Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Բայը շարահյուսության մեջ

ԲԱՅԸ ՇԱՐԱՀՅՈւՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Խոսքի մասերի մեջ բայը յուրահատուկ տեղ ունի: Ունենալով ստորոգման հատկանիշ և քերականական հարուստ կարգեր ու տարբեր դրսևորումներ՝ բայը շարահյուսության մեջ կարող է կատարել զանազան պաշտոններ: Ամենից առաջ նա առանձին կարող է գործածվել՝ որպես խոսքի միավոր և ինչպես Մ. Աբեղյանն է իրավացիորեն նշում, բայց «մենակ խոսք է դառնում», այսիքն հաղորդակցական ոլորտում նա դառնում է նաև նախադասություն: Ինչ խոսք այս հատկանիշը բնորոշ է դիմավոր բայերին, թև անորոշ դերբայն էլ, ինչպես հետո կտեսնենք, որոշակի հնչերանգի շնորհիվ կարող է կատարել նախադասության դեր: Ինչևէ խոսելով դիմավոր բայի մասին հարկ է ընդգծել մի շատ կարևոր ու նուրբ պահ. երբ ասում ենք դիմավոր բայը հաղորդակցական ոլորտում կարող է դառնալ նախադասություն, նկատի ունենք նյութական, լիարժեք բովանդակություն կամ իմաստ ունեցող բայերը, բայց ոչ բնավ այն բայերը, որոնք կարող են ունենալ դիմավոր բայի քերականական բոլոր կարդերը, այդուհանդերձ, զուրկ լինել բառիմաստային լիարժեքությունց: Վերջին դեպքում այդ բայերը ցուցաբերում են վերջական իմաստ կամ ոճական արժեք, հետևաբար միայնակ «խոսք կազմել չեն կարող» համեմատեք հետևյալ զույգերը

  1. Սուրենը հանգիստ քայլում է փողոցում:
  2. Ծաղիկները դույլեի մեջ թառամել են:
  3. Շինարարները հեռացան հրապարակից:
  4. Արտակը խոնարհաբար գլուխ տվեց ու գնաց
  1. Արամը ճանաչված վիրաբույժ դարձավ:
  2. Նարեկացին իրավամբ համարվում է հայ վերածննդի հիմնադիրը:
  3. Կանգնած ծառն ինձ մի պահ մարդ թվաց:
  4. Սարգսյանը ժողովի նախագահ ընտրվեց:

Առաջին խմբի նախադասություններում ենթական ու ստորոգյալը առանձին կարող են գործածվել կազմելով անկախ նախադասություններ (Սուրենը քայլում է, ծաղիկները թառամել են…), մինչդեռ երկրորդ խմբում նշված բայերը, ունենալով վերացական իմաստ, անկախ չեն կիրառվեւմ, այլ որոշակի բառերի (ստորոգելի) հետ են կազմում ստորոգյալ իրենք էլ կատարելով հանգույցի դեր (վիրաբույժ դարձավ, հիմնադիր է համարվում և այլն): Այսպիսով

1.հաղորդակցական ոլորտում նախադասություն կարող են կազմել (դառնալ) միայն այն բայերը, որոնք ունեն նյութական բովանդակություն և դիմավոր ձևեր են:

2.Անդեմ բայական նախադասություններ կարող է ձևավորել նյութական լիարժեք իմաստ ունեցող անորոշ դերբայը ունենալով յուրահատուկ հնչերանգ և հնչերանգային ավարտ պայմանավորված խոսքային իրադրությամբ:

3. Քանի որ նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորգյալն են, և ստորոգյալ արտահայտվում է խոնարհված բայով, հետևաբար՝

ա)խոնարհված բայերով արտահայտված միավորները կատարում են պարզ ստորոգյալի պաշտոն.

բ)խոնարհված բայերով (էական, վերացական բայ) և անվական-հատկանիշային մասով ձևավորված միավորները կատարում են բաղադրյալ ստորոգյալի պաշտոն:

4.Բայի անդեմ ձևեր կամ դերբայները կարող են կատարել նախադասության զանազան անդամների պաշտոններ:

Այժմ առանձին-առանձին ուսումնասիրենք բայի կատարած պաշտոնները խոսքում:

ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԸ՝ ՊԱՐԶ ՍՏՈՐՈԳՅԱԼ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Բայական նախադասությունները (այն նախադասությունները, որոնց ստորոգյալ արտահայտված է դիմավոր բայերով) ճնշող մեծամասնություն են կազմում թե բանավոր և թե գրավոր խոսքում: Եվ դա միանգամայն տրամաբանական է, որովհետև մարդն ավելի շատ պատմում է, նկարագրում, հաղորդակցվում զանազան նպատակներով և այլն. այս բոլորը նա արտահայտում է գերազանցապես դիմավոր բայերի միջոցով:

Պարզ ստորոգյալն արտահայտում է խոնարհված բայով. որն էլ կարող է լինել համադրական և թե վերալուծական կառուցվածքի: Օրինակ՛ գնաց, կգնա, գնացեք, գնում է, գնալու է, գնացել է, պար է գալիս, եռ է գալիս, աչքի ընկավ, ականջ դրեց, սիրտ արեց, գլուխ տվեց և այլն: Որքան էլ տարբեր կազմություն ունենան, այնուհանդերձ, այս բայերը որևէ եղանակի, ժամանակի դեմքի ու թվի ձևեր են և նախադասության մեջ պարզ ստորոգյալ են դարնում, Օրինակ՝

1.Արմենը գնաց գրադարան:

2.Հասմիկը ուրախությունից պար է գալիս:

3.«Ջարդեցենք անդուլ, անգութ, անխնա»(Տերյան):

4.Սուրենը ականջ էր դնում թռչունների ծլվլոցին:

Ուսումնասիրելով բայի եղանակները՝ ուսուցիչը կանգ է առնում ամեն մի եղանակի բայաձևերի ոչ միայն ձևաբանական հատկանիշների, խոնարհման առանձնահատկությունների, այլև նրանց կիրառությունների վրա: Բերելով որոշակի օրինակներ որոշակի նախադասություներում՝ ուսուցիչը ընդգծում է այդ կիրառական առանձնահատկություները՝ նշելով նաև ոճական նրբերանգները: Այսպես. սահմանական եղանակի բայաձևերը հիմնականում գործածվում են պատմողական հնչերանգի նախադասություններում, քանի որ խոսողը դրանցով որևէ եղելություն է հաստատում կամ ժխտում, նկարագրում, հայտնում որևէ իրողություն և այլն: Ընդ որում, ոճական տարբեր նրբերանգներ ունեն ոչ միայն բաղադրյալ ու պարզ ժամանակները, այլև հենց իրենք՝ տարբեր բաղադրյալ ու պարզ ժամանակները: Օրինակ՝ ներկա ժամանակի բայաձևերը (գնում են, խոսում են, ասում ենք, նկարում ենք, պարում ենք և գիտեմ, ունեմ, արժեմ, կամ բայերը), այդպիսին լինեիով հանդերձ, ժամանակային տարբեր տևողություն (շարունակություն) են ունենում: Ավելի. պակասավոր բայերը (գիտեմ, ունեմ...) ցուցաբերում են մի տեսակ կատարյալության նրբերանգ. դա բխում է նրանց պարզ ժամանակաձև լինելուց (հմմտ. անցյալ կատարյալի հետ): Իսկ, ասենք, նույն պակասավոր բայերի «կանոնիկ» ձևերը կամ, այսպես կոչված, հավելավորները, որոնք շատ սակավ գործածություն ունեն, տևականության ավելի շեշտված նրբերանգ ունեն:

Այսպես. գիտենում եմ, ունենում եմ, արժենում է և այլն կամ՝ վախում եմ և վախենում եմ, ուզում եմ և ուզենում եմ և այլն. սոսկածանցավոր ձևերը ավելի են ընդգծում իրենց տևականությունը: Ոճական շատ նուրբ առանձնահատկություններ են հանդես բերում նաև նույն՝ ներկա ժամանակի բայաձևերը. ասենք Սուրենը զարմանալի ճշտությամբ է պտտվում երկաթաձողի վրա, և՝ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը: Առաջին նախադասության մեջ նշված բայը (ստորոգյալ) բուն ներկա է (այսինքն՝ այնպիսի ներկա, որը «սովորութային» բնույթ ունի. մի հատկանիշ, որ ընդհանրական է. նա առհասարակ լավ է պտտվում երկաթաձողի վրա), մինչդեռ երկրորդ նախադասության ստորոգյալը իր՛ոք որ պատմական ներկա է, այսինքն՝ երկրագունդը միշտ պատտվել է, պտտվում է և պիտի պտտվի իր առանցքի շուրջը: Ոճական ուրույն երանգ ունեն նաև այն ներկա ժամանակաձևերը, որոնք սովորութային են (Սուրենն առհասարակ լավ է աշխատում, միշտ օգնում իր ընկերներին, ժամանակին կատարում տրված հանձնարարությունները և այլն) և իրենց բովանդակությամբ ապառնի: Ի դեպ, վերջինս գործածվում է միայն ժողովրդախոսակցական լեզվում և հանձնարարելի չէ գրական լեզվի համար (Վաղը գնում եմ, դու ինձ հետ գալի՞ս ես թե չէ): Կամ՝ անցյալ կատարյալ ժամանակաձևը երբեմն նույն ժողովրդախոսակցական լեզվում գործածվում է ներկայի իմաստով (Ես այժմ գնացի, հետո զանգ կտամ քեզ...): Ներկան ունի նաև, այսպես ասած. առածական բնույթ, ինչպես իրավացիորեն նշում է Մ. Աբեղյանը (երկաթը տաք-տաք են ծեծում, ճտերն աշնանն են հաշվում...): Տարբեր ոճական արժեք ունեն նաև անցիալ ժամանակի բայաձևերը: Օրինակ՝ գնացել է և գնաց:

Անցյալ կատարյալը գործածվում է սովորաբար այն դեպքում, երբ խոսողը գործողությանը ներկա է եղել կամ իրեն պատկերացնում է գործողությանը մասնակից: Օրինակ՝ Ավտոբուսը հենց նոր գնաց, Արամը տեսա՞վ քեզ, Վարդանը Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց և անմահացավ:

Ի դեպ, հանձնարարելի չէ անցյալում եղած դեպքերը պատմել (գրել) անցյալ կատարյալով: Ընդգծվածն ու հանձնարարելին պատմական ներկան է (կռվում է, անմահանում է) կամ վաղակատարը (կռվել է ու անմահացել է): Տարբեր նրբերանգներ ունեն նաև ապառնիները: Օրինակ՝ գնալու է և գնա, կգնա, գնացեք և այլն: Այսպես.

1. Արտակը գնալու է Մոսկվա:

2. Արտակը երևի գնա Մոսկվա:

3. Արտակը կգնա Մոսկվա:

4. Արտա՛կ, գնա Մոսկվա:

Առաջին նախադասության նշված ստորոգյալը ցույց է տալիս իրականում կատարվելիք գործողություն, երկրորդում կասկածելի է նրա գնալը, երրորդում՝ ենթադրելի (մասամբ՝ հաստատ,) չորրորդում բոլորովին այլ է այդ կատարվելիք գործողությունը, նախ՝ նրանում ներկայի երանգ կա (հրամայողի կողմից), կատարողի կողմից, սակայն, այն ապառնի է: Ոճական այլ երանգ ունեն հարադրավոր կառուցվածքները՝ եփ է գալիս, գլուխ է տալիս, աչք է գցում, վազ է տալիս, սիրտ է անում, ձեռք է քաշում և այլն, և այլն: Սրանք, անտարակույս, ունեն ժողովրդախոսակցական լեզվին հատուկ երանգ և խիստ սակավադեպ են գրական հայերենում: Դրանք հիմնականում գործածվում են գեղարվեստական խոսքում՝ կերպարի տիպակացնման-անհատականացման, լեզվական կոլորիտ ստեղծելու նպատակով և այլն: Այս բոլոր հարցերը յուրացնել տալու համար ուսուցիչը բերում է որոշակի բնագրեր, գեղարվեստական խոսքանմուշ, որոնց միջոցով հաստատում է իր ասածը: Բոլոր դեպքերում, սակայն, ուսուցիչը չպիտի մոռանա ընդգծել այն ճշմարտությունը, որ, դիցուք, այս կամ այն բայ-ստորոգյալի ժամանակաձևը, եղանակաձևը և այլ կարգ որոշելիս պիտի առաջնորդվել նրա արտահայտության պլանով, այսինքն՝ բառաձևո՛վ և ո՛չ բնավ նրա իմաստով կամ տրամաբանորեն: Դիցուք՝ Դու վա՞ղն ես գնում, թե՞ մյուս օրը նախադասության ստորոգյալը միմիայն սահմանական եղանակի ներկա ժամանակի բայ է (ուրիշ ոչ այլ եղանակի ու ժամանակի):

Եվ այսպես, բոլոր եղանակների ու նրանց ժամանակների մասին խոսելով և համապատասխան օրինակներ բերելով, բայերը խոնարհելով ու վարժություններ կատարել տալով՝ ուսուցիչը ընդգծում-հաստատում է, որ դրանք խոնարհված բայեր են. մի ճշմարտություն, որ ոչ ոք չի կասկածում (աշակերտները). իսկ, ասենք ստորոգյալը, նրա արտահայտությտունը և հարակից այլ թեմաներ անցնելիս ուսուցիչը որոշակի բնագրային օրինակների վրա զուգադրում-հակադրում է պարզ և բաղադրյալ ստորոգյալները` հիշեցնելով խոնարհված բայերը, ապա մանրազնին վերլուծելով մի կողմից՝ այդ բայերը, մյուս կողմից՝ բաղադրյալ ստորոգյալների կառուցվածքային յուրահատկությունները, զուգահեռներ է անցկացնում բոլոր եղանակների ու պարզ ստորոգյալների միջև:

ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԸ՝ ՀԱՆԳՈՒՅՑ

Հասկանալի է, որ նյութական բովանդակություն ունեցող ոչ բոլոր բայերը կարող են հանգույցի դեր կատարել, ընդհակառակն, այդպիսի բայերը ինչպես տեսանք,նախադասության մեջ կատարում են պարզ ստորոգյալի պաշտոն, սակայն կան մի քանի պակասավոր բայեր, որոնք ստորոգելիների հետ կատարում են ստորոգյալի պաշտոն: Քանի որ հնարավորին չափ ընդարձակ է ներկայացվել ստորոգելին, այստեղ կանգ առնենք միայն հանգույցի դեր կատարող որոշակի բայերի մեկբանման վրա: Եմ բայը, որպես պակասավոր բայ. ցույց է տալիս լինելություն, առկայաթյուն, ինչպես՝ Ես ուսուցիչ են, դու բժիշկ ես, նա լավ մարդ է և այլն: Այդ բայի դրական և ժխտական խոնարհման բոլոր ձևերը ունեն մեկ գործառույթ՝ ֆունկցիա, այն է՝ առարկան կամ հատկանիշը (լայն առումով ընդունված է միայն հատկանիշ արտահայտությունը) ենթակային կապելը՝ հանգուցելը որոշակի ժամանակում: Այստեղից էլ՝ նրա անունը՝ հանգույց, այսինքն՝ հատկանիշը ենթակային հանգուցող՝ կապող, վեագրող: Այն չպիտի շփոթել օժանդակ բայերի հետ, որովհետև՝

ա) եթե պակասավոր բայ-հանգույցը կամ, ինչպես ընդունված է ասել, էական բայը բառական ինքնուրույն միավոր է՝ մտնելով բայ խոսքի մասի մեջ, ապա օժանդակ բայերը միայն դիմային վերջավորությունների դեր ունեն, հետևաբար նրանք ոչ թե բառական միավորներ են, այլ՝ 2-րդական ձևույթուներ. հմմտ. Արտակը աշխատող է և՝ Արտակը աշխատում է, Սուրենը ներկարար է և՝ Սուրենը ներկում է...

բ) էական բայը կազմում է բաղադրյալ ստորոգյալ (ինչպես՝ Արուսը ջանասեր է) և դառնում հանգույց, մինչդեռ օժանդակ բայը՝ պարզ ստորոգյալ, ինչպես՝ Գրիգորը աշխատում է:

Նկատենք, որ աշխատում է բայը ձևաբանական ու շարահյուսական մեկ միավոր է (բայ, եղանակային ձև, սահմանական եղանակի ներկա ժամանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք և այլն), իսկ շարահյուսական մակարդակում՝ պարզ ստորոգյալ որը, սակայն, հաղորդակացական այլ ոլորտում միայնակ կարող է կատարել նաև ինքնուրյուն նախադասության դեր (Սուրենն ընդունվել է գործարան: Աշխատում է: Պլանները միշտ կատարում է բարեխղճորեն:

- Ինչ՞ է ասում Վարդանը, Գրիգո՛ր:

- Աշխատում է):

գ) Ժխտական խոնարհման ժամանակ «չ» մասնիկը ավելանում է էական բայերի սկզբից՝ միշտ մնալով անփոփոխ (Արամը ուսուցիչ չէ, Ես երգիչ չեմ...), մինչդեռ օժանդակ բայերը դրվում են դերբայներից առաջ, միայն թե եզակի 3-րդ դեմքի չէ-ն դառնում է չի (Նա չի կարդացել):

դ) Էական բայերը, որպես պակասավոր, չեն պատասխանում որևէ հարցի. ընդսմին, բաղադրյալ ստորոհյալին տրվում է նրա վերադրի հարցը, և կրկնվում է հանգույցը: Օրինակ՝

Սա գրիչ է — ի՞նչ է, նրանք ուժեղ էին - ինչպիսի՞ն էին...), մինչդեռ օժանդակ բայերի դեպքում (գրում է, խոսելու էին), այսինքն՝ պարզ ստորոգյալի առկայությամբ տրվում է դերբայի հարցը, և կրնկվում է օժանդակ բայը (տվյալ դեպքում՝ ի՞նչ է անում և ի՞նչ է անելու):

ե) էական բայերը (հանդույցները) ավելանում են ինչպես գոյականին, ածականին, թվականին, դերանուններին, մասամբ էլ՝ մակաբային և, հիարկե, անկախ դերաբայներին (անորոշ, ենթակայական նաև հարակատար), մինչդեռ օժանդակ բայերը՝ միմիայն կախյալ դերբայներին (անկատար, վաղակատար, ապակատար, «կիսով չափ» հարակատար և տալ, գալ, լալ համակատար դերբայներին): Այսքանից հետո ուսուցիչը պիտի բնագրային նյութերի (կամ իր կողմից կազմած խոսքի) հիման վրա, համապատասխան դասանյութն անցնելիս նշի նաև նրանց ու էական բայերի «համատեղ» շարահյուսական պաշտոնը: Պարզ է, որ խոսքը վերաբերում է գոյականին, նրա ուղղական, սեռական հոլովներին (Վարդանը զորավար է, Այս խաղողը Արտաշատի է), ածականին (Առյուծը ուժեղ է, Եղանակը գարնանային էր), թվականին (Մենք հայուր ենք, հազար ենք, բյուր ենք), դերանուններին (Զեկուցողը դու՞ք եք, Հարցն այսպիսի է...), մակբայներին (Մենք շատ չենք, գետի ընթացքը դանդաղ էր), անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներին (Դա վազել չէ, այլ քայլել է, միրգը ուտելու է, Անահիտը պարող է, Թուղթը պատռվող է, Այս խնձորը փտած է, Միրգը հասունացած է)... Իսկ բաղադյալ ստորոգյալ ենթաթեման ուսումնասիրելիս պիտի նշվեն՝

ա) բաղադրյալ է կոչվում այն ստորոգյալը, որը բաղադրված կամ կազմված է անվանական-հատկանշային մասից՝ ստորոգելիից (տես փակագծերի օրինակներում նշված անդամները) և էական բայերից (հանգույցից)՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին (նաև իրենց ժխտական ձևերը):

բ) Մեր լեզվում կան մի շարք բայեր, որոնք թեև ունեն եղանակաժամանակային կարգեր (հատկանիշներ), բայց զուրկ են նյութական բովանդակությունից, այսինքն՝ ձևով մտնում են այս կամ այն եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի բայերի մեջ, սակայն այնպիսի լիարժեք բովանդակություն կամ իմաստ չեն արտահայտվում, որ միայնակ գործածվեն իրբև ստորոգյալ: Օրինակ՝ Շիրվանզադեն համարվում է... Նարեկացին հանդիսանում է... Նա դարձավ...

Պարզ է, որ սրանք նախադասություններ չեն, թեև, կրկնում ենք, ենթական էլ է առկա, կարծես թե «ստորոգյալն» էլ: Իրականում, սակայն, այդպես չէ, ստորոգյալի, այսպես ածականը, «կեսն» է առկա՝ միայն հանգույց, որը է պակասվոր բայի համարժեք ունի: Այսպես, Շիրվանզադեն համարվում է հայ քննադատական ռեալիզմի հիմնադիրը, Նարեկացին հանդիսանում է հայ Վերածննդի սկզբնավորողը: Արամը բժիշկ դարձավ:

Ի դեպ, խրախուսելիս չէ նման նախադասությունների գործածությունը (համարվում է, հանդիսանում է-ի փոխարեն պիտի կիրառել է պակասավոր բայ-հանգույց):

գ) Մեր լեզվում կան մի շարք բայեր, որոնք իրենց անորոշ իմաստների պաճառով համարվում են վերացական, ինչպես՝ կոչվել, անվանվանել, հորջորջվել կազմել, թվալ երևալ, լինել Սրանք միայնակ ստորոգյալ կազմել չեն կարող, հետևաբար գործածվում են ստորոգելիների հետ՝ իրենք էլ դառնալով հանգույցի դեր կատարող միավորներ: Այսպես. Իր քաջագործություների շնորհիվ Աշոտը կոչվել է Երկաթ: Ծառն ինձ մարդ թված: Աշոտը լուրջ մարդ է երևում: Դժվար չէ նկատել, որ այս բայերը իրենց իմաստների շնորհիվ զուգահեռվում են է բային: Նշենք և այն, որ մի շարք նյութական բովանդակություն ունեցող լիարժեք բայեր ևս երբեմն էլ խոսքում գործածվում են վերացական բայերի դերով՝ զրկվելով ինքնուրույն ստորոգյալի գերծառույթ կատարելու հնարավորությունից. օրինակ՝ Գրիգորը մեր գործարանում ավագ ինժեներ է աշխատում: Սարգիսը դիրեկտոր է նշանակվել: Ներսեսը օծվեց կաթողիկոս և այլն:

«Բայ» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի խոսի նաև այդպիսի նուրբ հարցերի մասին, նշի, որ բոլոր բայերը չեն, որ լիարժեք, կայուն իմաստներ ունեն: Այս առիթով պետք է բերի համապատասխան օրինակներ և բացատրի ասելիքը, իսկ «Բաղադրյալ ստորոգյալը» ենթաթեման ուսումնասիրելիս հարկավոր է հիշեցնել վերացական, ոչ լիարժեք իմաստ ունեցող բայեր և պահանջել դրանցով կազմել նախադասություններ:

Այնուհետև գրատախտակին կարող է գրել.

1. Ոսուցիչը սկսեց դասը:
2. Մարդը ձգտում է լույսի:
3. Մենք ցանկանում ենք խաղաղություն
4. Նարինեն աշխատում է օրնիբուն:

Ուսուցիչն սկսեց խոսել:
Նա ձգտում է ապացուցել իր ասելիքը:
Մենք ցանկանում ենք աշխատել:
Նարինեն աշխատում է հիշել իր հետ պատահածը:


Վերլուծելով վերը նշված բոլոր նախադասությունները ուսուցիչը բացատրում է, որ նույն բայերը մի տեղ (խոսքում) կարող են ինքնուրույն գործածվեն իրբև ստորոգյալ, մի այլ տեղ (խոսքում)՝ ոչ: Առաջին խմբի նախադասություններում ստորոգյալներն են սկսեց, ձկտում է, ցանկանում ենք, աշխատում է, որոնք, պարզ է, ունեն իրենց լրացումները (դաս՝ ուղիղ խնդիր, լույսի՝ հանգման անուղղակի խնդիր, խաղաղություն՝ ուղիղ խնդիր, օրնիբուն՝ չափի պարագա), երկրորդ խմբի օրինակներում, սակայն, հիշյալ բայերը անուշ դերբայի հետ ստեղծում են մի ամբողջություն՝ իբրև բաղադրյալ ստորոգյալ․ փաստորեն տեղի է ունենում բայերի իմաստային փոխներթափանցում, և արդյունքը լինում է այն, որ այդ բայերը հանդես են գալիս մեկ շարահյուսական պաշտոնով։ Այնուհետև ավելացնում է, որ դիմային ձևերը ոճական–եղանակավորող արժեք ունեն (և ոչ քերականական ինքնուրույն պաշտոն)։

Սույն թեման յուրացնել տալուց հետո ուսուցիչը կարող է ավելացնել նաև, որ բայ–հանգույցները նախադասության մեջ կարող են նաև զեղչվել։ Զեղչվելիս առաջանում է նաև սուր հնչերանգ, որը գրության մեջ արտահայտված է բութով։ Բերվում են համապատասխան օրինակներ։ Այսպես․Կարպովը՝ շախմատի չեմպիոն։ «Արարատ» ֆուտբոլային թիմը՝ ԽԱՀՄ գավաթակիր։ Գործարանը՝ սոցմրցության հաղթող։ Այնուհետև նման նախադասություններ ուսուցիչը պահանջում է աշակերտներից, և միասին վերլուծում են դրանք, հիմնավորում կետադրությունը։

Դիմավոր բայը՝ ինքնուրույն նախադասություն


Մեծանուն հայագետ Մ․Աբեղյանը բայն ըմբռնում է յուրովի նա դերբայները բայ չէր համարում, այլ, նայած նրանց ձևաբանական ու շարահյուսական հատկանիշներին, դրանք զետեղում գոյականի, ու մակբայի մեջ։ Ինչ մնում է դիմավոր բայերին, ապա, ըստ Աբեղյանի, միայն դրանք են ներկայացնում բայ խոսքի մասը։ Ընդ որում, Աբեղյանը բայ էր համարում դիմավոր բայերը, որովհետև «մենակ խոսք են կազմում», այսինքն ինքնուրույն գործածվելով՝ կարող են դառնալ նախադասություն ներ։ Այստեղ միայն պետք է ավելացնել միայն ճշմարտությունը որ խոսքը վերաբերում է նյութական բովանդականություն ունեցող բայերին, որոնք ունեն ինքնուրույն, ուղղակի բայական (բայական իմաստ ու գործածություն։ Այլապես ևս կան այնպիս, դիմավոր բայեր, որոնք չունեն ինքնուրույն գործածություն, ուղակի իմաստ ու նյութական ու լիարժեք բովանդականություն, ինչպես ասենք, համարվում է, հանդիսանում է, թվաց, երևում է, դառնում է, լինում է և այլն․․․համեմատենք, օրինակ Մթնեց։ Լուսանում է։ Վեր կացանք։ Հագնվեցինք։ Դուրս եկանք և «հանդիսանում է») «Թվաց» «Դարձավ», «Լինում է» և այլն: Այս մասին խոսվել է: Նշենք, սակայն, որ, ճիշտ է, առաջին խմբի դիմավոր բայերը, որոնք ինքնուրույն նախադասությոուուններ են դարձել, ինչ-որ տեղ «Թերի» են իրենց խիստ համառոտ բովանդակությամբ, բայց, այդուհանդերձ, գործածելի են խոսքում, մինչդեռ երկրորդ խմբի «նախադասությունները», լինելով խիստ վերացական միտք արտահայտող միավորներ, ինքնուրույնաբար չեն գործածվում, որովհետև ամփոփ միտք չեն արտահայտում: Այն էլ ասենք, որ առաջին խմբի նախադասությունները լեզվում լայնորեն չեն գործածվում. չէ՞ որ հաղորդակցության ոլորտը պահանջում է մտքերի (նախադասությունների) բազմազանություն. խոսքը գեղեցիկ ու համակողմանի հարուստ լինելու համար անհրաժեշտ է, որ այն կառուցված լինի տառակառույց նախադասություններից… Ահա թե ինչու չեն շատ գործածական պարզ համառոտ նախադասությունները՝ որպես խոսքի բաղադրիչներ: Ինչ մնում է պատասխանական թերի նախադասություններին, ապա դրանք սովորական գործածություն ունեն թե՛ բանավոր թե՛ գրավոր խոսքում: Այստեղ խոսքն իհարկե վերաբերում է այն պատասխանական թերի նախադասություններին, որոնք արտահայտված են դիմավոր բայերով: Օրինակ՝

_ Այսօր ի՞նչ ես արել Վարդուհի:

_ Աշխաել եմ:

_ Որոշակի ասա՝ ի՞նչ ես արել:

_ Գնումներ եմ արել:

_ Հետո՞:

_ Լվացք եմ արե

_ Միա՞յն այդքանը:

_ Նաև արդուկ եմ արել:

_ Ճաշ պատրաստե՞լ ես:

_ Պատրաստել եմ:

_ Երեխային մանկապարտեզից բերե՞լ ես:

_ Չեմ բերել:

_ Այդ գործն էլ պիտի անես:

_ Գնում եմ:

Նկատենք, սակայն, որ այդպիսի թերի նախադասությունները դիպուկ են, կարճ «շարժուն», ուստի և շատ տարածված են խոսքում: Ավելորդ չէ նշել նաև, որ պատասխանական թերի նախադասությունները, ունենալով ընդգրկման, «ինֆորմացիոն» լայն հնարավորություններ, կարող են արտահայտվել նաև վերացական բայերով, ինչպես՝

