***

Սերը գնաց։ Անմեռ ոգի։ Ու բարձրացավ դեպի երկինք։
ՈՒ լույս դարձավ։
Ներքեւ՝ վարում,
ամենախոր անդունդների եզրին դաժան,
ինքն իր մեջ կուչ է եկել, կծկվել է անսեր ու բութ,
մի մութ մարմին,
եւ ստվերը քարշ է գալիս՝ չիմանալով ինքն էլ, թե՝ ուր։
                                     14.01.99թ.