***

Քո աչքերը՝ առու, առու,
Գարուններս հեռու տարան.
Ամպեր տվին, արեւ առան
Քո աչքերը՝ առու, առու։
Նորից են իմ ակունքներում
Արեգակներ ծնվում գարնան.
Քո աչքերը՝ առու, առու,
Գարուններս հեռու տարան։