- Դու համոզված ես, որ նա Արտակ Սարգսյանն էր:

- Թվաց միայն:

- Եղել են դեպքեր, որ նա ուշացել է աշխատանքից:

- Եղել են:

- Արտակը հմուտ մասնագետ է դարձել:

- Դառնում է:

Ինչ խոսք, ընդգծյալ թերի նախադասությունները գրավոր խոսքում շատ տարածված չեն, բայց և գործական են հատկապես բանավոր խոսքում: Երկու խոսք՝ բարդ նախադասություններում հանդես եկող դիմավոր բայերի մասին: Խոսքը լինելով ըստ ամենայնի բազմազան՝ կարող է արտահայտված լինել նաև զանազան դիմավոր բայերով: Ընդ որում, լեզվում շատ են այնպիսի բարդ նախադասությունները, որոնք կամ համադասական են, կամ ստորադասական: Ընդսմին, կան բարդ համադասական նախադասություններ, որոնք կազմված են լինում երկու դիմավոր բայից, ինչպես՝ Ամպեց ու սկսեց անձրևել, Եկանք ու նստեցինք, Վեր կացան ու հեռացան: Քիչ չեն նաև այնպիսի բարդ ստորադասական նախադասությունները, որոնք դարձյալ կազմված են լինում երկու դիմավոր բայերից, որոնցից մեկը գերադաս է լինում, մյուսը ստորադաս, ինչպես Թվաց՝ հասկացել է, Վեր կացավ գնա, Ասաց՝ գալու եմ, Կաշխատես՝ կստանաս, Տաս՝ կուտի, Չտաս՝ ձայն էլ չի հանի:

Պարզ է, որ անծաղկապ ստորադասական նախադասությունները գործածական են հատկապես բանավոր խոսքում, իսկ առհասարակ նշված նախադասությունները և (դրանց նման ուրիշները) գրավոր խոսքում լայն տարածում չունեն: Ամփոփելով վերն ասվածը՝ կարող ենք ընդգծել, որ դիմավոր այն բայը, որն ունի նյութական լիարժեք բովանդակություն և ուղղակի իմաստ, հաղորդակցական ոլորտում դառնում է նաև ինքնուրույն նախադասություն, որովհետև ունի ստորոգում՝ ամփոփ միտք արտահայտելու հատկություն: Այն էլ ասենք, որ, ճիշտ է, նյութական բովանդակություն և ուղղակի իմաստ ունեցող բայը կարող է գոր գործածվել որպես նախադասություն, սակայն դրանք զանգվածային կիրառություն չունեն որովհետև միայն բայով քիչ տեղեկություն է հաղորդվում համապատասխան միտք արտահայտելու համար. չէ՞ որ հաղորդակցական ոլորտում միայն գործողություն նշելը բավարար չէ, հարկավոր է նաև արտահայտել այդ գործուղության հետ կապված այլ և այլ հանգամաքներ:

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ ԽՈՍՔԻ ՄԵՋ ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅԸ՝ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍՏՈՐՈԳԵԼԻ

Անորոշ դերբայը, ինչպես հայտնի է, գործողության-եղելության անունն է, բայի սկզբնաձևը, ինչպես ուղղական հոլովը հոլովական հարացույցի համար: Անորոշ դերբայը բայի ելակետային ձևը լինելով՝ բառույթ է (լեքսեմա)՝ բառարանային միավոր: Եվ պատահական չէ, որ ամեն մի բայաձևի կազմությունը որոշելու համար այն բերվում է անորոշ դերբայի ձևի՝ «տեսքի»՝ որոշելու համար նաև բայահիմքը): Ավելին. բայահիմքերը որոշելիս ելակետ է ընդունվում անորոշ դերբայը, ապա և՝ կատարյալը (կամ անցյալի հիմքը): Արդ՝ լինելով բայաձևի ելակետ կամ սկզբնաձև՝ անորոշը անվանում է այդ բայաձևերը՝ իբրև յուրահատուկ բայանուն, որն էլ հիմք է ծառայում նրա հոլովման: Ի դեպ, անորոշ դերբայի հոլովումը ամենևին էլ գոյականաբար գործողության հետևանք չէ: Հայտնի է, որ լեզվական ամեն մի միավոր կարող է գոյականաբար գործածվել, այսինքն՝ կիրառվել որոշիչ հոդով, որով էլ պայմանավորված է նրա հոլովիչը՝ «ի»: Ուրեմն՝ գոյականաբար գործածվող ամեն մի միավոր, ստանալով ը կամ ն որոշիչ հոդը, գործածվում է գոյականաբար և հոլովվում «ի» հոլովմամբ: Անորոշ դերբայը, սակայն, այդ հոդերը ստանա թե չստանա, հոլովվում է «ու» հոլովմամբ (գնալ-գնալու, խոսել-խոսելու, կարդալ-կարդալու): Պարզ է, որ խոսքը չի վերաբերում ինքնանվանողական փոխանունությանը (գրել-ի խոնարիչն է ե-ն, իսկ գնալ-ինը՝«ա»-ն): Խոսքն այստեղ վերաբերում է նրա իդեալական վիճակին՝ ինքնին առկա հոլովման հատկանիշին: Որ, իսկապես, անորոշի հոլովումը գոյականաբար գործածության հետևանք չէ, այլ ղուտ իր՝անորոշի էությունից բխող հատկանիշ, լավագույնս վկայում է գրաբարը, որտեղ նա հոլովվում էր «ո» հոլովմամբ (գրել-գրելուց, խոսել-խոսելուց…), որն էլ պատմական hնչյունափոխությամբ դարձել է «ու»: Այսուհանդերձ, դպրոցում թերևս սխալ չէ ասել, որ «անորոշը հոլովվում է գոյականաբար»: Ինչևիցև, անորոշ դերբայը, ինչպես քանիցս նշվեց, բայանուն է: Իսկ սա նշանակում է, որ իբրև բայանուն անորոշը իր «միջուկում» ունի հոլովման հատկանիշ` սրանով իսկ մոտենալով գոյականին, սակայն տրամագծորեն հակադրվելով նրան որպես բայ (հիշենք Մ. Աբեղյանի բնորոշումը` «դերբայ-գոյական»): Բավական է միայն ասել, որ անորոշը որպես բայ ունի սեռի կարգ, որը միմիայն բայ խոսքի մասի մենաշնորհն է:

Եվ այսպես, ուսուցիչը պիտի նշի, որ անորոշը հոլովվում է՝ «ստեղծելով» իր հարցազրույցը։ Իսկ սա ինքնին նշանակում է, որ անորոշ դերբայը կարող է կատարել բոլոր այն շարահյուսական գործառություները, որոնք հատուկ են գոյականին: Բերելով համապատասխան օրինակներ` ուսուցիչը բացատրում է, որ անորոշ դերբայի շարահյուսական պաշտոներից են նաև ենթակայի ու ստորոգելիի պաշտոնները: Այսպես.

Մեր ժողովրդի բնավորության գծերն են աշխատել, ապրել, մաքառել ու սերունդներին հանձնել իր հոգևոր արժեքները:

Հիվանդին արգելված էին ծխել, խմել, մտատանջվել:

Այսպիսի օրինակներ բերելով և բացատրելով անորոշի կատարած պաշտոնը` ուսուցիչը հանգամանարեն ցույց է տալիս, որ նման պաշտոնով անորոշ դերբայը զանգվածային կիրառություն չունի ոճական որոշ անհարթության, ինչպես նաև այլ պաշտոնների հետ խառնվելու պատճառով, մինչդեռ, գործածվելով որոշիչ հոդով, նրա ենթակայի պաշտոն կատարելը միանգամայն որոշակի է դառնում, ինչպես, ասենք, ծխելը վտանգավոր է առողջության համար: Քայլելը շատ օգտակար է: Վազելը թարմացնում է օրգանիզմի աշխատանքը և այլն: Համապատասխան հարցի միջոցով գտնում են անորոշի կատարած պաաշտոնը, իսկ «Ենթակա» դասանյութն ուսումնասիրելիս մեկ անգամ նշում է այդ դերբայով ևս ենթակայի պաշտոն կատարելու իրողությունը: Հայտնի է, որ անորոշ դերբայը կարող է կատարել նաև անդեմ նախադասության գործառույթ, եթե, իհարկե, ստանա համապատասխան հնչերանգ, ստորոգում և հնչերանգային ավարտվածություն, ինչպես` Շարվել… Ցրվե՜լ: Արտագրե՛լ հատուկ գոյականները: Արդ` գործածելով համապատասխան բայերի և միդիմի կակառույցների հետ՝ անորոշ դերբայի կատարած պաշտոնը իրոք անորոշ ու տարտամ, որն էլ հիմք է դառնում մասնագետների տարակարծությունների: Այսպես. Հարկավոր է աշխատել: Անհրաժեշտ է ներկայանալ: Պետք է անպայման խոսել: Անկարելի էր նստել: Որոշ լեզվաբաններ այսպիսի նախադասություններում առկա անորոշ դերբային վերագրում են ենթակայի պաշտոն: Մեր կարծիքով՝ այսպիսի նախադասությունները անդեմ են. նշված միավորները միադիմի կառույցներ են, որոնցում էական բայը գործոն չէ իբրև բայ (Հմմտ. Պետք է գնամ, պետք է գնաս, պետք է գնայինք… ապա՝ Ես ուսուցիչ եմ, դու ուսուցիչ ես, նա ուսուցիչ է, Արամը փականագործ է, Արփիկը՝ բանվորուհի): Այլ բան է, որ նույն կառուցվածքում անորոշը գործածվի որոշիչ հոդով և հատկապես նախադաս կիրառությամբ՝ Գնալը անհրաժեշտ է: Խաղալը անկարելի էր…

Մեր ասածի օգտին են խոսում նաև այսպիսի փաստերը. Քաղցր է թեյը, և Քաղցր է հիշել մանկությունը: Տխուր էր մարդը, և տխուր է նստել միայնակ: Համեմատելով ու հակադրելով այսպիսի օրինակները՝ նկատում ենք, որ, դիցուք, քաղցր և տխուր հատկանիշները բխում են թեյ և մարդ (տվյալ դեպքում) առարկաների էությունից, բնորոշ են մինչդեռ հակադրվող օրինակներում՝ ոչ բնավ: Ընդհակառակն՝ այստեղ տեղի է ունեցել նշված կառույցների իմաստային ու «պաշտոնեական» գործառույթի փոխներթափանցում: Արդյունքը եղել է այն, որ դրանք ձեռք են բերել մեկ շարահյուսական պաշտոն: Կամ՝ Անհրաժեշտ է գնալ, բացատրել և որոշակիացնել հարցը: Եթե դերբայները համարենք ենթակա, ապա թույլ կտանք սխալ, որովհետև կարծեցյալ ենթակաները թվով չեն համաձայնում «ստորոգյալին»: Ուրեմն՝ դարձյալ ընդգծվում է այն ճշմարտությունը, որ նման կառուվածքները կատարում են շարահյուսական մեկ գործառույթ: Մինչդեռ այդպիսի նախադասություններում անորոշ դերբայը գործածվելով նախադաս և գոյականաբար՝ ստանձնում է ենթակայի պաշտոն, ինչպես՝ Գնալը, բացատրելը և հարցը որոշակիացնելը անհրաժեշտ են: Ինչ մնում է ստորոգելիին, ապա անորոշը կարող է կատարել նաև այդ դերը, ինչպես, օրինակ, Դա վազել չէ, այլ քայլել է: Սա ի՛նչ արտասանել է: Գործի ներկայանալը դեռևս աշխատել չի նշանակում, Միթե դա կոչվում է պայքարել: Դժվար չէ նկատել, որ նշվածները թե էական բայի, թե վերացական բայերի հետ կազմում են բաղադրյալ ստորոգյալ, որտեղ անորոշ դերբայը կատարում է ստորոգելիի պաշտոն, քանի որ, ինչպես արդեն ասվել է, այն բայանուն է՝ նման առարկայանիշ բառերին: Նշենք և այն, որ «Ստորոգյալ» թեման ուսումնասիրելիս անհրաժեշտ է ասել, որ անորոշ դերբայը ևս կարող է գործածվել իբրև ստորոգելի՝ վերոհիշյալ հիմունքներով: Հարկ է նաև ավելացնել, որ բաղադրյալ ստորոգյալի հարցերը ևս օժանդակում են նրա կառուծվածքի մեջ գտնվող միավորների պաշտոները ճիշտ գտնելուն: Անորոշ դերբայը հանդես է գալիս նաև մի շարք բայերի հետ՝ ստեղծելով բաղադրյալ կամ բարդ ստորոգյալ, ընդ որում, այդ շարահյուսական յուրահատուկ կառուծվածքի մեջ մտնող բայական դիմավոր կառույցները կարող են լինել և՛ ներգործակաան, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայեր, որոնցից հատկապես չեզոք սեռի բայերը հանդես են բերում եղանակիչ բայերի ոճական նրբերանգներ, որն էլ նպաստում է անորոշի հետ շարահյուսական մի ներձույլ կառույց (պաշտոն) ձևավորելուն: Բերենք օրինակներ՝ Արտակը ձգտում է հասնել ընկերներին: Ես համարձակվում եմ ասել ճշմարտությունը: Դու աշխատիր հիշել եղելությունը: Վարդանը փորձեց գրել նամակը: Վահանը ցանկանում էր պատասխանել հարցին: նա ուզում էր վերցնել գիրքը, բայց չկարողացավ: Արամը կարողացավ համոզել ընկերոջը: Ես որոշել եմ ելույթ ունենալ: Նա ցանկանում էր խոսել Գրիգորի մասին: Դու ուզու՞մ ես գնալ: Անորոշ դերբայի փոխարեն գործածվելով գոյական կամ առարկայանանիշ բառ` որոշակիորեն ընդգծվում են ուղիղ խնդիրները, ինչպես, օրինակ, Ես ուղում եմ գիրքս: Մենք ցանկանում ենք խաղաղություն, սակայն անորոշ դերբայն իր ՛ բայիմաստով մերձենալով եղանակիչ իմաստ ունեցող բային, ինքնուրույնությունից զրկվում է. տեղի է ունենում բայական իմաստների փոխներթափանցում, որն էլ հիմք է դառնում նրանց միասնական պաշտոն կատարելու:

Ճիշտ է, մենք ևս այն կարծիքին ենք, որ անորոշ դերբայն ու մի շարք ներգործական սեռի բայեր միասնաբար կատարում են մի բարդ կամ բաղադրյալ ստորոգյալի դեր (ուզում եմ ասել, ցանկանում է խոսել, որոշել է գնալ...), սակայն դպրոցական համակարգված բերականության մեջ թերևս սխալ չէ անորոշը դիտել իբրև ուղիղ խնդիր: Այս հայեցակետից էլ, ուղիղ խնդիր ենթաթեման ուսումնասիրելիս, շարահյուսական այս պաշտոնի խոսքամասային արտահայտութան առումով ուսուցիչը, համապատասխան օրինակներ բերելով, կարող է ասել, որ ուղիղ խնդիրն արտահայտվում է նաև անորոշ դերբայով (անհոդ և հողով), որովհետև նշվածը, ինչպես արդեն ասել ենք բայանուն է, առարկայաբար գործածվող բառ: Այսպես էլ, ստորոգելին անցնելիս պիտի նշել նաև, որ այն կարող է արտահայտվել անորոշ դերբայով, որը, սակայն, զանգվածային գործածություն չունի, ինչպես, ասենք, գոյականը, համապատասխան դերանունները և այլն (քանի որ նրա առարկա ցույց տալու հատկանիշըորոշակիու առարկայական չէ):

ՀԱՏԿԱՆԻՇ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԴԵՐԲԱՅՆԵՐԸ՝ ՈՐՈՇԻՉ. ՈւՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Ուսումնասիրելով դերբայներն առանձին- առանձին՝ ուսուցիչը համապատասխան օրինակների միջոցով բացատրում է նաև նրանց կատարած շարահյուսական պաշտոները: Ինչ խոսք, այդ պաշտոները հիմնովին ուսումնասիրում են շարահյուսության բաժնում, սակայն, ինչպես արդեն ապացուցված է, քերականական ձևը (իրողությունը) դյուրությամբ յուրացնելու համար անհրաժեշտ է նաև նրա կիրառությանը՝ գործածությանը: Եվ այսպես, խոսելով անորոշ դերբայի սեռական հոլովի մասին, ուսուցիչը բերում է համապատասխան նախադասություններ, որոնցում առկա անորոշ դերբայի՝ սեռական հոլովով դրված ձևերը կկատարեն որոշչի գործառույթ: Այսպես. 1. Խմելու ջուրը շատ սառն էր։

2. Խանութում վաճառվում է գրելու թուղթ։

3. Զրուցելու նյութ շատ կար, բայց խոսելու ժամանակը շատ սուղ էր։

4. Նրա աշխատելու ոճը մեզ զարմացնում է։

Ամենից առաջ ուշադրություն սևեռակետում պիտի լինեն՝ անորոշ դերբայն ու իր լրացյալը (խմելու ջուր, գրելու թուղթ, զրուցելու նյութ, խոսելու ժամանակ, աշխատելու ոճ)։ Երկրորդ՝ պիտի հարց տալ դերբային (ո՞ր, ինչպիսի՞)՝ ցույց տալու համար, որ այն կատարում է գոյականական անդամի գործառույթ: Եզրակացությունը պարզ է՝ անորոշ դերբայի սեռական հոլովաձևը հիմնականում դառնում է գոյականական անդամի լրացում, որովհետև ցույց է տալիս առարկայի ինչպիսին լինելը: Այս հարցն ավելի խորությամբ մեկնաբանվում է որոշիչ թեման ուսումնասիրելիս՝ բերելով համապատասխան ցայտուն օրինակներ:

Գալով հարակատար և ենթակայական դերբայներին և բերելով համապատասխան օրինակներ, ուսուցիչը հատուկ շեշտում է այդ դերբայի հատկանիշները՝

ա) դրանք իրենց «իդեալական» վիճակով ցույց են տալիս (հիմնականում) առարկայի որպիսիություն.

1. Ծաղկած ծառը շրջապատը զուգել է ասես:

2.Մեքենագրված թերթիկները դրված էին սեղանին:

3. Վազող երեխան կանգ առավ:

4. Սիրող սրտերը միշտ գտնում են իրար:

բ) Սրանք դառնում են գոյականական անդամի լրացում:

գ) Այդ դերբայները պատասխանում են ինչպիսի՞, ո՞ր, հարցերին:

7-րդ դասարանում ուսումնասիրելով որոշիչ ենթաթեման` ուսուցիչը ընդգծում է հիշյալ դերբայների որոշչական պաշտոնը` բերելով համապատասխան նախադասություններ:

Հարկ է նշել, անշուշտ, որ որոշչի դերով հանդես եկող դեբայները հեշտությամբ կատարում են նաև ստորոգելիի գործառույթ: Այսպես.

1. Հասած խնձորը շատ քաղցր է:

2. Փտած ծառը ընկած է անտառում:

3. Հորատեղ մեքենան կանգնել էր հպարտ: 4. Խոսող խոզը զարմացրեց ծերունուն:

ա) Այս ծառը փտած է:

բ) Իր բաժին խնձորը հասած էր:

գ) Այսպիսի մեքենաները հորատող են:

դ) Ձկներից այս մեկը խոսող է:

Իր տեղում խոսելով բաղադյալի ստորոգյալի ու նրա կառուցվացքային առանձնահատկությունների մասին՝ ուսուցիչը կապ է ստեղծում ստորոգելիի ու նրա արտահայտության (ձևաբանական իրողություն) մինջև, բերելով համապատասխան օրինակներ, մեկնաբանում է, որ ստորոգելին կարող է արտահայտվել նաև հատկանիշ ցույց տվող դերբայներով հատկանիշներ, որոնք էական բայի (կամ վերացական բայի) միջոցով վերագրվում են ենթակային:

Ծանոթություն: Հարակատար դերբայը, ինչպես հայտնի է, ցուցաբերում է և՛ ածականական, և՛ գոյականական բնավորություններ ևս՝ ստեղծելով խոսքիմասային զուգահեռներ: Օրինակ՝ խորոված, սիրած, հատված և այլ բառեր գոյական են նաև, իսկ, ասենք, փտած, հոտած, շշմած, հասած, քաղցած, սոված և այլ բառեր՝ ածական: Ավելին. սրանց ածականական հատկությունն այնքան ակներև է, որ ցուցաբերում են նաև համեմատության աստիճաններ (ամենահասած խնձորը, ավելի փտած կարտոֆիլ, ամենազարգացած մարդը...): Այս բոլորը բնավ էլ չի նշանակում, թե այդ բառերի մեջ մահացել են բայական կարգերը: Ո՛չ: Խոսքիմասային փոխանցման հետևանքով ձևավորել են նաև խոսքիմասային զուգահեռներ, սակայն նրանց մի զուգահեռը՝ բայականը չի մահացել, քանի որ այդ բառերում առկա են և՛ բայիմաստը, և՛ սեռը, և՛ խնդրառությունը: Այսպես. Երեկ խորոված միսը այսօր հաճույքով չես ուտում: Մոր կողմից սիրված աղջիկը լրիվ արդարացրեց իրեն: Նշենք միայն, որ այսպիսի բառերը (դերբայ), ինչպես հատուկ է բային, համապատասխան կառուցվածքներում (դերբայական դարձվացք) կարող են դառնալ բայական անդամի լրացումներ: Անհրաժեշտ է ընդգծել նաև մի այլ նրբություն, հարակատար դերբայը օժանդակ բայերի հետ դառնում է նաև բայական ստորոգյալ, իբրև սահմանային եղանակի հարացուցային միավոր՝ կազմվում է հարակատար և անցյալ հարակատար ժամանակներ (կանգնած եմ, կանգնած ես, կանգնած էր, կանգնած էիք... ստորագրված էր: Այդ ինչպես տարբերակել տվյալ կառուցվածքը պարզ ստորոգյալ է, թե բաղադրեալ. երբ հարակատարը տվյալ կառույցում պատասխանում է ինչպիսին է,որն է և նման հարցերի ցույց տալով մի կողմից առարկային, մյուս կողմից նրա հատկանիշն արտահայտող բառերի արժեքը, ուրեմն քործ ունենք բաղադրյալ ստորոգյալի հետ, իսկ երբ տվյալ միավորը պատասխանում է ինչ է արած, ինչ արված, ինչ է եղած հարցերին, ուրեմն բայական ստորոգյալ է (պարզ ստորոգյալ), ինչպես, ասենք, հրամայված է, ծնված էր, գնացած է, վախեցած էին, առողջացած էր, վհատված էինք:

Խնդիրն այն է, որ վաղակատար և հարակատար դերբայները նման են իրար նրանով, որ երկուսն էլ արտահայտում են խոսելու պահից առաջ կատարված, վերջացած գործողություն և եղելություն: Ընդ որում, վաղակատարը, լինելով «մաքուր» կախյալ դերբայ, հակադրվում է հարակատարին. վերջինս անկախ դերբայ է և, ինչպես ասացինք. ցուցաբերում է նաև գոյականական ու ածականական հատկություններ: Ուրեմն հարակատարի «պաշտոնեական երկվությունը» մի կողմից իր այդ դերբայի «մեղքից» է, մյուս կողմից վաղակատարի «մաքուր» բայական հատկությունից (ինչպես նաև վաղակատարի ու հարակատարի ավարտված գործողություն ցույց տալու նմանությունից):

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ ՊԱՐԱԳԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ


Անկախ գործածվող դերբայներից անորոշը հոլովվելով կատարում է նաև պարագայական պաշտոններ: Հայտնի է, որ բացառականը, գործիականը և ներգոյականը գերազանցապես «պարագայական» հոլովներ են, այսինքն նրանցով դրվող բառերը (քիչ բացառությամբ) կատարում են այս կամ այն պարագայի պաշտոնը: Անորոշի բացառականը, օրինակ, պատճառի, հիմունքի, իսկ տրականը նպատակի, գործիականը ձևի ու ժամանակի պարագաների գործառույթներ են կատարում: Այսպես.

1. Քայլելուց Արմենի ոտքերը ցավում էին:

2. Գոռգոռալուց Վարդանի ձայնը կտրվել էր: 3. Ներս մտնելուց իմացա, որ Գրիգորն է:

4. Բարեվելուց զգացի, որ Սուրենը խնդրանք ունի:

Այսպիսի օրինակներ բերելով՝ ուսուցիչը գործուն զրույցի միջոցով պարզաբանում է.

ա) Ինչու՞ էին ցավում Արմենի ոտքերը, Վարդանի ձայնն ինչու՞՚ էր կտրվել, ինչի՞ց կամ ինչի հիման վրա իմացա, որ Գրիգորն է ներս մտել կամ Սուրենը խնդրանք ունի:

բ) Տարբերությու՞ն կա նույն պաշտոնը կատարող, բայց այլ խոսքի մասերով արտահայտվող բառերի միջև (ներառարկայական կապ):

գ) Ի՞նչ տարբերություն կա նույն հարցերին պատասխանող, բայց տարբեր պաշտոներ ունեցող բառերի միջև:

Սույն հարցերը մեկնաբանելով՝ ուսուցիչը հանձնարարում է համապատասխան վարժություններ: Իսկ շարահյուսությունից ուսումնասիրելով պարագաները՝ ուսուցիչը համապատասխան օրինակների միջոցով պարզաբանում է հիշյալ պարագաների խոսքիմասային արտահայտությններին վերաբերվող մի շարք հարցեր: Խոսելով անորոշի տրական հոլովի մասին՝ ուսուցիչը բերում է այնպիսի օրինակներ՝

1. Արտակը գնաց անտառ՝ սունկ հավաքելու:

2. Աղջիկները իջան ձոր՝ դեղաբույսեր քաղելու:

3. «Գյուղ էին իջել հովիվ, պատանիք՝ աղջիկ տեսնելու, պարի ու կոխի» (Հ. Թ.):

4. Երեխան իջավ բակ՝ խաղալու:

Դարձյալ շոշափվում են վերոհիշյալ հարցերը, բայց այս անդամ՝ կապված տրական հոլովի հետ: Զրույցից, օրինակներից պարզ է դառնում, որ նշված բառերը դրված են տրական հոլովով և կատարում են նպատակի պարագայի դեր: Աշակերտների խոսքը զարգացնելու նպատակով ուսուցիչը պահանջում է, որ սովորողները բերեն այնպիսի օրինակներ, որոնցում անորոշը լինի առաջադաս դիրքում (Պարելու են գնացել...): Այնուհետև պահանջում է, որ նույն պաշտոնը ներկայացվի այլ բառերով ու արտահայտություններով (Զինվորը գնաց թեյարան՝ ընթրիքի, Զինվորը գնաց թեյարան՝ ընթրելու, Զինվորը գնաց թեյարան՝ ընթրելու համար՝ նպատակով...): Ապա պահանջվում է, որ նույն բառերն ու արտահայտությունները գործածեն տարբեր շարադասսությամբ, նշվեն տարբերություններեր և ոճական երանգները: Այս հարցերն ավելի հանգամանորեն են ուսումնասիրում համապատասխան պարագաների ուսուցման ժամանակ սերտ կապ ստեղծելով շարահյուսականի ու ձևարանականի միջև:

Ինչպես արդեն ասվեց գործիականով դրվում են հիմնականում ձևի ու ժամանակի պարագաները՝ արտահայտված անորոշ դերբայով: Օրինակ Զինվորը սողալով մոտեցավ խրամատին: Արամը ժպտալով պատմում էր իր հետ պատահած դեպքը: Մտնելով այգի ծերունին զբաղեցրեց նստարաներից մեկը: Հասնելով տուն Արտակը հագուստը փոխեց ու անցավ գործի: Ուսուցիչն այս շարահյուսական պաշտոնների առումով նաև պիտի ասի, որ անորոշ դեբայը ժամանակի պարագայի պաշտոնում միայնակ գրեթև չի գործածվում (չնչին բացառությամբ այն էլ ոչ հանձնարարելի). Ինջնելով՝ սկսեց տաքսի փնտրել, Անփոփելով կարող ենք ասել, որ պլանները հիմնականում կատարված են...): Օրինակներից իսկ պարղ երևում է, որ բերված նախադասութնները զանգվածներին կիրառություն չունեն, քանի որ անորոշի գործիականը միայնակ գործածվելով՝ տարտամ նրբերանգ է հաղորթում արտահայտված մտքին: Ի դեպ, եթե նշված բառերը չտրոհվեն, ապա նրանք կկատարեն ոչ թև ժամանակի այն ձևի պարագայի պաշտոն (կամ պայմանի պարագայի): Այն էլ ասենք, որ տվյալ դեպքում իջնելով, անփոփելով դեբայները հետևանք են համապատասխան դերբայական դարձվածների «կողմնակի անդամենի» զեղչամ:

