***

Պերճ լուսինը կիսվել է, տե՛ս,
Ձմերուկի շղարթի պես,
Ու ծորում է լույսը կարմիր
Հյութի նման
Մի տիեզերք ափսեի մեջ,
Իսկ աստղերը շուրջը փռված
Կորիզներն են ցրված կարծես։