ԻՆՔՆ ԻՐԵՆ ԳՏԱՎ


Լեռան խորքերում զարթնեց առվակը
Եվ շարժվեց դանդա՛ղ,
Շարժվեց անշտա՛պ,
Մինչեւ որ, ահա՛, ինքնաճանաչման
                տանո՜ղ-հասցնո՜ղ
Մաքառումներով
Գտավ, վերջապես, ելքը հորդումի,
Ինքն իրեն գտավ։
Սակայն, ծնունդն այդ ոչ-ոք չտոնեց,
Եվ աչքալուսանք չտվեց ոչ-ոք։
Ձորում գետակ կար։