Գործիական հոլովով դրվում է, նաև հիմունքի պարագան, որի մասին ևս նշվում է ոչ այնքան խորությամբ, այն թողնելով «Պարագաներ» դասանյութի ուսուցմանը: 5-րդ դասարանում, գործիական հոլովն անցնելիս կարելի է մի քանի օրինակներ բերել նաև անորոշ դերբայով: Իսկ «Անորոշ դերբայ» դասանյութն ուսումնասիրելիս ավելի հանգամանորեն է խոսվում նրա շարահյուսական պաշտոնների մասին: Պարզ է, որ շարահյուսական համապատասխան բաժանում արդեն վերջանականապես բացատրում է, որ անորոշ դերբայրը գործիական հոլովում կարող է կատարել այն շարահյուսական պաշտոնները, որոնց մասին վերը նշվեց: Ասացինք, որ անորոշը գործիական հոլովաձևում կարող է կատարել նաև հիմունքի պարագայի պաշտոն, ինչպես Նա սովորելով դարձավ գիտուն մարդ. Աշխատելով հասավ հաջողության... հիշյալ պաշտոնները (և ոչ միյայն դրանք) ավելի որոշակի դարձնելու նպատակով միանգամայն անհրաժեշտ է դիմել փոխարկման հնարներին, այսինքն այս կամ այն շարահյուսական պաշտոն ունեցող բառը փոխարինել այնպիսի համանիշային միավորներով, որոնք ավելի որոշակի են ընդգծում տվյալ պաշտոնը: Այսպես, օրինակ, հասնելով կայարան Արամն իջեցրեց ծանրոցները (երբ հասավ կայարան, կայարան հասնելուց հետո…), Սովորելով հասավ հաջողության (սովորելու հիմա վրա, սովորելու հիմունքով, սովորելու հետեվանքով...):

Այս շարահյուսական պաշտոնների ուսուցումը կարելի է կազմակերպել այնպես, ինչպես նշեցինք (անորոշի բացառականով դրվող բառերի՝ համապատասխան պաշտոններ կատարելու առնչվող հարցերի առիթով): Ինչ վերաբերում է հարակատար դերբայի պարայգայկան կիրառությանը, ապա հարկ է նշել, nր այն կարող է կատարել ձևի (դրության) և ժամանակի պարագաների պաշտոններ: Այս առումով ուսուցիչը պիտի ընդգծի, որ այդ դերբայը չի կատարում սոսկ գոյականական անդամի դեր, այն նաև ցույց է տալիս գործողության կատարման ձև (վիճակ) ու ժամանակ, ինչպես՝ Արամը պառկած կարդում էր «Քաոս» վեպը: Ծերունին նստած զրուցում էր ընկերոջ հետ: Մայրը երեխային գրկած աշխատում էր: Արևը դեռ չծագած՝ զինվորները ելան մարտի: Դասերը դեռ չավարտված՝ Արամը նախապատրվաստում էր արձակուրդ գնալուն: Պիտի նշվի նաև, որ հարակատարը ժամանակի պարագայի պաշտոն կատարելիս միայնակ չի հանդես գալիս, այլ՝ բառակապակցության մեջ (դերբայական դարձված): Անշուշտ, պետք է լուրջ ուշադրություն դարձնել նրա հնչերանգի և, հետևաբար, տրոհության նշանների վրա՝ կապված այդ պաշտոնին: Վերջում նշենք նաև, որ սույն հարցերը հանգամանորեն քննվում են «Հարակատար դերբայ» և «Պարագաներ» դասանյութերն անցնելիս՝ համապատասխան խորությամբ ներկայացնելով դրանք: Դերբայների պարագայական պաշտոնների մասին խոսելիս ուսուցիչը նշում է, հարկատար դերբայը միշտ կատարում է ժամանակի պարագայի պաշտոն: Դա այն դերբայն է, որ ցույց է տալիս մի գործողություն (հիմնականում՝ բայ-ստորգալին) համընթաց գործողություն-եղելություն, ինչպես՝ Քայլելիս ընկավ մայթին: Կարդալիս նշումներ էր անում: Վազելիս հանդիպեցի ընկերոջս: Խոսելիս զգույշ եղիր արտահայտությունների նկատմամբ:

Համապատասխան վարժություներ կատարելով՝ ուսուցիչը բացատրում է վերոհիշյալը, ապա «Պարագաներ» դասանյութը հրմացնելիս առավել խորությամբ է ներկայացնում համակատար դերբայի կատարած պաշտոնը խոսքում: Այս դասանյութը հեշտությամբ է յուրացվում, երբ հատկապես բայ-ստորոգյալի հարց է տրվում (ե՞րբ ընկավ, ե՞րբ (էր) նշումներ կատարում, ե՞րբ հանդիպեցի…):

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ` ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հայտնի է, որ խնդիրը ցույց է տալիս այն առարկան (կամ առարկայաբար գործածվող), որը գործողության հետ է կապվում: Պարզ է, որ դերբայներից միայն անորոշն է, որ գործողության-եղելության անուն է՝ սկզբնաձև և ենթարկվում է «ու» հոլովման: յստեղից էլ պարզ է դառնում, որ հոլովման հարցացույցում անորոշը տրական, հայցական, բացառական հոլովներում կատարում է նաև համապատասխան խնդիրների պաշտոններ: Ընդ որում, խոսքն այստեղ չի վերաբերում գոյականաբար գործածությանը, ինչպես այս մասին ննշվել է նախորդ էջերում:

Այսպիսով՝ համապատասխան հոլովն անցնելիս ուսուցիչը բերում է օրինակներ նաև անորոշի հոլովաձևերով: Օրինակ՝

1. Ես նախանձում եմ նրա աշխատելուն:

2. Հույս մի դնիր ուրիշից արտագրելու:

3. Մի սպասիր նրա գալուն:

4. Ես շատ եմ սիրում կարդալ:

5. Ուսուցիչը աշակերտներից պահանջեց գրել:

6. Գեներալը մեզ հրամայեց շարժվել:

7. Երեխան հրաժարվեց ուտելուց:

8. Ձեռք քաշիր աննպատակ թափառելուց:

9. Խուսափիր ստելուց:

Որոշակի հարցերի միջոցով գտնելով նշված բայերի պաշտոնները՝ ուսուցիչը պահանջում է բերել նաև այլ օրինակներ: Իսկ համպատասխան խնդիրներ անցնելիս ադեն խորացնում է ասելիքը, միժամանակ արծարծելով մի նուրբ ոճական հարց. նույն պաշտոններով, բայց խոսքիմասային այլ արտահայտություններով (գոյական, դերանուն) նախադասություններ բերելով՝ ուսուցիչը գործուն զրույցի միջոցով ցույց է տալիս, որ բերված օրինակներն իսկ վկայում են, որ անորոշ դերբայը խնդիրների պաշտոններ կատարելիս խիստ զիջում է գոյականին ու դերանվանը, որովհետև նրա արտահայտած առարկայությունը (նյութականությունը) որոշակի չէ, ձույլ է գործողության իմաստին, այդ իսկ պատճառով էլ, օրինակ, գործիական հոլովաձևում նույնիսկ չի կարող կատարել միջոցի անուղղակի խնդրի դեր։ Այստեղ «չի փրկում» նույնիսկ «միջոցով» կապական բառը, որովհետև համապատասխան նախադասությունները ոճական առումով «կաղում են»։ Սա մեկ անգամ ևս վկայում է, որ անորոշը որքան էլ հոլովվի, հարացույց ունենա, այդուհանդերձ, նա մնում բաց խոսքի մասի մեջ՝ իր բայական կարգերով հանդերձ։ Ինչ մնում է գոյականարար գործությանը, ապա պետք է ասել, որ հարակատարն ու ենթակայականը կարող են կատարել տարբեր տեսակի պաշտոններ։ Տեղնուտեղն ասենք, որ «խնդրեր» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի խնդիրների անունով պիտի խորացնի այդ գիտելիքները, որ աշակերտը ձերք են բերել դերբայների շարահյուսշական պաշտոններն անցնելիս, հատկապես անորոշ դերբային առնչվող հարցերը ուսումնասիրելիս։ Համապատասխան օրինակներ բերելով նաև անորոշ դերբայի տարբեր պաշտոններով՝ ուսուցիչը որոշակի օրինակների միջոցով զուգահեռ պիտի անց կացնի նույն պաշտոնը կատարող գոյականի, դերանվան և անորոշ դերբայի միջև՝ նշելով, որ վերջինս այդ պաշտոններում զիջում է գոյականին և դերանվանը, որովհետև բոլոր դեպքերում անորոշը բայ է, իսկ դա նշանակում է, որ նրա մեջ ընդգծված–շեշտված է գործողության–եղելության իմաստը։

Ծանոթություն։ Կախյալ հարջորդվող դերբայները, այսինքն՝ նրանք, որոնք ինքնուրույն կիրառություն չունեն, ձևակաղմական դեր ոնեն, մասնակցում են համապատասխան եղանակների տարբեր ժամանակաձևերի հաղմությունը։ Այսպես․ անկատար դերայն օժանդակ բայերի ներկա ժամանակաձևերի հետ կազմում է սահմանական եղանակի ներկա անկատար, իսկ անցյալ ժամանակակաձկի հետ է անցյալ անկատար ժամանակաձևեր։ Ապահատարը օժանդակ բայերի նույն ժամանակաձևերի հետ կազմում է ապակատար և անցյալի ապակատար, վաղակատարը՝ վաղակատար և անցյալի վաղակատար (հարակատարը՝ հարակատար և անցյալի վաղակատար), ժխտական դերբայը` ենթակայական եղանակի ժխտական խոնարհման ապառնի և անցյալի ժամանակաձևերը: Ընդ որում, միանգամայն ճիշտ ու արդյունավետ կլինի, երբ բայական հարացույցը (խոշոր տառերով գրված) կախված լինի հայոց լեզվի կաբինետի համապատասխան տեղից: Լավ կլինի նաև, որ հարացույցը հստակորեն արտահայտի խոնարհման պատկերը: Այսպես.


