Լեռները խոնարհվել չգիտեն
Լեռները չեն խոնարհվում,
Լեռները խոնարհվել չգիտեն:
Դարերով անվերջ կանգնել են այդպես
Ու ասես հսկում են
Աշխարհի անցուդարձը:
Իսկ աշխարհն ապրում է իր համար`
Անտեղյակ լեռների տագնապներին ու հոգսերին,
Խոհերին ու հույզերին...