Բջիջ

Անցյալ դարում արդեն գիտնականները պարզել էին, որ ամենայն կենդանին, լինի մարդ թե ցորեն, գորտ թե մանրէ, կազմված է բջիջներից։ Միայն թե մանրէն ընդամենը մեկ բջիջ է, իսկ խնձորենու տերևը՝ 50 մլն․։ Բջիջների մեծ մասը կարելի է տեսնել միայն մանրադիտակով։ Բայց կան և հսկա բջիջներ, օրինակ ձկնկիթի հատիկը կամ հավի ձուն։

Բայց որքան էլ զանազանվեն իրարից, տարբեր կենդանիների և բույսերի բջիջներն ընդհանուր շատ բան ունեն։

Բջիջը սովորաբար կազմված է կիսահեղուկ ցիտոպլագմայից և ավելի խիտ, կլոր կամ ձվաձև կորիզից։ Հարևան բջիջները միմյանցից և կորիզը ցիտոպլագմայից անպայման բաժանվում են թաղանթով։

Երբ գիտնականներն առաջին անգամ, արդեն մեր օրերում, հարյուր հազար անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակով նայեցին մի բջջի, շատ հետաքըրքիր բաներ տեսան։ Պարզվում է, կորիզի թաղանթում անցքեր կան։ Նրանց շուրջը խմբված են գերմանր գնդիկներ ռիբոսոմներ։ Բջիջներում գտնվող այդ ռիբոսոմները կարելի է համեմատել հսկա գործարանի արտադրամասերի հետ։ Նրանք պատրաստում են այն նյութերը, որոնցից կազմված է բջիջը, և, ամենագլխավորը, նաև այնպիսի նյութեր, որոնց պատրաստման համար օրգանիզմին անհրաժեշտ է հենց ինքը բջիջը։ Օրինակ, արյան սպիտակ գնդիկների ռիբոսոմները հակաթույն են պատրաստում վնասակար մանրէների և նրանց արտադրած թույների դեմ պայքարելու համար։ Իսկ արյան կարմիր գնդիկների ռիբոսոմները արտադրում են հեմոգլոբին, որը կարմիր է ներկում մեր արյունը և ողջ մարմնով մեկ տարածում թթվածինը։

Աշխատելու համար արտադրամասերին անհրաժեշտ է էներգիա։ Այն անհրաժեշտ է նաև ռիբոսոմներին։ Դրա համար ամեն մի բջիջ ունի իր սեփական «էլեկտրակայան- Բջիջներն անընդհատ աշխատում են դրա համար էլ մաշվում են և մեռնում: Հապա որտեղից են հայտնվում նոր բջիջները։ Բջիջներն ընդունակ են կիսվելու, և մեկից առաջանում են երկուսը: Բջիջների կիսվելու ընթացքը հաջողվել է հետազոտել մանրադիտակով։

Բարդ օրգանիզմում, օրինակ, մարդու մարմնում, շատ տարբեր բջիջներ կան։ Դրանց մի մասից գոյանում են ոսկորները, մյուսից մկանները։ Այդ բջիջները կարող են կծկվել, որի շնորհիվ էլ մենք շարժվելու ընդունակություն ունենք։ Արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար։ Կան նյարդային Բջիջներ, որոնք ընկալում են ցավը, ջերմությունը, ցուրտը և գրգիռը փոխանցում նյարդային այլ բջիջների օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի՝ գլխուղեղի բջիջներին:

Կարելի է ասել, որ յուրաքանչյուր բջիջ մի «նեղ մասնագետ» է։ Դա ամեն մի բջջի օգնում է յուրովի էլ ավելի լավ ծառայելու ամբողջ օրգանիզմին: