Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Վերաբերմունքային խոսքի մասերը շարահյուսության մեջ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ[1]

Հայտնի է, որ վերաբերմունքային խոսքի մասեր են համարվում վերաբերականը (եղանակավորող բառերը) և ձայնարկությունը: Առաջինը ցույց է տալիս խոսողի դատողական-մտածողական (գնահատողական) վերաբերմունքը, իսկ երկրորդը՝ զգացողական վերաբերմունքը: Ընդ որում, ձայնարկության մյուս տեսակների

(կոչական, բնաձայնական) մեջ մտնող բառերը արտահայտում են կոչ, դիմում (դրդիչ նրբերանգներ), ինչպես նաևդնության մեջ տեզի ունեցոււ ձայների «լեզվական արտապատկումներ» են: Ինչևէ, վերաբերականներն ուսումնասիրելով, աշակերտներն իմանում են, որ այդ բառաքերականական խմբինպատկանող բառերը չունեն նյութական բովանդակություն, այսինքն՝ առարկայի կամ հատկանիշի իմաստ չեն արտահայտում: Դրանք չունեննաև քերականական հատկանիշներ(կարգեր): Այս բոլոր, անշուշտ, պայմանավորված է այդ խոսքի մասի ընդհանուր հատկությամբ, այն է՝ վերաբականները զուրկ են օբյեկտիվ բովանդակությունից, նրանք սուբյեկտիվ—վերաբերական բառեր են:

Դրանց միջոցով խոսողը (գրողը) իր զանազան մտածական—գնահատական վերաբերմունքներն է դրսեվորում, մի հատկություն, որ սրտորեն աղերսվում է միջակյալ բառերին:

Հիրավի, միջանկյալ բառերն էլ են ցույց տալիս խոսողի վերաբերմունքը, զուրկ են նյութական բովանդակաթյանից, քերականորեն չեն կապվում նախադասության այս կամ այն անդամի հետ, լրացում չեն դառնում, լրացում չեն ընդունում և խոսքում հանդես են գալիս հնչերագային անջատվածությամբ: Ահա թե ինչու են վերաբերականները խոսքում դառնում միջակյալ բառեր (ոչ բոլորը): Վերաբերականներից միջանկյալ բառեր են դառնում նրանք, որոնք նախադասության մեջ որոշակորեն հանդես են գալիս անջատական հնչերահով՝ եղանկավորելով նախադասությունը, բայց ոչ երբեք նրա այս կամ այն անդամը:

Սա սկզբունքային նշանակություն ունի խնդիրն այն է որ նույն վերաբերականը կարող է եղանկավորել և նախադասությունը, և նրա համապատասխան անդամը: Պարզ է, որ առաջին դեպքում նա միջանկյալ բառ է դառնում, իսկ երկրորդ դեպքում` ոչ: Միջանկյալ բառերը, ուրեմն, այդպիսիք են այն պատճառով, որ գործածվում են երկրորդաբար (կարող են նաև չգործվածել, դրանցից նախադասության միտքդ չի տուժի), բայց դրանք ավելորդ միավորներ չեն, որովհետև ունեն իրենց որոշակի գործառույթները՝ նախադասության արտահայտված միտքը հաստատելը,, ժխտելը, երկբայելը (կասկածի ենթարկել), անտեսելը (զիջել) և այլն: Միջանկյալ բառերը հիմնականում ոճական նկատառումներով են կիրառվում և ոչ թե քերականական: Բերենք մի քանի օրինակներ, երբ նույն վերաբերականը մի դեպքում եղանակավորում է նախադասություն, մի այլ դեպքում՝ նրա անդամը: Օրինակ՝ հիրավի, գոյականները ցույց են տալիս առարկա կամ առարկայական պատկերացումներ:

Անահիտի հիրավի՝ բարեկիրթ վերաբերմունքը մեզ շատ դուր եկավ:

Գագիկը, իսկապես, այս ուսումնական տարում դարձավ միակ գերազանցիկը:

Գագիկը իսկապե՛ս հերոսական արարքը զարմանք պատճառեց մեզ:

Բնությանը, իրոք, մեր բոլոր երջանկությունների և ուրախությունների աղբյուրն է: Նելսոն Ստեփանյանն իրոք՝ հերոս էր, աննկուն կամքի տեր դյուցայզն:

Այսպես էլ՝ մի շարք ուրիշ վերաբերականներ, որոնք երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամը: Ընդսմին, երբ դրանք երանգավորում են նախադասության անդամը, պարզ է, միջանկյալ բառ չեն դառնում, այլ՝ երանգավորող բառ:

Դա դժվար չէ տարբերակել. բավական է նկատել այն յուրահատուկ հնչերանգը, որ առկա է նախադասության անդամը երանգավորող բառում, այդ սուր, շեշտված և այլ բնույթի հնչերանգը ձուլվում-միանում է այն բառի (նախադասություն անդամի) հնչերանգին, որի վրադրվել է տվյալ վերաբերականը (իրոք՝ խելացի, հիրավի՝ ազդեցիկ, բնավ՝ անգրագետ...): Երկու խոսք այս հարցի հետ կապված մի այլ նրբության մասին: Կան տարբեր տեսակի վերաբերականներ, որոնք գերազանցապես դրվում են նախադասության անդամների վրա (սոսկ, գեթ, գոնե, զուտ, հատկապես, լոկ, միայն, միմիայն, մանավանդ, նամանավանդ, հենց, իսկ, մինչևիսկ, մինչև անգամ, անգամ, նույնիսկ, իսկևիսկ և այլ): Պարզ է, որ սրանք (քանի որ չեն երանգավորում նախադասությունը) միջանկյալ բառեր չեն դառնում, թեև այս բառերից մի քանիսը մամուլում և այլուր հանդես են գալիս իբրև միջակյալ բառեր: Ո ՞րն է դրա պատճառը: Այն է, որ խոսողը (գրող) զգում է, որ այդ բառերը քերականական կապ չունեն նախադասության այս կամ այն անդամի հետ, չեն ստեղծում լրացյալ- լրացման կապակցություն, մի խոսքով չունեն նախադասության անդամին բնորոշ հատկանիշներ, ուստի դրանք գործածվում են իբրև միջանկյալ («ավելորդ» բառեր) և, որպես այդպիսիք, դրվում ստորակետերի մեջ: Իրականում ինչպե՞ս վարվեր այդ և դրանց նման այլ բառերի առկայության դեպքում: Հարցը նուրբ է, ոչ հեշտ, բայց ոչ անլուծելի: Խնդիրն այն է, որ նախ՝ նման բառերը ունեն խիստ սահմանակափակող, սաստկացնող նրբերանգ-նրբիմաստներ, այսինքն՝ զուրկ են անջատական հնչերանգից: Սա շատ որոշակի է (հենց դու, մանավանդ Արամը, իսկևիսկ իմ ասածն է, անգամ Քաջ Նազարը թագավոր դարձավ, մինչև անգամ դու ես ծաղրում աշխատասեր ընկերոջս, լոկ խոսք է դա, սոսկ մի օր է ինձ պետք…):

Երկրորդ. այդ բառերը, վերցնելով ստորակետի մեջ, գործածում են իբրև միջանկյալ («ավելորդ»): Եթե նրանց առարկայությամբ ոճական անհարթություն է առաջանում, ապա սխալ են գործածված, իսկ եթե նախադասությունը ոճական առումով չի տուժում, ապա այդ բառերը սխալ չեն գործածված: Հարցն այն է, որ միջանկյալության ըմբռնումը նաև սուբյեկտիվ ընկալման արդյունք է: Այստեղ է, որ ասվում է՝ « կետադրվում է (կամ չի կետադրվում) ըստ խոսողի վերաբերմունքի»...

Կամ՝ կասկածական (երկբայական) վերաբերականները, որ կարող են երանգավորել և՝ նախադասությունը, և՝ նրա որևէ անդամը: Օրինակ՝ նա թերևս չէր ուզում կարդալ: Երևի չի իմացել քո գալու մասին: Նրա ասես հիվանդ դեմքը ստացել էր մագաղաթի գույն: Ըստ երևութին Սուրենն է մասնակցելու մրցույթին:

