***

Ինչ էլ որ անի,
Թուխպը չի կարող
Վարագույր դառնալ
Աչքերիս վրա,
Չի կարող փակել
Հորիզոնները՝
Կանչո՜ղ, հմայու՜ն։
Ես ճամփիս հեռուն
Տեսնելու համար
Իմ խորքն եմ նայում։