Մի դարավոր կաղնու տակ
Խոզը, ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, ա՜յ անգետ,-
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է՝ չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Ա՛յ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի՝
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին: