Աղ

Ամեն մհ սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Բայց առանց աղի ապրել հնարավոր չէ: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում։ Բժիշկները պարզել են, որ մարդու օրգանիզմում առանց աղի խախտվում է նյութափոխանակությունը: Երբ կենդանի էակը աղ չի ստանում, մահանում է։

Բարեբախտաբար բնությունը բավականաչափ աղ է կուտակել։

Վաղուց ի վեր մեր երկրում քարաղը արդյունահանում են Դոնբասում, Ղազախստանում, Ուրալում և այլ վայրերում: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում և դրանք միացնում ստորգետնյա միջանցքներով: Հողի տակ գտնվող աղի շերտերը հասնում են մեկ, նույնիսկ մեկուկես կմ հաստության: Երկար ժամանակի ընթացքում աղը խիստ ամրացել է, այդ պատճառով էլ այն անվանում են քարաղ:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և այն աղի լճերից, որոնք դեռևս չեն ցամաքել։ Մեքենաները լճերից արտածծում են ջուրը, գոլորշիացնում, և մնում է մաքուր, սպիտակ աղը Մեզ մոտ նման ձևով աղն արդյունահանում են Էլտոն և Բասկունչակ լճերից։ Սովետական Միությունում օգտագործվող աղի գրեթե կեսը արդյունահանում են Բասկունչակ լճից: Իսկ մեր հանրապետությունում աղ արդյունահանում են հանքահորեր փորելու եղանակով: Երևանի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ավանի աղահանքից, որտեղ քարաղի պաշարները կազմում են մոտ 29 մլն տոննա:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Այսպես օրինակ, ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որ խորհրդանշում է բարեկամություն, հյուրընկալություն: