Լուսաբաց է։
Կամաց-կամաց դուռը բացում
Եվ արեւի շողերն առած հայացքի մեջ,
Գալիս մայրս հեզաշրշյուն,
Օրհնում է իմ արթնացումը։
Լուսաբաց է։
Ու ելնում է արեգակը`
Ոչ թե միայն
Կապտակոհակ մեր լեռներից,
Այլեւ բարի՜, բարի՜ իմ մոր
Երկնքի պես պարզ աչքերից։
Լուսաբաց է։