Ֆիրդուսուն
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 24։
       Ո՜չ, չե՜մ մեռնի թեկուզ անցնեն
             դար ու դարեր անքանակ,
       Զի պտղաբեր խոսքի սերմեր
              ես ցանեցի երկնի տակ...
                     ՖԻՐԴՈՒՍԻ

Դու ասում ես.
- Չեմ մեռնելու` թեկուզ անցնեն դար-դարեր,
Զի ցանել եմ ես երկնի տակ
խոսքի սերմեր պտղաբեր...

...Թեկուզ անցնեն դար ու դարեր`
քո անունը կհիշեն,
Քո անունը, քո երգերը դարերի մեջ կհնչեն,
«Շահնամե»-ով դու ապրել ես
և դեռ կապրես շատ դարեր...

1977, Դիլիջան