Դժվար չէ նկատել, որ առաջին երկու նախադասություններում առկա վերաբերականները, երանավորում են չէր ուզում և չի իմացել բայ-ստորոգալները, որոնք բերված նախադասությունների «ողնաշարներն» են: Չէ՞ որ ամեն մի բայ-ստորոգյալ առանձին վերցված, հաղորդակցության ոլորտում կարող է կատարել նաև ինքնուրյուն նախադասություն գործառույթ: Ահա հենց այստեղ է դժվարությունը. քանի որ ամեն մի նյութական բովանդակությամբ բայ-ստորոգյալ և' նախադասության անդամ է, և ' տվյալ նախադասության ստորոգման արտահայտիչ,ուստի հնարավոր է որոշակորեն ասել, թե թերևս, երևի վերաբերականները երանգավորել են նախադասություններ՞ը, թե՞ նրանց բայ-ստորոգյալները (այսինքս՝ նախադասության անդամնեը): Բայց սխալ չէ թադրել, որ այն վերաբերականները, որոնք երանգավորում են

նախադասության անդամները, հանդես չեն բերում անջատական հնչերանգ: Այս հարցում օժանդակ միջոց է նաև այն, երբ վերաբերականը դրվում է նախադասության համապատասխան անդամից առաջ (երևի հինգ կիլոմետր, միթե՞ արագ է քայլում, գուցե դու՞ համաձայնես, հիրավի՛ բարդ խնդիր է սա, իրո՛ք լավ մարդ է նա...): Բոլոր այն դեպքերում, երբ խոսողը (գրողը) համապատասխան վերաբերական (միջանկյալ բառ) գործածում է անջատական հնչերանգով (գրության մեջ՝ ստորակետ), նշանակում է գործ ունեք իրո՛ք միջանկյալ բառի հետ:

Այն էլ նշենք, որ համապատասխան վերաբերականը հենց որ բայ-ստորոգյալից առաջ շարադասվի, գերազանցապես հանդես է գալիս առանց հնչերանգային անջատվածության (երևի գրում է, մի՞թե խոսեցիր, կարծես համոզվել է, իբրև թե չի հասկանում...):

Հարկ է նշել, որ մի շարք վերաբերականներ, առաջանալով համապատասխան մակբայներից, բնականաբար ցուցաբերում են խոսքիմասային երկվություն: Այս պարագայում, պարզ է, բայ- ստորոգյալի կամ ածականի վրա դրվելով, դրանք ցուցաբերում են մակբայական հատկանիշներ (մակբայներ են), հետևաբար նրանց միջանկյալ բառ լինելու, հնչերանգային անջատվածությամբ հանդես գալու մասին խոսք լինել չի կարող: Օրինակ՝ Տղան իրեն ուղղված հարցերին պատասխանում էր անկասկած:

Այս մարդը գիշերը բնավ չի քնել: Որոշ երեխաներ դպրոց են հաճախում իմիջայլոց: Իսկապես ասած՝ Նարինե ոչ մի պարապմունքի չի մասնակցել. իբրև եզրակացություն նշենք, որ այն վերաբերականներն են դառնում միջանկյալ բառեր, որոնք՝

ա) բացարձակապես ցուցաբերում են անջատական հնչերանգ՝ երանգավորելով ամբողջ նախադասությունը.

բ) երբ խոսողը դրանք գործածում է որպես միջանկյալ (խոսողի վերաբերմունք)՝ գրավոր խոսքում այդ բառերը նախադասության անդամներից անջատելով ստորակետով (կամ փակագծերով:)

Վերաբերականները սերտ կապեր ունեն նաև շաղկապների հետ: Պատահական չէ, որ մի շարք վերաբերականներ նույնիսկ վերջերս հրատարակված տարբեր բնույթի աշխատություններում գնահատվել են իբրև շաղկապներ: Խոսքը վերաբերում է այնուամենայնիվ, այնուհանդերձ, համենայնդեպս, նույնիսկ, անգամ, մինչև իսկ, մինչև անգամ, դոնե գեթ սոսկ, միմիայն լոկ, մանավանդ, նամանավանդ, իբր թե և այլ բառերի։

Այս բառերը շաղկապ չեն, որովհետև՝

ա) շաղկապը շարահյուսական խոսքի մաս է, մինչդեռ վերաբերականը՝ վերաբերմունքային:

բ) Շաղկապի դերը նախադասություններ կամ նաղադասության անդամներ շաղկապելն է, մինչդեռ վերաբերականներինը՝ խոսողի դատողական-գնահատողական վերաբերմունքն արտահայտելը:

գ) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի նաև պարզ նախադասություններում (Մինչև անգամ ծնկաչոք աղերսում էր եղբորը: Նույնիսկ «պոչն ընկած» տնտեսությունն այս տարի ստացավ ռեկորդային բերք: Ես սիրում եմ սոսկ նրա անկեղծությունը: Մանավանդ գիշերն է նա հանգիստ քնում...):

դ) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի շաղկապների (այն էլ՝ համադասական) հարևանությամբ: Օրինակ՝ լավ ես գրել, բայց, այնուամենայնիվ, «գերազանց» նշանակել չեմ կարող: Ճիշտ է, մասնակցել ես շաբաթօրյակին, սակայն, այդուհանդերձ, ինքդ ակտիվություն չես հանդես բերել: Սուրենը, Վարդանը և մանավանդ Գագիկը այս ուսումնական տարում հիանալի աշխատեցին:

ե) Եթե նշված բառերը շաղկապ լինեին, չէին գործածվի միջանկյալ բառերի գործառույթով (տե՛ս վերևի օրինակները):

Չնայած այս տարբերություններին, հիշյալ (և ոչ միայն դրանք) վերաբերականները կատարում են շաղկապական գործարույթ: Նրանց բառիմաստներում առկա է շաղկապին հատուկ հարաբերության տարր: Դրան «նպաստում է» այն, որ վերաբերականները ևս զուրկ են նյութական բովանդականությունից և հանդես են գալիս նաև նախադասությունների միջև: Պարզ է, որ այդ դիրքում նրանք պիտի որ («կամա-ակամա») կատարեն շաղկապական գործառույթ: Օրինակ՝ դասին չես մասնակցում, գոնե ուրիշին մի խանգարիր: Գառնիկը մասնակցեց ժողովին, նույնիսկ կրքոտ ելույթ ունեցավ: Թեև լավ ես նախապատրաստվել քննությանը, այնուհանդերձ «գերազանցի» չես հասցնում: Այնպես ներս մտավ այգի, ասես եղնիկ լիներ: Այս վերաբերականները, հատկապես երբ հանդես են գալիս բարդ նախադասությունների բաղադրիչների միջև, շատ են մոտենում շաղկապներին, բայց իհարկե շաղկապ չեն դառնում, այն մնում են իբրև վերաբերական: Խնդիրն այն է, որ նրանք իրենց խոսքամասային (իմաստաբանական) ընդահանուր իմաստով վերաբերական են, սակայն խոսքում կարող են իրենց հիմնական իմաստին զուգահեռ երկրորդաբար կատարել նաև այլ խոսքի մասի (այստեղ՝ շաղկապի) գործառույթ. սա խոսքի մասերի (տարբեր բառախմբերի) կիրառությունների սովորական դրսևորումներից մեկն է: Նշենք նաև, որ վերաբերականները կարող են կատարել ոչ միայն համադասական, այլև ստորադասական շաղկապների գործառույթ: Օրինակ՝ ասես (թե) կարծես (կարծես թե), չլինի (թե), ախր, արդյոք, իբր թե, իբրև թե և այլ վերաբերականներ, հանդես գալով բարդ ստորադասական նախադասություններ բաղադրիչների միջև, կատարում են նաև ստորադասական շաղկապներին հատուկ գործույթ՝ մնալով, իհարկե, որպես վերաբերական: Պետք է ասել, սակայն, որ ստորադասական շաղկապին բնորոշ այդ գործառույթը կատարելով հանդերձ, «չեն բարձրանում» ստորադասական շաղկապնեի աստիճանին՝ դրանով իսկ վկայելով, որ իրենք շաղկապ չեն, այլ՝ վերաբերական: Ահա օրինակներ՝ Անահիտը տիկնիկը սեղմեց կրծքին՝ չլինի թե Վաչիկը թռցնի ձեռքից: Կարինեն այնպես վախեց, ասես որսորդից փախած եղնիկ լիներ: Նա պատերազմին չմասնակցեց. ախր կռվի հենց առաջին օրից ծանր վիրավորվել էր:

