Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես...

«Ի՜նչքան ցավ եմ տեսել ես...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 21
տ. ― էջ 333, ծ. ― էջ 518

* * *


Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,—
Վատը` լավ եմ տեսել ես։

Դեկտեմբերի 24

1917