Իրիկուն է, քո՛ւյր...
(Վերահղված է Իրիկուն է, քույրից)
Իրիկուն է, քո՛ւյր... Եղիշե Չարենց |
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր...