Իր հարսին աչք դնող թաքավորը
Ժամանակով կար, չկար մի թաքավոր, ուներ իրեք որթի։ Նազիր վազիրը թոփ էլան, ասեցին.— Թաքավոր, տղեքանցդ պըտի պսակես, հասել են։
Թաքավորն ասեց, շատ լավ, թող գան իրենց նետերը քցեն, որի դուռը ընկնի՝ նրա ախչիկը ուզեմ։
Հառաչ մենձ տղեն քցեց իրա նետը՝ ընկավ նազրի դուռը, եննա միշնեկ տղեն քցեց՝ ընկավ նազրի դուռը, էկավ պուճուր տղեն, նետը քցեց, գնաց դեմ էլավ մի լեռ քարափի։ Թաքավորը էրկսին պսակեց, հարսները բերուց տուն։
Ետ դառավ թաքավորը ասեց պուճուր տղին.— Արի՛ մըն էլ քցա նետդ։
Պուճուր տղեն պատասխանեց.—Չէ՛, իմ բախտը էն քարափն ա։
Վե կացավ գնաց էն քարափի տակը կաննեց, սկսեց լաց ըլել։ Ասսանից էր, էկավ էտ քարափի մեչ մի դուռը բացվեց, տղեն նի մտավ նեքսև, տեհավ մի պառավ նստած ա։
Պառավն ասեց.— Ո՛րթի, օցն իր պորտովը, ղուշն իր թևովը կարալ չի ըստի գա, դու մո՞նց էկար։
Տղեն ասեց.― Իմ ղսմաթը ըստեղ ա, տուր տանեմ։
Պառավն ասեց.— Բալի աստված ա կամեցել, կտամ։
Վե կալավ պառավը իրա պուճուր ախչիկը տվուց տղին, ասեց.— Ըհը՛, էս ա քու ղսմաթը, ա՛ռ գնա։ Տղեն վե կալավ, էկավ հոր տունը։ Հերը օխտը օր, օխտը քշեր հարսանիք արուց, դրան պսակեց։
Արի որ էտ ախչիկը շատ սիրուն էր, թաքավորը միտքը փոխեց, ասեց.— Ա՜յ հա՜յ, ես թաքավոր ըլեմ ու ըսենց կնիկը իմ տղեն պահի՜։
Թաքուհին տեհավ՝ ընկավ մտքի հետ, ղուսա[1] արուց, մեռավ։
Թաքուհին որ մեռավ, թաքավորը էլ ըսկի քաշվեց ոչ, ուզեց տղին փչացնի, որ հարսը մնա իրան, կանչեց, ասեց — Մերդ խազնի բլանիքները հետը տարել ա, պըտի էթաս բերես, թե չէ գլուխդ կկտրեմ։
Տղեն ընկավ մտքի հետ՝ մտածեց․— Աստված, իմ ճարը ի՞նչ պըտի ըլի։
Կնիկն ասեց․— Դարդ անիլ մի՛, գնա՛ իմ մոր կուշտը, նա մի ճար կանի։
Տղեն ընկավ ճամփա, գնաց իրա անոր տունը, ասեց․– Ա՛յ նանի, իմը՝ դու, քունն՝ աստված, իմ հերը էս ղազաբին[2] ա դեմ արե։
Նանն ասեց.— Որթի, յավաշ կանչեմ տղիս, նա մի իլլաճ կանի։
Նանը կանչեց տղին, ասեց.— Որթի, փեսիդ պըտի տանես էն դյունիեն[3], մորիցը խազնի բլանիքները բերի։
Միրզամը ասեց.— Դե, նա՛նի, մխելի բուրթ ու մի շոր բե, փթաթեմ մեր փեսին, որ չմրսի։
Նանը բուրթ ու շոր բերուց, ղայիմ փթաթեց փեսին, միրզամը փեսին դրեց ուսին՝ ընկավ ճամփա, նի հանեց էն դյունիեն։ Վե դրուց ըտեղ, բուրթը ետ արուց, ասեց.— Փեսա, դու էս ճամփեն բռնես կէթաս, ինչ կտենաս, հարց կանես, հ'առաչդ կգա մի գետ, նոր ընտեղ ձեն կտաս քու մորը, մերդ կգա, նոր ինչ ասելու ես՝ կասես։
Տղեն ընկավ ճամփա, գնաց։ Գնաց տեհավ մի չընղիլ[4] տեղ, մի եզը կաննած. շատ չաղ էր էտ եզը։ Էլեդ գնաց, տեհավ մի լավ արոտատեղ, մի եզը կաննած, էնքան առըխ[5] ա, որ ոտի վրա չի կարըմ կաննի։
Տղեն թողուց, էլեդ գնաց, գնաց տեհավ մի պառավ, թունդիրը վառել ա, ծծերով փարատըմ ա, որ հաց թխի, անցավ գնաց հասավ գետին, ձեն տվուց մորը, ասեց. — Մե՛ր, խազնի բլանիքները ո՞րտեղ ա։
Մերն էկավ, որ տղին տեհավ, ասաց. — Վա՜յ, վա՜յ, դու է՞լ ես էկե ըստեղ։
Տղեն ասեց. — Չէ՛, էկել եմ խազնի բլանիքներին։
Մերն ասեց. — Հըլա էն քարը հետդ ընկա՞ծ ա։ Գնա՛, որթի, հրե գյազմի սան տակին ա բլանիքները։
Տղեն ետ դարձավ, էկավ հասավ էն պառավին՝ ասեց. — Նանի ջան, խի՞ ես դա ծծերով փարատըմ էտ թունդիրը։
Նանն ասեց. — Ո՛րթի, էն դյունիումը ես հացթուխ ի, ինչքան մուրտառ շոր ըլըմ էր, ընդով ես թունդիրը սրփում ի, հըմի ըստեղ ծծերով պըտի սրփեմ, որ ազատվի իմ ֆոքին։
Տղեն անցավ գնաց, հասավ եզանը, ասեց.— Ա՛յ եզը, տեղդ խոտ, ջաննաթդ[6] ա, բա խի՞ ես առըխ։
Եզն ասեց. — Հե՛յ հողածին, էկել ես մեզնից բան ես հարցնըմ, էն աշխարհի միչումը մենք շատ մեծատուն ինք, հըմի ըստեղ առըխ են պահըմ։
Տղեն շարունակեց ճամփեն, էկավ չընղըլի եզան կուշտը, ասեց. — Ա՜յ եզը ջան, էս չընղըլի միչին ի՞նչ ես ուտըմ, որ ըտդար չաղ ես։
Եզը ասեց. — Ես էն աշխարքըմը ախքատ ի, հըմի ըստի աստված չաղութուն ա տվել։
Տղեն շարունակեց ճամփեն, էկավ իրա միրզամի կուշտը, միրզամը դրուց դրան բրթի մեչը, փթաթեց, դրուց ուսին, բերուց իրանց քարափը։
Պառավն էկավ պաչեց ջխտի թուշը, ասեց. — Բալա ջա՛ն, դե աստված քեզ հետ, գնա՛, հաչողութուն ըլի։ Տղեն նանի ծիծը պաչեց, ետ դառավ գնաց իրանց տունը։ Գնաց տեհավ, որ հերը քար ա դառել, մտածեց թե էս մոր անեծքիցն ա, որ ասեց, թե. «Էն քարը հլա հետդ ընկա՜ծ ա»։
Ախպերտինքը բերին դրան շինեցին թաքավոր։ Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։