ԱՆԾՈՒԽ ԿՐԱԿՆԵՐ


Երամը միանգամից
ստվարանում է, երբ
հավքերը միանում են
քարափների վրայով սահող
իրենց ստվերներին:

Հավատաքննիչներն
ամենուրեք
շարունակում են յուղ լցնել
սուտ ու կեղծիքի
անծուխ կրակին։

Դրախտը թափառում է
անհայրենիք։ Ես հայ
եմ, քար եմ ստեղծում։
Դժոխքի եւ դրախտի միջեւ
թափառականը երգում է.
- Բարեւ, կաղնու տերեւին
«բուսած» նախշուն
ծտաբարձիկ։