Գլուխ I


Ты хочешь давно - о чем печаль,

Которой никогда я не могу забыть!
Не спрашивай о том; тоску мою
                Кто может излечить?
                              БАЙРОН

(«Чайльд-Гарольд», пер. Миизова)[1].


5 Ոչ ջրերի մոտ, ուր թռչունների
Նվագում է պարն քաղցր մեղեդիք,
Կամ անտառներում, ուր տերևալի
Եվ կանաչազարդ աճում են սոսիք,

Կամիմ Լևոնի կյանքը նկարել.
10 Այնտեղ սրբազան էին մեհյաններ,
Որ քերթողները հաճեցան պատվել,—
Այժմ չե՞ն կենում այնտեղ մուզաներ։

Այլ քաղաքի մեջ, և այն՝ ահագին,
Ուր կենցաղական հոգսերն եռում,
15 Ուր ամենայն մարդ տեր է յար գործին,
Այնտե՞ղ է Լևոն ձեզ ներկայանում։

Թե ո՞վ էր Լևոն, և ի՞նչ նորա ցեղ,
Ձեզ ասելու չեմ, այդ ավելորդ բան.
Մի հին հայ տանից, և այն ո՛չ շքեղ,
20 Ծագում էր Լևոն։ Այսքան բավակա՛ն,

Ոչ թե երկյուղ կա, իմ բարեկամներ,
Որ մեր Լևոնը մնում է ծածուկ,
Ո՛չ. ինչո՞ւ ասեմ, երբ օգուտ չուներ,
Եվ խնդրում եմ ձեզ չնեղանաք դուք։

25 Մայր մի ուներ ծեր։ Նորա տեսության
Խիստ փափագում էր Լևոն, կարոտից
Քաղվում էր հոգին, և առվի նման
Արտասուք հարուստ թափվում էր աչքից։

Մի մայր էր միայն, ծերության ալիք
30 Արդեն խորշոմած ճակատի վերան
Տպավորել էր յուր տխուր կնիք,—
Մասամբ Լևոնը պատճառեց նորան։

Եվ սիրում էր շատ այդ ալևորը.
Երբեմն, ասում են, մաշված վշտագին՝
35 Կըմեռներ Լևոն. բայց պառավ մայրը
Յուր հիշատակով սաստում էր ցավին։

Ուներ մի քանի և բարեկամներ,
Որ, ինձ անհայտ է, մի կուրութենով
Խորտակել նորան ոտով ու գլխով
40 Ջանադիր էին, — Լևոն այդ գիտեր։

Եվ այդ վայրահաչ անառակներից
Խիստ վշտացել էր առաքինություն,
Եվ խռովել էր աստված դոցանէց.
Խռով էր, այո՛, և ճշմարտություն...

45 Մարդիկ սովոր են, մանավանդ անկիրթ
Եվ ասիացի նեղատես հոգով,
Հայհոյել մի մարդ, մի անկաշառ սիրտ,
Եվ ամեն գործին նայել չար աչքով։

Ինչ ատելի է բարեխոհ սրտին.,
50 Դոքա գրկում են և համբուրում են,
Ողջույն չըտալով սուրբ հըրեշտակին՝
Բանսարկու դևը նախապատվում են։

Իմ ցավըս այն է, որ այդ գարշելիք
Պղտորում են կյանքն պարզամիտների.
55 Թեև ի վերջո են այպանելիը,
Պատճառ, չկա բան, որ չըհայտնըվի։

Միտ չանելով ես երկարաբանել
Լեռնի նախկին կրթության մասին,
Ընթերցողներից կամեի խնդրել,
60 Որ այդ պարսավանք ինձ չհամարին։

Այսքա՛ն. Լևոնը նման չէր նոցա,
Որ մտանելով համալըսարան
Կամ թե բարձրագույն մի ուսումնարան,
Չկամին դնել պարտք յուրյանը վերա։

65 Ողջունել հոգով մայրենի Լեզվին,
Շնչել նորա կյանք, նորից մկրտվել,
Որպես մտածող անդամ յուր ազգին,
Ընդունակ անձը նորան նվիրել։

Եվ մի ազգ թշվառ, որ՝ բարոյապես
70 Հասել էր, գրեթե, չուր անփառք մահվան,
Կարո՞ղ էր հուսալ դոցանից մի պես
Վերանորոգիչ հարության նշան։

Լևոն յուր բոլոր ուսման շրջանից
Այս քան ինչ կարաց հետևեցընել,
75 «Ես պիտի լինիմ մարդ ազատ, անբիծ,
Եվ ես կարող եմ իմ ազգը սիրել»։

Ազատ մարդ... որքա՛ն սա ավետական
Խոստանում է մեզ անգին հավաստիք,
Առանց լիաձեռըն ազատության
80 Չկա լիաձեռն և կյանք երջանիկ։

Եվ ազատություն կարող է լինել,
Թե՛ դադարեինք երազ երազել,
Թե՛ գործելով դաշտ մտավորական՝
Խեղդեինք ցնորք—տգետին սեփական։

85 Եվ բարոյական ուղղություններից
Մինը ուներ նա հաստատուն կանոն.
«Բարի գործել, այս,—ասում էր, — կյանքից
է այն հազվագյուտ մեզ մավզոլեոն։

Բարի գործելով՝ եք ընդհանրաբար
90 Կարող ենք գտնել բախտը աշխարհիս.
Ես բախտավոր եմ, թե այդ բախտն ունիս
Ե՛վ դու, և՛ հարուստ, և՛ տնանկն անճար»։ —

Ո՜վ հայրենակիցը, քանի՞ եք թըվով,
Որ այդ աչքերով նայեիք կյանքին,
95 Որ վայելեիք խաղաղ, անխռով
Այդ բարի վիճակ, այդ թախտ քաղցրագին։

Քանի՞ եք թըվով, որ վեհանձնաբար
Սկսեիք գործը հասարակության,
Որ ծլեր, ծաղկեր, ամուր բարձրանար
100 Ոսկե տաճա՜րը սուրբ բարօրության։

Որ լույս և ուսում այցելու լիներ
Ե՛վ քո պալատին, և՛ քո խրճրթին,
Որ յուր բախտն ու կյանք առատ անձրևեր
Քրտնած, աշխատած ազգիդ ճակատին։

105 Տխուր, միակերպ անցանում էին
Լևոնի օրերն, սրտառուչ զրկված
Հարազատներից, տվել էր վշտին
Աճելով աճել, աշխարհից փախած։

Բայց և հարազատք, արժան է ասել,
110 Չկարծեմ, որ վիշտն Լևոնի սրտի
Կարողանային մի օր փարատել.—
Ո՜վ, շատ կարծր է սիրտն այդպես մարդի։

Նա կյանք չէր վարում ճգնավորական.
Եվ, միշտ խնդրելով խոսք ու զրույցներ,
115 Պատրաստ էր մեկնել ձեռն մտերմության,
Բայց ընդդեմ էին դորան շատ փորձեր։

Ո՜չ մեծ հանդեսներ, ո՜չ այլ խրախճանք
Կարող չէր նորան հաղորգել ծիծաղ.
Նա որոճում էր մի ներքին վարանք,—
120 Ինչպե՞ս կարող էր լինել նա ուրախ։

Եվ ցրտամառույց խավար դագաղի
Երբեմն ճակատին ալեկոծվում էր,
Եվ կծու խայթը ներքին տանջանքի
Խաղաղ րոպեք թունավորում էր։

125 Ոչ ոք չգիտեր հարցանել նորան՝
Ի՞նչն է պատճառը այդ դառն դրության.
Եվ համըր կուրծքից ոչ ձայն, ոչ հնչյուն
Չէր գալի վշտի բացահայտություն։

Բայց թե խորամուխ հայացք ձգեիր,
130 Փոքր առ փոքր նշմարանք ցավի
Գուշակում էին, որ նա վշտակիր
Սըգում է կորուստն հարազատ ազգի։

Նա տեսանում էր, որ անօրինակ
Ոգևորությամբ ներշնչած ցեղեր,
135 Կյանք են նվիրում որպես նահատակ,
Մահաբեր դաշտը ծածկում են զոհեր։

Նա տեսանում էր և իտալական
Շաղկապյալ սիրո միությամբ կնքած
Հաջողակ գործը, և գարիբալդյան
140 Զենքի հաղթություն, այնքան հռչակված։

Փրկության Քրիստոսն հորդորիչ ձայնով
Ընթացավ ահա՛ ազգերի միջին,
Ջարթեց բեռնավորն նորոգված ոգով,
Ողջունեց սիրով հասարակ գործին։

145 Փայլում է դրոշին մեծահոգության,
Թափվում է արյուն հայրենասիրի.
Իրավունք, պատիվ, նշանք ազգության
Վերականգնում են որպես մի կաղնի։

Ո՜վ ձայն Աստուծո, — և աշխատյալներ
150 Գալիս են հանգչել մեծ վաստակներից.
Երկրպագությունը, դափնի պսակներ
Բերում են նոցա ամենայն կողմից։

Լուսավորություն, որպես արեգակ
Հարազատ հողի երկնակամարին,
155 Սկսում է սփռել ճառագայթարձակ
Ե՛վ ուսում, և՛ կյանք, և՛ բախտ մեծագինո:

Եվ բռնությունը, այդ վատթար գազան,
Անգութ կորստի գրկում է հարված.
Մոլի իշխաններ և ոգեկործան
160 Բարձր գահույքից գլորվում են ցած։

Գլորվում են ցած, և այդտեղ դոցա
Պատրաստ է դամբան արհամարհանքի.
Ազատ ճանապարհ բացվում է ահա՛
Ե՛վ մարդու հոգու, և՛ մարդու մտքի։

165 Բայց Հայոց ազգը՝ տխուր անապատ...
Անբույժ նետերով խոցված, վիրավոր.
Խավար, նյութապաշտ, երկչոտ և վհատ,
Սիրող չարություն և փառք անցավոր։

Ահա՛ որպիսի՛ մտածություններ
170 Խոր շարժում էին Լևոնի հոգին.
Նա մինչև անգամ միջոց չգիտեր,
Որով ձեռնտու լիներ յուր ազգին։

Եվ սորա համար առավ նա յուր ձեռն
Այս մինակ հնարս. որոշեց ջրել
175 Թյուր սկըզբները այն կորստաբեր,
Որով Հայի կյանքն իսպա՞ռ էր խախտվել։

Լևոն համատիք ընկերներ ուներ։
Նոցանից շատերն պարծենում էին,
Որ Հայ են ծնել, բայց Հայի խոցեր
180 Նոցա խաղաղ կյանք խանգարում չէին։

Նոցա նպատակ՝ սնափառություն,–
Նոցա խոսքերը՝ աննշան հնչյուն։
Ազգ ու հայրենիք, պարծանք ու պսակ
Կրկնում էին, որպես մի թութակ։

185 Անգործ պճնասերը, փառքից մոլորված,
Քան թե երազել կանգնումը Հայի,
Լավ լինելու չէ՞ր, որ կոկված, ձգված
Կուլ տայիք փոշին դուք մեծ աշխարհի։

Այնտեղ կարող եք գտնել սիրեկան՝
190 Տասնուհինգ, տասնուվեց, տասնյոթ տարեկան.
Հրեշտակի լեզվով ֆրանսիացիք,
Եվ ռուս, և լեհ, և գերմանացիք։

Նոցա կերպարանք փայլում են սիրով,
Բայց միայն, ափսո՜ս, շահերի շնորհով.
195 Երբ օրի լույսը դոցա ողջուներ,
Ա՜խ, սերը փախավ, գաղտնիքը բացվեց։

Այդ ձեր բան չէ՜. դուք ծառայական
Կարող եք հարկ տալ դոցա հաճույքին,
Դողդոջուն սրտով, եղեգնի նման
200 Երեք տակ ճկվել և մնա՜լ վարձին։

Հայտնի է, որ Հայք խիստ են այս մասին,
Եվ չեն ընդունում խնձորն փորձության,
Թեև սիրո ախտ դոցա ցույց տային
Շքեղ առյուծքը մեծ աշխարհական։

205 Այսպես սովոր ենք կոչել «մեծ աշխարհ»,
Ուր խայտաճամուկ ամբոխը ունայն,
Քիթը վեր քաշած, սիրում է տխմար
Պերճությամբ փայլել, ձայն տալ մեծության։

Մեծ են խոսքերով, բայց վհատ՝ հոգով,
210 Վերջացած ազնիվ ձգտողութենից.
Դատարկության մեջ կյանքը մաշելով
Ողորմելի են թշվառականից։

Չըսիրեց Լևոն և ո՛չ իսկ մեկին,
Ապավինեցավ լուռ առանձնության.
215 Փախավ ժպիտը, և խեղճի հոգին
Չըգտավ կայծ մի մխիթարության։

Նա զուրկ չէ՛ր սերից, մի ժամանակ կար
Երբ սիրո անույշ խորհրդածություն,
Որպես անձրևը գարնան զովարար,
220 Տալիս էր և՛ կյանք, և՛ նոր զորություն։

Ո՜վ սեր, ո՞ւմ արդյոք, որի մեջ մատաղ
Դեռ եռ է գալի մանկական արյուն,
Քնքուշ պատրանքով, ո՜վ ոգի չքնաղ,
Չես գրել թակարդ դեպ ի գերություն։

225 Եվ պոետական երևույթներով
Ո՞ւմ շրջակայքը չես լուսավորել,
Որ կենդանությանդ վառված նշույլով
Քեզ սրտի խորքում սեղան է կանգնել։

Սա՛ռն է այս դարը, և ես ավելի,
230 Քան թե մեկ այլ ոք, արհամարում եմ
Նյութապաշտությունն նորա անհոգի,–
Հակառակ դարիս, Սե՛ր, քեզ երգում եմ:

Երգում եմ թույնը դառն հարվածներիդ,
Օրից ծաղկում է բաժակը կյանքի,
235 Եվ քո, որպես օձ, գալարուն ժպիտ,
Եվ դժո՛խք, էլ դրա՛խտ հրապուրանքի:

Սիրելով միայն ես ճանաչում եմ
Զարդարողն աշխարհ, Ստեղծո՛ղն երկնի.
Տիրելով միայն ես բարձրանում եմ
240 Դեպի վեհավայրն Արարչապետի։

Եվ ես մտախոհ կուսի աչքերում
Գտնում եմ այն, որ գիրք մի դեռ ևս,
Որ ոչ իմաստուն չուր գրվածներում,
Ո՛չ պոետն երգով չավանդեցին մեզ:

245 Թե ցուրտ կանոնը նյութապաշտների
Սուրբ շեմիդ վերա ոտք կոխեր, ո՜վ Տեր,
Մեզ կըկաշկանդեր ձմեռ սոսկալի,
Եվ հետքըդ անգամ երևելու չէր։

Այլ ես ուրախ եմ. դու ենթակա չես
250 Ոչինչ իմաստակ եզրափակության,
Եվ դավանում եմ քեզ առաջվա պես.
Կանոնը չունի մուտք քո ավազան։

Բայց, ներողություն, որ ես այս անգամ
Ընդմիջեցի խոսքս և թել զրուցիս.
255 Ինքըդ մտածի՛ր, ազնի՛վ բարեկամ,
Չե՞մ կարող լռել, ի՞նչ թանկ է սրտիս։

Եվ ես մի մարդ եմ ո՛չ առանց մեղքի,
Եվ ես սիրել եմ առանց հանաքի,
Սիրել եմ մենակ, և բախտն անարդար
260 Չէ՛ զարդարել իմ սիրո ճանապարհ։

Թեև Լևոնը սիրեց անհաջող,
(Դուք այդ կիմանաք—այլևս երկու տուն
Բայց այս դիպվածից չկարծես, ընթերցող
Որ Լեռն և ես նույն ենք, մի արյուն:

265 Լսիր, առնում եմ թելը պատմության,
Թող նստի ախտը քո ինքնահավան.
Այդ ներելու չէ երբեք քեզ աստված.
Խորթ է սիրո հուրն սրտիդ քարացած։

Լևոն սիրում էր մանկության օրին։
270 Այն մի նազելի պարկեշտ աղջիկ էր.
Փոքրիկ, փափկամորթ ուներ նա ձեռներ։
Նորան շուտ թողուց հոգով վրդովված,
Երբ նախանձն ձգեց նորա մեջ կասկած,
Եվ այս է սիրո ընկեր անմեկին։

275 Իսկույն նկատեց աչքը սրատես,
Որ գիշեր-ցերեկ, որպես մի ստվեր,
Հածում են ախտոտ այն դժոխերես
Նորա հետքերով երիտասարդներ։

Որքան ջերմեռանդ սիրում ենք մեկին,
280 Նույնչափ հետամուտ ենք նորա սրտին.
Ամեն մի կասկածի խոսք վատահամբավ
Սիրուհու վերա՝ պատճառում է ցավ։

Սպառում է գութ. կրակված աչքեր
Թափում են նախանձ վրեժխնդրության.
285 Եվ պատահում է, ո՜վ ախտ մահաբեր,
Որ զո՜հ է գնում քնքուշ առարկան։

Արյունաշաղախ անկավ Դեզդեմոն
Կատաղութենից սիրող ամուսնու.
Բայց մեղավո՞ր էր կրակոտ Օթելլո՛ն.
290 Նախանձը խռովեց կուրծքն ափրիկացու։

Թեև դժվար է, որ մեր ժամանակ
Մի երիտասարդ, գրգռված նախանձից,
Խեղդեր ամուսին յուր բարձերի տակ
Եվ ինքը խեղդվեր ահագին ցավից։

295 Այժմ տղամարդիկ, ըստ մեծ մասին,
Մեր կանանց համար երկյուղալի չեն.
Նոքա հետևում չեն այն սև Մավրին,
Թե անսրբության հետք-ինչ նշմարեն:

Բայց միայն նոքա մի այլ կին կընտրեն,
300 Առնելով հավատարմություն.
Եթե սա խաբեց, և նոքա նորեն
Կըգտնեն յուրյանց բախտավորություն։

Արդեն մանուկ այգն արձակվեցավ վառ.
Փայլեց արևելք. օրի հոգսերով
305 Լցվեցավ աշխարհ։ Թաղցր դայլայլիկով
Ողջունեցին օր թռչունների պար։

Անգործ ժողովուրդն արդեն կառքերով
Խնդրում է յուրյան ուրախություններ,
Բայց Լևո՞ն, Լևոն հուսահատվելով՝
310 Թափում է սրտի կսկիծ ու վիշտեր։

Եվ նա քայքայված հոգով և մարմնով
Նման է, ասես, ծովին ալեկոծ,
Արտասվախառըն հոնքերն կիտելով՝
Վերջապես հանեց մի շատ խոր հոգոց.

315 «Տխուր նայում եմ ներկայի վերա —
Բոլոր գոյությունս արյո՜ւն է կոխում,
Եվ Հայի կյանքը կորակոր ահա՛
Մի աքսորանքի խուց է երևում։

Սրածայր նետեր, դաշնակ և նշտար
320 Ցցվում են սրտումս, դեղաթափ չունի՛ն.
Խոցված է ուղեղս, լեռնացած խավար
Պաշարում է ինձ. նո՜ր զոհ Տարտարին։

Հա՛յն, որ կործանիչ արծաթասիրություն
Պաշտում է որպես նոր ավետարան,
325 Հա՛յն, որ ծախել է յուր ազատություն,
Կարո՞ղ է հաշվիլ անդամ մարդկության։

Որ բարոյական ցավի մեջ խեղդված՝
Գարշում է գիտել խորհուրդը կյանքի,
Որ անշարժությամբ վիճակագրած՝
330 Կարո՞ղ է հուսալ մի ապագայի։

Հա՛յն, որ չէ ողբում յուր հայրենիքի
Հոյակապության փլատակները,
Որ մոռացել է յուր դյուցազների
Հիշել արյունով կնքած գործերը.

335 Հա՛յն, որ չէ ծածկում կուրծքը զրահով՝
Այրել խավարը անշեջ կրակով,
Գնալո՞ւ չէ զոհ անդարձ կորստյան,
Որպես գնացին մարդիկ աննշան։

Չկամ իմ այսօր, ո՛վ սուրբ ազգություն,
340 Չրուցել քո հետ կաշառված գրչով։
Հեռու մեզանից շողոքորթություն,
Թո՛ղ ողջունեն քեզ ծերերն պիղծ գրկով։

Քե՛զ, ա՛զգ, սիրում եմ, բայց ո՛չ այն սիր.
Որով սիրել են քեզ մինչև այսօր.
345 Այն մեղք է եղել լի չարութենով
Եվ տգիտության կեղծավոր ցնոր։

Եվ այդ նման էր այն հիվանդության,
Որից գարշեցան հմուտ բժիշկներ.
Չունեիր նշան դու կենդանության,
350 Լուծվել էր մարմնիդ զգայարաններ։

Եվ ահա՜ ինչու, թշվա՜ռ հայրենիք,
Չունեիր դու բախտ և ազատություն,
Եվ ահա՜ ինչու քո ցավոտ որդիք
Խեղդվեցան, անկան անդարձ գերության։

355 Ա՜խ, թե մի ժանտախտ կարեի բերել
Այդ հայրենասեր խելագարներին
Եվ մի ահագին գերեզման գլորեք,
Եվ նո՜ր սկըզբունք ավետել հային.

Ապօրինավոր որդիք ազնիվ մոր,
360 Ձեր հետ է խոսքըս. եկե՛ք հրապարակ.
Դուք, որ պնդում եք թաղել այն հզոր,
Այն անթաղելին՝ ներկա ժամանակ։

Դո՛ւք, աղվեսք, որոնք առագաստ պարզած՝
Առատ շահվում եք հաջողակ հողմից,
365 Որոնք սուրբերի զգեստով ծպտած՝
Ծծում եք հյութը խեղճ Հայի կյանքից։

Որոնց մեջ տարերքն այնպես են խառնըված,
Որ բնությունը ինքը սարսափած,
Կարող էր գոչել. «Ահա ձեզ մարդիկ,
370 Գնայուն մեռյալներ, գեհենի որդիք»։

Ո՜հ, խե՜ղճ Հայ, խե՜ղճ Հայ, քեզ պատառեցին
Այդ ոչխարներով փաթաթված գայլեր.
Գլխիդ զարկեցին, գանձերդ խլեցին՝
Վավաշ հարճերին տանելով նվեր։

375 Եվ եգիպտական դժնյա ախտերով,
Անբա՜խտ ժողովուրդ, վարակված ես դու.
Հարստահարող երկաթի բազկով,
Ո՜հ, կըլափե քեզ կորուստ մահացու։

Անդի՛ն հայրենիք, ցավերիս պատճառ,
380 Մահ է ընթանում ճակատիդ վերա.
Հափշտակության ոգին չարաչար
Սրում է երկսայր գերանդին դժնյա։

Սոսկալի տանջանք, անթաղ դիակներ,
Շղթայք և կապանք, և դառն արտասուք,
385 Անգութ կոտորած, և՛ մրմունջ, և՛ սուգ,
Ե՛վ հարազատիդ արյան առուներ,—

Դեռ այս դժոխքի՛ն դու պիտի տանես.
Թշնամու կողմը դարձյալ կըշարժվի,
Դեռ վերջին բաժա՛կը պիտի ըմպես,
390 Եվ այն բաժակն է օրհասականի։

Իսկ թե հորիզոն բացվի կրթության,
Սրբացվի և քեզ դուռը փրկության,
Նորից կըծաղկեն քո բուրաստաններ,
Նոր կյանք կըշնչեն մեռած անդամներ։

395 Եվ Հայությունը... և ո՜վ դու ցնոր,
Ի՞նչ ես ինձ տանջում, աշխարհի առջև
Ուրացանք Հային և Հայի արև։
Ի՞նչ պիտի ասեն հետինք սըգավոր։

Հայրենի ազգ իմ՝ տխուր անապատ,
400 Դեռ կարող էի խեղդել արտասուք,
Թե դառն անցածից քաղելով խրատ՝
Քո վատ սերունդը մեկներ քեզ բազուկ։

Թե այդ քո թշվառ վիճակի վիշտը՝
Մերկացած դեմքով յուր դժոխային,
405 Ուտեր, թափանցեր թոռներիդ սիրտը—
Րոպե՜ քեզանով գոնյա ցավեին։

Որդի՜ք մոլորյալ, դուք պիտ հասկանաք
Այդ նախատինքը հայրենի անվան,
Պիտի հետ բերեք ազգության պսակ,
410 Թե չկամիք դուք գնալ գերեզման։

Նո՛ր աղդ, ո՜վ նոր ազգ, դու չես խոստանում
Հայության լինել պատվար և նեցուկ.
Հայն հառաչում է, դու չես նվիրում
Համազգացության նորան արտասուք.

415 Նո՛ր ազգ, անփառք է կյանքիդ ասպարեզ,
Թե ազգիդ համար քրտինք չըթափես.
Մեռած էիր դու որպես գերեզման,
Թե չգնացիր մշակ ազգության։

Ա՛խ, դուք զգացե՛ք ձեր մոր խիստ կապանք,
420 Դորան կարոտ է թշվառ հայրենիք.
Ապա եթե ոչ անջինջ անարգանք
Ազգը կը դընե ձեր վերա կնիք։

Թո՛ղ քաղաքական մեծամեծ գործեր
Այսօր չանցանեն ձեր համար ունայն,
425 Թո՛ղ ծաղկեն այսօր քաջառողջ սերմեր
Անգին շինվածի ազգասիրության։

Թո՛ղ տխուր անցյալ մեր համար փոխվի
Մի պայծառազարդ փառավոր ներկա,
Որ վերաճելով ազգության ծիլեր՝
430 Երևան հանե ոսկե ապագա։

Եվ այն ժամանակ, ո՜վ օր ոգելից,
Որոտալու է ձայն ազատության.
Ջախջախված, փշրված անարգութենից
Փողփողելու է դրոշն ազգության...

435 Փառավոր ճակատ հայրենասիրի
Զարդարելու են դափնիք փառավոր.
Որ նահատակ է փրկության ազգի
Արձան կցանկեն մշտնջենավոր

Դարեր են գնում, դարեր են գալի՝
440 Ավանդությունքը անհետանում են.
Միայն արգասիք ազգաշեն գործն
Հասարակ երգով անմահանում են։

Ես մեռանում եմ, որպես շնչավոր,
Բայց բարի գործերս մեռնել կարող չեն.
445 Նոքա անմահ են, որպես երկնավոր
Արարչի տիեզերք, թեև դարք սահեն:

Այսօր ծնել ենք, որ էգուց մեռնենք,
Որ մեր հողիցը նոր ազգեր դուրս գան.
Մեք, որպես ալիք, միմյանց փոխում ենք,
450 Այսպես է վճիռն մարդկեղեն կոչման։

Եվ նորա համար իմ կյանքն ունի գին
Որ պիտի ջնջվի և ոչնչանա,
Որպես ծաղիկը աշնան միջոցին.
Շնչեց փոթորիկ, և ահա չըկա։

455 Եվ նորա համար ես բանավոր եմ,
Որ մինչ հետին շունչ պիտի մշակեմ.
Միշտ մտածելով և բարձրանալով,
Գիտության Հո՛րը ձեռներըս պարզեմ։

Ո՜վ սուրբ հայրենիք, այդ ի՞նչ զորություն,
460 Որ կապե քո հետ սերը մեր սրտի.
Ինչո՞ւ մեք պայծառ, երբ բարօրություն
Արտերիդ վերա զեղում է ոսկի։

Ինչո՞ւ մեք ամպած, երբ խոնարհում ես
Փառավոր ճակատ, — մեք մրրկալից
465 Չարի առաջև կանգնում ենք, որպես
Դարևոր կաղնին անշարժ նետերից։

Մի՞թե, ընթերցո՛ղ, դու չես նկատում,
Որ վառ է Լևոն որպես մի հընոց.
Տես, ի՜նչ հոսանքով է նա ծավալում
470 Ազգասիրության այն սրբազան բոց։

Այդ հառաչանք է հոգով խոցվածի,
Մի խորին կսկիծ վշտալի սրտի,
Սիրտ, որ պատրաստ է իսպառ պատառվել
Եվ հիվանդ եղբոր փրկություն գնել.

475 «Ցերեկ մրրկված, գիշեր դիվական...
Ցուրտ երա՛զ... բժժա՜նք... և քունը աչքիս
Հափշտակվում է — վշտի ուրվակա՛ն։
Ո՛չ վերջ, ո՛չ հանգիստ ալեկոծ մտքիս։

Ես չարագործ չեմ, ինչո՞ւ կապուտակ
480 Չէ ժպտում երկինք։ Ո՞ւր օրեր վարդի.
Ավա՜ղ, վաղ ընկան Տարտարի հատակ,—
Աշխա՜րհ աստուծո, բանտ ես զզվելի։

Թարշամում է սիրտս, ակա՜նջ դրեցեք.
Այնտեղ կըլսեք մի տխուր շրշյուն,
485 Որպես տերևը ծառից կիսաբեկ,
Տալիս է մահին հիվանդոտ աշուն։

Թևեր տվեցե՜ք և մի ժամ պարապ,
Դեպի արևելք կանաչազգեցիկ,
Ահի պարանոց, որպես մի կարապ,
490 Ուրախ կըթռչեմ անգին հայրենիք։

Կըթողում հյուսիս, բնության դագաղ,
Ե՛վ հիշատակներ պատանեկության,
Ե՛վ բարեկամներ, և՛ կույս մի չքնաղ,
Որ սեր շնչեց ինձ պղատոնական։

495 Այո՛, այն կույսը, յոր իմ սրտիս մեջ
Ծավալեց և՛ սեր, և՛ խաղաղություն,
Երբ ցնորների քաղցր ելևէջ
Բացեց ինձ դրախտ և անմահություն...»

Եվ հիշատակը հեռու անցյալի
500 Հիշեց Լևռնին երջանիկ օրեր,
Երբ ոգեզմայլիկ և հրաշալի
Առաջին սիրո փայլում էր լապտեր։

Եվ ներկայացավ նորա առաջև
Մաքուր առագաստն հրեշտակ գեղեցկի
505 Եվ մեգի տակից նշմարեց արև,
Երգե՛ց ակամա այսպես մեղեդի։

1


Թո՛ղ չըսահեն ցողոտ շիթեր,
       Ժա՛յռ է, որ ոռոգում են.
Ո՛չ մանուշակ և ո՜չ վարդեր
       510 Այդ շիթերից կըբսնեն։

2


Ո՛չ սեր իմ մեջ մշտածաղիկ
       Կընորոգեն քաղցրագին.
Ա՜խ, դժոխք և վիշտ չարաբաստիկ
       Արդեն դոքա շարժեցին։

3


515 Որպես Հրեա թափառական
       Ամեն տեղ եմ, ո՛չ մի տեղ.
Ո՞ւր է վարում բախտիս ուռկան.
       Մի՛ հարցնիր, կո՜ւյս անմեղ։

4


Ես չկամիմ, որ խանգարվի
       520 Ոսկի դրախտը մանկության,
Որ քո աչերդ ցավով լցվի,
       Կամ թե հայացքդ՝ սիրարժան։
       

       

5


Դու տեսե՞լ ես ալեկոծ ծով,
       Երբ փոթորիկ մի ուժգին
525 Տարբերվում է մրմռալով,
       Այդպես է և իմ հոգին...

6


Իմ կյանքը ինձ բեռը դարձավ,
       Վերա հասավ սև գիշեր,
Անուշ ժպիտը հոգուս փախավ,
       530 Աստվա՜ծ օրհնե քո օրեր.

7


Ծիածանի խաղարկություն
       Թո՜ղ փայլե քո երեսին,
Եվ սոխակի նվագածություն
       Միշտ հնչե՜ քո ականջին։

8


535 Ես քեզ մի օր փայփայեցի,
       Որպես պայծառ աղավնյակ,
Սիրո ծոցին քեզ կոչեցի
       Ե՜վ երկնային, և՜ հրեշտակ։

9


Այլ այժմ ների՛ր, ճակատագիր
       540 Վերաս դրեց լուծ սաստիկ.
Ես պիտ շրջեմ երկրից երկիր,
       Մինչև գտնեմ հայրենիք։

10


Եվ հայրենիք... բայց ո՞ւր է նա.
       Քանի՜ գնաց արտասուք.
Երբեք նորան ես չտեսա...
       Գե՜թ երազում վաղանցուկ։
       

       

11


Եվ հայրենիք... բայց ո՞ւր է նա
       Ահա՛ սարեր ծածկվեցան.
Ե՛վ արեգակն, և՛ ծով ահա՛
       550 Մեր աչքերից հեռացան։

12


Ա՞յն հայրենիք, որ կապարյա
       Շղթաներով կապկապած,
Անբույժ խոցեր կուրծքի վերա,
       Բնավ դարձել է ավերած։

13


560 Սի՛րտ իմ, սի՛րտ իմ, վշտի հատակ,
       Պարտե՛զ թունոտ բույսերի,
Զգացի՛ր ցավդ և այդ վիճակ,
       Գուցե վերջը է բարի։

14


Գուցե, գուցե մի օր կըգա,
       556 Մի թանկագին ժամանակ,
Երբ Հայի բեռն կըհեշտանա.
       Կըմպե կրթության բաժակ։

15


Մնա՛ս բարյավ, մաքո՛ւր հրեշտակ,
       Թո՛զ քո սիրտը չմորմոքե.
570 Թեև մեռնենք այլ աստղի տակ,
       Բայց մա՜հը մեզ կըզուգե։

Պետք է նկատել, իմ ընթերցողներ,
Որ Լևոն հաջող գիտեր, չսերտած
Գրքերից, տողել ոգելից երգեր.
575 Ազդու էր քնարն, լարերը՝ վարժված։

Երբ առանձնություն տիրում էր նորան,
Երբ հարձակվում էր դևը վիշտերի,
Ճապուկ մատներով ներդաշնակաձայն
Թարկում էր քնարին, խիստ ախորժելի
580 Տարածվում էին դաշըն ակորդներ.
Եվ գիշերային անդորրությունը
Նորա կախարդիչ կյանքով լցվում էր.
Քամում էր Լևոն յուր տաղտկությունը։

Երբ կենցաղական փոթորիկներից
585 Ալեկոծվում ենք երկար միջոցով,
Երբ ներքին, ծանր պատերազմներից
Խռովում ենք մեք կամքով և հոգով.
Մեք զորանալով հիշում ենք օրեր,
Ամենսրպայծառ րոպեք մեր կյանքում.
590 Մանկության–դուստրը՝ այն առաջին սեր,
Մեր մռայլ մտքում է կենդանանում։
Մեզ մի անգամից չեն թողնում հրճվանք,
Հանկարծ չէ դնում և վառ մանկություն.
Եվ մեք զգալու չէինք մեծ զրկանք,
595 Թեև ուրանար մեզ ուրախություն.
Բայց անմահ դրախտն այն նվիրական,
Որ նախկին սերը հառաջ է բերել,
Բայց ոգևորյալ ժամերն դյութական
Երբեք չենք կարող մեր մտքից հանել։
600 Արդարև, այդ սերն կարող էր թաքչել
Կամ թե խավարել, բայց ոչ թե հանգչել.
Այսպես երկինքը, ծածկված ամպերով,
Յուր հստակ կապույտ գիտե պահպանել.
Որ գիտե սիրել, և որի սիրտը
605 Բերել է յուր հարկ սիրո տաճարին,—
Չէր մոռանալու այդ քաղցր վիշտը,
Թեև ծերանար ծերություն խորին.
Եվ ոչինչ չկա այնքան ցավալի,
Երբ մեք կտրում ենք, հրաժարվելով,
610 Հիշողությունքը և կապը սրտի,
Անհրաժեշտին հնազանդելով։
Դեռ երիտասարդ է, իմ բարեկամ,
Լևոն, քո մի՞տքն է, որ նա սիրում էր.
Ի՞նչ զարմանք բան է, թե վերջին անգամ
615 Հավիտյան նորան հրաժեշտ ասեր...

Լևոն տխուր էր. շրջում էր մենակ,
Սիրտը ճնշում էր վիշտ և տաղտկություն.
Եվ թե կատարված էր յուր նպատակ,
Խնայելու չէր կյանքի գոյություն։

620 Եվ բարոյապես յուր կոչման վերա
Խորհրդածելով, որտեղից ձգել
Ռուսաստանի մայր քաղաք Մոսկվա,
Հետ չնայելով փախչե՞լ և փախչե՞լ։

Առաջին գլուխը Լևոնի Վշտի
625 Խնդրում է այստեղ ճաշակել վախճան,
Իսկ մնացորդը կըշարունակվի,
Այն իրավո՜ւնք է ոգևորության։

Նա հարավ կերթա, հյուսիս կըթողնե,
Շատ բան կըտեսնե կովկասյան կողմեր,
630 Նորան Կովկասը ժամ ինչ կըգրավե,
Որ վարդյա քաղե նորանից փուշեր

Որ զգայակից է խեղճ Լևոնի,
Գիտեմ, այդ ազնիվն կըցավե նորան.
Բայց որ ղրկել է նախանձը չարի,
635 Նոր վարմ կըլարե կատակերգության.
Եվ այդպես են միշտ ընթացել Հայեր.
Խորթ է նոցա ձայն սրտի համոզման.
Նախանձ ու նախանձ — խավարի սերմեր —
Առատ, լիաձեռն վիժել են միայն։

640 Թո՛ղ կոծվի կուրծքը խավարասիրի.
Նորա վաստակը նորան կըծածկե,
Եվ արդարության թարմ արմավենի
Անարվեստ վաստակն միշտ կըպսակե։

Թո՛ղ բառահյուսը, բզզալով անքուն,
645 Մրե յուր տողերն, որ քանի դաժան,
Նույնչափ գրվածի և արժողություն,
Նույնչափ քերթողը հաճ և բավական։

Իմ ընթերցողներ, պարծանք Լևոնին.
Նորան չէ դիպչում պատրանքը փառքի,
650 Թե պիտ սպասե՞ք դեռ դատաստանին՝
Հրապարակ հանած կատակերգակի։

Երեկյան տգետք, որոնց պիտո էր,
Որպես խարտվիլակ պահ դրան դնել,
Այժմ, իմ աստված, առատ գովեստներ
655 Չեղած տաղանդով կարծում են ինձ էլ...

Այո՜, խմբագիր մի խելացնոր,
Գուցե ձեր գործին կըծափահարե,
Բայց կրիտիկոսն, այդ սուրբ դատավոր,
Ի՞նչ վարձ կամ վճիռ պիտի հատանե։

660 Ի՞նչ է ցանկությունդ, անբախտ իմաստակ,
Արդեն քեզ խեղդեց հնության փոշին,
Գալոց սերնդի, թշվառ նշավակ,
Ինչո՞ւ դու ծնար, վա՜յ այդպես կյանքին...


  1. Վաղուց դու ուզում ես իմանալ ի՞նչն է պատճառն իմ վշտի,
    Որը ես երբե՛ք չեմ կարող մոռանալ:
    Այդ մասին մի՛ հարցրու. իմ թախիծը
                             Ո՞վ կարող է բուժել
                                          Բայրոն
              («Չայլդ Հարոլդ», թարգմծ Մինաևի)