Դար ու դարեր շարունակ Վիրավոր ժամանակ (Լույսն է մահանում)

Վարդան Վարդազարյան

Երկնքում ջնջվեցին
***

Օգնության հասեք,
Եթե կարող եք.
Ա՜խ, տեսե՜ք, տեսե՜ք,
Լույսն է մահանում,
Երեկոն դանդաղ
Հենց աչքն է բացում:
Աշխարհը ծերուկ
Սեղմվում-փոքրանում
Մի բուռ է դառնում:
Եվ լուսավաստակ
Լապտերիկներն են
Ավա՜ղ, նմանվում
Լուսատտիկի:
Գիշերախավա՛ր,
Ա՜խ, ուր ես գալիս: