Երբ կանգնեցի կանաչների մեջ, նկատեցի հանկարծ, որ խանգարում եմ մրջյուններին, արգելակում արդար ելումուտը նրանց։ Եվ իսկույն հեռացա, այնպես, որ խոտի տերեւները չշարժվեն։ Արեգակը դեռ նոր էր ծագում։