Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Մակբայը շարահյուսության մեջ

ՄԱԿԲԱՅԸ՝ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Մակբայը, ինչպես հայտնի է, ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ: Մակբայները գերազանցապես բայ-ստորոգյալ լրացում են դառնում: Հասկանալի է, որ դրանք կարող են լրացում դառնալ նաև ածականների, մակբայների, գոյականների: Բայի վրա դրվելով՝ մակբայը կարող է ցույց տալ զանազան հատկանիշներ՝ տեղի, ձևի, ժամանակի, չափի-քանակի (կամ աստիճանի):

Օրինակ.

1. Նրանք անցան գյուղից գյուղ:

2. Ամենաուրեկ տարածվել է աշնան ոսկե շունչը:

3. Հունան Ավետիսյանը հերոսարար զոհվեց կռվում:

4. Արտակը բերանքսիվայր մնաց մոտ մեկ ժամ:

5. Զինվորներն արդեն կատարել էին հրամանը: 6. Գործարանը շուտ կատարեց իր տարեկան պլանը:

7. Վարդանն առաջադրանքը մասամբ կատարեց:

8. Նրանք քիչ վարձատրվեցին:

Բերված օրինակներում մակբայները կատարում են զանազան պարագաների գործառույթ՝ որպես բայ-ստորոգյալի լրացումներ:

Կարող է այն թյուր տպավորությունն ստեղծվել, թե մակբայները «այստեղ հատկանիշի հատկանիշ չեն ցույց տալիս»: Խնդիրն այն է, որ հատկանիշը լայն հասկացություն է. բայի արտահայտած գործողությունն անշու՛շտ հատկանիշ է, այսինքն՝ շարժումը (բայ-ստորոգյալ) առարկային բնորոշ հատկություն է, որն էլ հենց այդ առարկայի հատկանիշներից մեկն է: Ասում ենք «հատկանիշներից մեկը», որովհետև առարկան կարող է ունենալ տարբեր հատկանիշներ՝ կապված որոշակի առարկաների ներքին ու արտաքին, ֆիզիկական, քիմիական, բարոյական, քաղաքական, հոգեբանական և այլ հատկանիշների հետ, ինչպես՝ համեստ մարդ, կարճլիկ երեխա, պինդ մարմին, դառը հաբ, ազնվագույն աղջիկ, գիտակցական վերաբերմունք, գրգռիչ խոսք և այլն: Ի տարբերություն առարկաների այսպիսի հատկանիշների, մակբայը այդ առարկաների հատկանիշների հատկանիշը կարող է ցույց տալ, ինչպես՝ շատ զգայուն մարդ, հաճախակի կատարվող. ապակի, ֆիզիկապես առողջ մարդ, գործին բոլորովին անտեղյակ մարդ, վաղ առավոտյան ծագող արև, ուշ աշնանը վերադարձող թռչուն, շատ վաղուց ստացված ծանրոց, միանգամայն կարճ ժամանակով գործուղում և այլն: Պարզ է, որ նշված բառերի ցույց տված հատկանիշները տարբեր են գործողություն-եղելիություն ցույց տվող բառերի վրա դրվող միավորների արտահայտած հատկանիշներից: Ահա հենց սա էլ դառնում է մի նրբին հարցի համար «դիլեմա». դիցուք՝ միանգամայն առողջ մարդ, միանգամայն իրավացի պատասխան կաղապարներում առկա միանգամայն-ը, դըրվելով ածականի (առողջ) և մակբայի (իրավացի) վրա, նախադասության մեջ ինքնուրո՞ւյն անդամի պաշտոն ունի, թե՞ ոչ: Որ, իսկապես, միանգամայն-ը մի դեպքում ցույց է տալիս ածականի (առողջ) հատկանիշը՝ աստիճանը, մյուս կողմից՝ իրավացի մակբայի հատկանիշը (դարձյալ աստիճանը), ճշմարիտ է: Ճշմարիտ է նաև, որ փաստորեն ունենք ածական ու մակբայական բառակապակցություն՝ գերադաս ու ստորադաս բառերի հարաբերություն: Բայց որ գործ ունենք դպրոցական համակարգված քերականության մատչելիության դիդակտիկական սկզբունքի հետ, այդ ևս ճշմարիտ է: Ուրեմն՝ դպրոցական համակարգված քերականության մեջ տվյալ դեպքում միանգամայն առողջ-ը և միանգամայն իրավացի-ն գնահատվում են իբրև որոշինչ (մարդ և պատասխան գոյական-որոշյալների համար): Գիտական քերականության մեջ, իհարկե, միանգամայն-ը և նրա նման հարյուրավոր լրացումներ գնահատվում են ինքնուրույն՝ որպես բառակապակցության ստորադաս բառ, իսկ նախադասության մեջ՝ չափ-աստիճանի պարագա: Իսկ, ասենք, մեքենան շատ արագ անցավ փողոցով: Նա չափազանց խելացի է խոսում նախադասություններում նշվածները ձևի պարագա են: Ինչպես երևում է, նման դեպքերում շարահյուսական պաշտոն կատարելու առումով «առաջնությունը» տրվոււմ է բայ-ստորոգյալին անմիջապես լրացնող անդամին (անցավ, խոսում է):

Արդ՝ մակբայը, քանի որ ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ, այսինքն` գործողության-եղելության և առարկայի հատկանիշի հատկանիշ, նախադասության մեջ կատարում է պարագայական գործառույթ: Սա այնքան ցայտուն իրողություն է, որ մակբայը սահմանելիս մասնագետները կամա-ակամա ելնում են հենց վերոհիշյալ գործառույթից` մակբայը բնորոշելով որպես հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառախումբ: Ավելին. դպրոցական համակարգված քերականության մեզ մակբայը սահմանվում է այսպես. «Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ»[1]: Դժվար չէ նկատել, որ մակբայն այստեղ սահմանված է նրա շարահյուսական գործառույթի (պարագայական) հշվառման հիման վրա: Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ մակբայը չունի քերականական հատկանիշներ: Եվ արդյո՞ք ճիշտ չէր Մ. Աբեղյանը, երբ մակբայը բնորոշում էր հենց շարահյուսորեն՝ նշելով, որ մակբայը «գրությամբ միայն մակբայ է», այսինքն՝ նայած թե ո՛ր խոսքի մասով արտահայտված լրացումին է լրացնում (գոյականի՞ն,ածականի՞ն, թե՞ մակբային): Իհարկե, Մ.Աբեզյանի բնորոշում բավականին խիստ է. խնդիրն այն է, որ մակբայն այստեղ բնորոշվում է բացարձակապես միայն «դրությամբ», միչդեռ այդ խոսքի մասին մեջ մտնող բառերը գերազանցապես դրվում են բայ-ստորոգյալի վրա, բառերը, որոնք, հիրավի, միայն բայ-ստորոգյալի մենաշնորհն են, այսինքն՝ նույնությամբ միաժամանակ չեն լրացնի, ասենք, գոյականին կամ ածականին: Կան որոշ մակաբայներ, որոնք կարող են դրվել և գոյականի, և ածականի վրա ևս, սակայն դրանց թիվը խիստ սահմանապակ է: Ավելին. ընդամենը մի քանի, մակաբայներ կան, որոնք կարող են դրվել նաև գոյակաների վրա (շատ, քիչ...), իսկ բայանունների վրա դրվողները (հանկարծակի հայտնություն, շտապ վիրահատություն, արագ ընթացք, դադաղ հոսք...) մեկ անգամ ևս վկայում են, որ այդ բառերը բայ-ստորոգյալի վրա դրվող բառեր են (հանկարծակի հայտնվեց, շտապ վիրահատվել է...): Եվ այսպես, մակբայը գիտականորոն սահմանելով՝ հարկ է ընդգծել (և ընդգծում է) նրա իմաստաբանական (խոսքիմասային) կողմը՝ հատկանիշի հատկանիշ ցույց տալը: Մակաբայը տարբերակվում է նաև բառակազմորեն. նա ունի իրեն բնորոշ ածանցները (բար, պես, որեն, ովին, ակի, անց), թեև մի քանի բառեր, ունենալով նույն ածանցները, պատկանում են ոչ թե մակաբայ խոսքի մասին, այլ` վերաբերականին, շաղկապին (հավանաբար, հավանորեն, իսկապես, հատկապես, հետևաբար, հետևապես...): Այն էլ ասենք, որ այս բառերն էլ մակաբայներ են եղել, որոնք հետագայում հեռացել են մակաբայ խոսքի մասից` ունենալով արդեն վերաբուրմունքային իմաստ կամ շաղկապան հարաբերություն): Մակաբայը բառակազմորեն բնորոշելիս չպիտի մոռանաք նաև նրան կրկնական և (ընդհանրական) տեսակ (մեծ-մեծ խոսել, խումբ-խումբ քայլեր, մեկ-մեկ ծխել, արագ-արագ խոսել... բնավ չքնել, էլ չխոսել...):

Մակաբայն ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի ուշադրություն դարձնի մի շարք կարևվոր պահերի վրա.

ա) Մակաբայը, խոսքում կատարելով պարագայական գործառություն, երբեմն էլ շփոթվում է գոյականի, ածականի պարագայական պաշտոնը կատարող այլ խոսքի մասերի հոտ:

Այնպես. պարագայական պաշտոն կարող է կատարել նաև գոյական, սակայն ի տարբերություն մակաբայի, գոյականը`

ա) ցույց է տալիս առարկա (առարկայական պատկերացում). բ)ունի թիվ .

գ)հոլովիչ.

դ)առում.

ե)դաս (շնչավորի, անշունչի կամ անձի և իրի դաս).

զ) հատուկ և հասարակ անունների կարգեր:

Ածականը ևս կարող է կատարել պարագայական գործառույթ սակայն նախ՝

ա) Ածական բնորոշվում է որպես առարկայի որակական ու հարաբերական տարբերակված հատկանիշներ ցույց տվող խոսքի մաս:

բ) Որակական ածականները (պարագայի պաշտոն ևս կատարող) գեազանցապես առարկայի վրա են դրվում, նոր միայն (այն էլ՝ ոչ բոլորը)՝ բայ-ստորոգյալի:

գ) Որակական ածականները գերազանցապես ունեն համեմատության աստիճաններ, մինչդեռ մակբայները չունեն:

դ) Որակական ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, մինչդեռ մակբայները՝ ոչ (խոսքը, անշուշտ, ի վերաբերում ինքնավանողական փոխանունությանը. դա այլ հարց է):

ե) Որակական ածակաները կարող են ունենալ իրենց հականիշները (լավ-վատ, գեղեցիկ-տգեղ), նրանցից կարելի է կազմել այլ խոսքի մասերին պատկանող բառեր (լավ-լավություն, վատ-վատւթյուն...), միչդեռ մակբայները նման հատկություն գրեթե չունեն:

Իսկ այն բառերը (ածական), որոնք կարող են դրվել և գոյականների, և բայերի վրա (գեղեցիկ աղջիկ, գեղեցիկ գրել, հպարտ մարդ, հպարտ քայլել...), դարձյալ մնում են ածական խոսքի մասի մեջ, քանի որ՝

ա) գերազանցապես դրվում են գոյականների վրա (որոշիչ),

բ) ունեն համեմատություն աստիճաններ (լավ, ավելի լավ, լավագույն՝ ամենալավ...),

գ) կարող են գործածվել գոյականաբար:

Ուրեմն՝ այն բառերը (ածական), որոնք դրվում են նաև բայ-ստորոգյալների վրա, իրենց ներզոր (պոտենցիալ)հատկության հիման վրա են դառնում նաև պարագա:

Թվականների հետ զուգահեռվող մակբայներն էլ ունեն տարբերակիչ հատկություններ՝ ա) թվականները ցույց են տալիս տարբերակված թվային հատկանիշ.

բ) այդ թվականները կարող են արտահայտվել (գրվել)՝ իբրև բացարձակ թիվ ցույց տվող բառեր, մինչդեռ մակաբայները նման հատկություն չունեն:

Ինչ մնում է «մակբայական» (պարագայական) դերանուներին, ապա՝

ա) դերաննուները ցույց են տալիս ընդհանուր, չտարբերակված իմաստ արտահայտելու հատկություն.

բ) նրանցում առկա են տարածական հարաբերություն (այսպես, այդպես, այնպես...).

գ) դերանուններում բառակազմորեն առկա են ս, դ, ն երբեմի արմատներն, որոնք համապատասխան մակբայներում չկան:

«Պարագայական» դերբայները ևս լրիվ տարբերվում են մակաբայներից (անորոշ, հարակատար, համակատար, քայլերով, քայլերուց, նստած, նստելից).

ա) գործողություն արտահայտելու հատկությամբ.

բ) սեռ ունենալու կարգով և այլն:

Այս հարցերը մանրամասնորեն ներկայացնելուց հետո ամենևին էլ դժվար չէ մակաբայները տարբերագել «պարագայական» խոսքի մասերից: Այնուհետև ուսումնասիրելով մակբայի իմաստային տեսակները, համապատասխան վարժություններ կատարելով, մակաբայ խոսքի մասը «գծագրվում է» ամբողջովին՝ իր ուրույն հատկանիշով:

  1. Է. Աղայան. Հ. Բարսեղյան, Հայոց լեզու, դասագիրք 5-7-րդ դասարանների համար, 1974, էջ 232