***

Խշխշում է ու փշրվում
Խաշամն աշնան՝ ոտքերիս տակ.
Քամին գալիս ու քշում է
Տանում այն դեպ ձոր ու գետակ։
Եվ խորհում եմ։
Էլ ինչո՞ւ են առատաձեռն
                ասել քամուն,
Երբ ուրիշից վերցրածն է
Այնպես շռայլ նա բաժանում...