Լռության եւ խոսքի արանքում

ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Հանկարծ զգացի, որ
բառիս մեջ կրակող
զինվոր կա, եւ երգս
դառնում է երկրապահ։

Հողը փրկեցինք
«բարեկամներից»՝
ապահովելով լուսնի
խաղաղ ընթացքը
քարերի, ծառերի ու սարերի
բարձր գագաթներով։

Երեւի զոհվածները
ապրողներին հիշում են
մեկ րոպե... խոսելով։