Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։