Խոստովանք
ԽՈՍՏՈՎԱՆՔ
Ես տակավին մանկուց գիտեմ
Հիմար խոսել, սուտ ժըպտալ,
Եվ սիրում եմ՝ շատ մարդկանց դեմ
Ես դիմակով երևալ։
5
Եվ շատ չըքեր գիտեն կյանքում,
Որ թեպետև ես՝ պոետ,
Եվ ըզգում եմ, և մըտածում
Հաշտ-համաձայն իրենց հետ։
Ժըպտում եմ, ու ... դուրս է գալիս
10
Խըխունջն իրեն պատենից,
Արևի տակ ցույց է տալիս
[Իրեն] փոքրիկ պոզերն ինձ։
Մինչդեռ գաղտուկ, իրեն պաշտպան
Քողի տակից, մեն մենակ,
15
Իմ լուռ, խոհուն փիլիսոփան
Քընընում է շարունակ...
Ո՜վ, ի՜նչ հաճույք, երբ որ գիտես
Եղանակներ բազմազան,
Նվագում ես, հանում հանդես
20
Եվ մարդ, ճըճի և գազան։
Ու ողջ՝ հըլու― քո թովչանքին՝
Ցույց են տալիս ինչ ունեն,
Որ դու հասու լինիս կյանքին,
Գաղտնիք չըլնի [քո առջև]։
1900-ական թվականներ