***

Ինչ ունեի՝ տանուլ տվի,
                ինձ մնաց այն, ինչ չունեի,
Ապրեցի միշտ որպես բեդվին,
                ինձ մնաց այն, ինչ չունեի,
Ես իմ հոգին շաբաշ տվի
                ջունգլիների խնջույքներում-
Թող ձեր սերը հարատեւի...
                ինձ մնաց այն, ինչ չունեի։
Աստվա՛ծ, վերջում՝ թեթեւ մի հարց.
                - Ի՞նչ ունեի՝ որ... չունեի։
                                         22.05.99թ.