Ի դեպ, հարակատարի մասին մենք արդեն ասել ենք, որ այն «երկդիմի» է այն առումով, որ և՛ անկախ դերբայ է, և՛ կախյալ. կախյալությունը դրսևորվում է նրա եղանակա-ժամանակային ձևեր կազմելով, երբ բայը հատկապես կրավորական ու չեղոք սեռի է (մանամանդ 3-րդ դեմքի): Լավ կլինի, որ սահմանական եղանակի հարացույցը ներկայացվի մյուս եղանակների բայերի կազմած հարացուցիչ ինչ-որ չափով առանձին, որովհետև սահմանական եղանակի բայաձևերը (օժանդակ բայ+ դերբայ) կազմում են բաղադրյալ, իսկ մյուս եղանակները՝ պարզ ժամանակներ՝ բացի ենթադրականի ժամանակաձևերից, որը կազմվում է օժանդակ բայերի ժխտական ձևերից ու ժխմտան դերբայից (չեմ գրի, չենք գիր... չէի գրի, չեինք գրի...): Ավելացնենք, որ անցյալ կատարյալը պետք է հակադրվի և հատուկ գույնի ներկով գրվի համապատասխան տեղում, որպեսզի հարացույցում բաղադրյալ ու պարզ ժամանակները որոշակիորեն հանդիպադրվեն և տարբերվեն:

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅԸ` ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Անորոշ դերբայն ուսումնասիրելիՍ հարկ չկա (և ծրագրով էլ չի նախատեսված) խոսել այն կիրառության մասին, որ անորոշը կարող է դառնալ նաև յուրահատուկ ինքնուրույն նախադասություն: Նախ՝ դա անորոշի զանգվածային կիռարություններից չէ, երկրորդ՝ բավարար հիմքեր չկա դեռ՝ շարահյուսական այդ ոչ այնքան հեշտ նյութը յուրացնել տալու համար (պարզ է՝ աշակերտները շարահյուսություն անցնելու են 7-րդ դասարանում)... Ուսումնասիրելով նախ՝ բառակապակցությունն ու նախադասություները, վերջինս կառուցվածքային և այլ տեսակները՝ աշակերտները բավարար պատկերացում են կազմում այդ իրողությունների մասին, այնպես որ բավականին հիմք-հենարան են ունենում՝ յուրացնելու անդեմ նախադասությունը: Նրանք արդեն սովորած լինելով անենթակա նախադասությունը՝ գիտենք, որ կան նախադասություններ, որոնք զուրկ են մեկ գլխավոր անդամից: Սա հիմք է տալիս պատկերացնելու, որ կան նաև այնպիսի նախադասություններ, որոնք կարող են զուրկ լինել գլխավոր անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից: Բավական է բերել համապատասխան օրինակներ և հիշեցնել նախադասության հիմնական հատկանիշները, և աշակերտները հեշտությամբ կընկալեն անդեմ նախադասությունը: Նրանք արդեն սովորած լինելով անեթական նախադասությունը՝ գիտեն, որ կան նախադասություններ, որոնք զուրկ են մեկ գլխավոր անդամից: Սա հիմք է տալիս պատկերացնելու, որ կան նաև այնպիսի նախադասություններ, որոնք կարող են զուրկ լինել գլխավոր անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից: Բավական է բերել համապատասխան օրինակներ և հիշեցնել նախադասության հիմնական հատկանիշները, և աշակերտները կընկալեն անդեմ նախադասությունը: Այսպես. Արտագրել գոյականները: Որոշել բայի սեռը: Պայքարել հանուն խաղաղության: Բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Վեր կենալ ժամը 7-ին: Կատարել լիցքային վարժություններ ժ. 7.10-ից- 7.15-ը: Այսպիսի նախադասություններ պահանջելով աշակերտներից՝ ուսուցիչը եզրակացնում է, որ այդպիսի պահանջ, խնդիր, խորհուրդ... արտահայտող նախադասություններ ևս հաղորդակցական ուրույն միավորներ են, քանի որ ունեն ստորոգում (որն արտահայտվում է յուրահատուկ հնչերանգով): Ընդ որում, հատուկ ընդգծվում է այդպիսի նախադասությունների առանցքային անդամը՝ անորոշ դերբայը, որն էլ մտքի (ստորոգման) ամբողջ «ծանրաբեռնվածությունը» վերցնում է իր վրա՝ հաճախ ունենալով նաև լրացումներ և լրացման լրացումներ: Այս հարցին, բնականաբար, ուսուցիչը խորապես չի անդրադառնում «Անորոշ դերբայ» թեման ուսումնասիրելիս, քանի որ «Բայական անդեմ նախադասության» դասանյութն ուսումնասիրելիս նա երկար պիտի կանգ առնի անդեմ նախադասության առանձնահատկություններին: Այս թեման անցնելիս ուսուցիչը պիտի նախ կապ ստեղծի անորոշ դերբայի և բայական անդեմ նախադասության միջև: Այս առումով հարկ է կանգ առնել այսպիսի հարցերի վրա.

ա) Ինչ է ցույց տալիս անորոշ դերբայը:

բ) Այն գործածել որպես նախադասություն:

գ) Ինչպիսի միտք է արտահայտում անորոշով ձևավորված նախադասությունը:

դ) Բերել նախադասություններ անորոշ դերբայով և նրա լրացումներով:

ե) Ասել այդպիսի նախադասությունների և ենթակայով ու ստորոգյալով ձևավորված նախադասությունների տարբերությունները:

զ) Ինչ է ստորոգում, և ինչպես է արտահայտվում այն:

է) Հնչերանգի դերը բայական անդեմ նախադասություններում: Համապատասխան վարժություններ կատարելով՝ պարզ կդառնա անորոշ դերբայի շարահյուսական այդ դերը, ինչպես նաև բայական անդեմ նախադասությունն ըստ ամենայնի:

ԲԱՅԸ՝ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ թերի է կոչվում այն նախադասությունը, որի որևէ անդամը (կամ անդամները) զեղչվում է, բայց մտքով հեշտությամբվերականգնվում է: Թերի նախադասությունները լինում են՝

ա) ինքնուրույն.

բ) բարդ նախադասություններում հանդես եկող.

գ) պատասխանական[1]:

Պարզ է, որ «Թերի նախադասություն» դասանյութն ուսումնասիրելիս ուսուցիչը ամենից առաջ պիտի կապ ստեղծի այդպիսի նախադասությունների ու դիմավոր բայերի միջև: Իհարկե, անպայման պետ է նշվի, որ նախադասությունները, որպես հաղորդակցական միավորները, բազմազան են, բազմակառույց ու բազմաբնույթ: Ահա դրանցից մեկն էլ թերի նախադասութունն է, որն ունի լայն կիրառություն ու ոճական որոշակի արժեք: Եվ իրավի, խոսքը գեղեցկության ու բազմապիսության համար շատ կիռարելի են զեղչնած անդամներով նախադասությունները ևս: Երբ խոսքում գործածվում են, ասենք, ենթակայով ու ստորոգյալով նախադասություններ, նրանց սովորաբար հաջորդում են այնպիսի նախադասություններ, որոնցում զեղճված են լինում նախորդ նախադասությունների նույն ենթակաները: Սա իհարկե պարտադիր չէ: Ասում ենք «սովորաբար», որովհետև հեղինակն ունենալով զանազան նպատակներ, կարող է գործածել, կրկնել նաև նույն ենթակաները: Ինչևէ, թերի նախադասությունները խոսքում շատ են կիռարվում, որոնք հանդես են գալիս կառույցվածքային զանազան դրսևորումներով: Ասացինք, որ թերի նախադասությունները լինում են 3 տեսակի՝ ինքնուրույն, բարդ նախադասություններում հանդես եկող և պատասխանական: Հարկ է նշել, որ ինքնուրույն թերի նախադասությունները, արտահայտված լինելով դիմավոր բայով շատ կիռարական չեն, որովեհետև համեմատաբար քիչ, սակավ տեղեկություններ (ինֆորմիացիա) են տալիս այս կամ այն մտքի արտահայտման առումով: Ինչևէ, ուսուցիչը, բերելով համապատասխան թերի նախադասություններ, բացատրում է նրա արտահայտությունը և ոճական արժեքը: Այսպես,

1.Գնացի:

2.Հավաքվեցե՛ք, տղանե՜ր:

3. Կաշխատենք սիրով:

4.Ավարտենցինք համալսարանը:

5.Կարպովը՝ աշխարհի չեմպիոն:

6.Մեր աշխատանքը՝ հայրենիքին:

Վերջին երկու նախադասություններում զեղճված են դարձավ (է) և (նվիրաբերենք) բայ-ստորոգյալները: Սակայն բոլոր նախադասություներն էլ թերի են այնքանով, որ նրանցում զեղչված են ենթական կամ ստորոգյալը: Խոսքը բավականին աշխույժ ու դիպուկ է դառնում, երբ գործածվում են պատասխանական թերի նախադասությունները, որոնք արտահայտվում են նաև դիմավոր բայերով: Այսպես.

—Ի՞նչ են անում աղջիկները: — Նկարում են:

— Իսկ տղաները:

— Աշխատում են:

Թերևս ճիշտ կլինի բարդ նախադասություններում հանդես եկող թերի նախադասություների մասին հպանցիկ խոսել «Թերի նախադասություն» դասանյութն ուսումնասիրելիս, իսկ խորությամբ՝«Բարդ նախադասություններն» անցնելիս: Այդ առումով հարկավոր է բերել համապատասխան նախադասություններ, ինչպես՝

Ես՝ հա, նա՝ չէ, վերջում ինքս հաղթեցի:

Հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ:

Պարզ է, որ առաջին և երկրորդ նախադասությունների մեջ զեղջված է «ասա» բայ-ստորոգյալը: Այսպիսի նախադասություններն ունեն հատկաապես գործնական և ոճական նշանակություն՝ կապված կետադրության և խոսքի դիպուկության հետ:

Այս առումով ուսուցիչը պետք է բացատրի, որ զեղչված անդամի դեպքում (տվյալ դեպքում՝ ստորոգիալի) ստեղծվում է կտրուկ հնչերանգ, որը գրավոր խոսքում արտահայտվում է բութով: Իսկ զեղչումն առհասարակ հատուկ է թե գրավոր, թե բանավոր խոսքին. այն խոսքը դարձնում է դիպուկ, աշխույժ և «հավաք»: Ահա այս հիմունքով է կիռարվում թերի նախադասությունը:

  1. Սե՛ս Վ. Առաքելյան. Հայրենի շարահյուսություն. հ. 2, 1964, Ս. Աբրահամյան, ժամանակակից հայերենի քերականություն, 1969