***

Ինչ-որ մի սառ դող է ընկել
               սիրտը ծառի.
Տերեւները գունաթափվում
Եվ ընկնում են խամրող հողին...
Կարենայի՜ փակել ճամփան
Այս աշունքվա
Ու աշխարհը կանաչ մնար։