***

Ինձ մոտ կանգնած ծառի ճյուղին
հավք կա անխոս,
         որ հնացած տոնածառի
կենտ մնացած խաղալիք է հիշեցնում։
Ես տուն չեմ գնում։
Եվ ուշ է շատ,
Եվ ուզում եմ էլի, ավելի, անչափ ուշ լինի,
ես ինձ դրել եմ մթան թանձր քողում
ու շնչում եմ
ցավս...
Ներիր, ներիր, ներիր, ներիր... Չե՞ս ներում։
Դու չես կարող ինձ զրկել գոնե մտքիս մեջ
Քեզ տեսնելուց, քեզ գրկելուց,
այնքա՜ն, այնքան համեղ հուշերը շնչելուց...
                        Հավքը հանկարծ
պոկվում ծառից ու գնում է շառաչյունով,
ծառը հանկարծ
պոկվում հողից ու թռչում է շառաչյունով։