***

Լուսին, լուսին,
լուսին, իմ խենթ։
Ամպերի ճեղքից
Լուսինն իմ հույսի
                 Շողը երկարել՝
Գիշերվա հոգով
Խաղում է ասես։
Մոտեցիր, ո՞վ ես,
Բռնիր ձեռքն իմ։
Իմ երազները
Քո ափից ձգվող կանաչ ոստեր են,
Ու բողբոջներ են՝ սպասումների մեջ...