Դժվար չէ նկատել, որ ստորադասական շաղկապների գործարույթ կատարող վերաբերականները այնքան թույլ են կատարում իրենց այդ երկրորդական դերը, որ ստորադասական նախադասությունը թողնում է շարահարական կապակցության տպավորություն:

Այստեղ ստորադասական շաղկապներին առավել մոտ են կանգնած ասես, կարծես (թե) վերաբերականները. դա պարզորոշ երևում է նաև բարդ ստորադասական նախադասությունների գերադաս ու ստորադաս բաղադրիչների կապակցման միջոցից և հնչերանգից:

Մի շարք վերաբերականներ խոսքում կատարում են նաև բառնախադասությունների դեր: Պարզ է, որ այդ բառերը ստորոգում են ձեռք բերում միմիայն խոսքային ոլորտի և հնչերագի շնորհիվ: Սա նշանակում է, որ դրանք նախադասություն են դառնում, Հիմնականում հարց ու պատասխանական խոսքում՝ որպես, այսպես ասած, պատասխանական նախադասություններ: Օրինակ՝

— Դու նախապատրաստե՞լ ես գործուղման պարագաները:

— Իհարկե:

— Վերցրե՞լ ես համապատասխան գրքեր:

— Այո՛, անշուշտ:

Նշվածները, պարզ է, հաստատական բառ-նախադասություններ են: Կամ՝

— Անահիտը վերադարձե՞լ է դասից:

— Ո՞չ:

— Կարենը գյու՞ղ է գնացել:

— Չէ՞:

Նշվածները ժխտական բառ-նախադասություններ են:

Հետևյալ բառ-նախադասություններն էլ կոչվում են հարցական.

— Դու գիտե՞ս, որ Գագիկը տեղափոխվել է այլ աշխատանքի:

— Մի՞թե:

Նոր հիմնարկի հեռախոսի համարն ինձ արդեն հայտնի է:

— Արդյո՞ք:

— Ահա այն:

Որոշ վերաբերականներ ձևավորում են հորդորական բառ-նախադասություններ: Ահա.

— Ես ձեր հանձնարարությունը կատարել եմ ժամկետից շուտ:

— Կեցցե՛ս:

— Կարելի՞ է մեկ ժամով դուրս գալ հիմնարկից՝ երեխային տուն հասցնելու համար:

— Խնդրեմ:

Երկբայական վերաբերականներն. պարզ է. կարող են կատարել նաև երկբայական բառ-նախադասությունների գործառույթ:

Այսպես.

— Ի՞նչ ես կարծում՝ այսօր անձրև՞ կգա:

— Երևի:

— Դու վա՞ղն ես մեկնելու Մոսկվա:

— Հավանաբար: Բառ-նախաղասություններ կարող են դառնալ նաև, այսպես կոչված, գնահատողական (դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար), զիջական, սաստկական և այլ վերաբերականներ՝ խիստ սահմանափակ գործածությամբ:

Վերջում նշեք, որ այս հարցերը ուսուցիչը պետք է մեկնաբանի «Վերաբերականներ» թեման ուսումնասիրելիս, հատկապես նրանց շարահյուսական կիրառությունները բացատրելիս, իսկ «Միջանկյալ բառերը» ուսումնասիրելիս պետք է հատկապես ընտրի համապատասխան տեքստ (կամ կազմի), որը հագեցված լինի միջանկյալ բառերով՝ արտահայտված վերաբերականներով՝ կապ ստեղծելով այդ քերականական (ձևաբանական և շարահյուսական) իրողությունների միջև: Իսկ «Շաղկապ» թեմա ուսումնասիրելու ընթացքում կարելի է նշել այն վերաբերականները, որոնք կարող են կատարել նաև շաղկապական գործառույթ: Նշենք, որ այդ թեման ուսումնասիրելիս խոսվում է նաև հարաբերական դերանունների մասին, որոնք ստորադասական շաղկապների դեր են կատարում: Ուրեմն՝ շաղկապական բառերը բացատրելիս կարելի է կանգ առնել այն խոսքի մասերի վրա, որոնք զուգահեռաբար (երկրորդաբար) կարող են կատարել նաև շաղկապական գործառույթ: Դասարանական և տնային աշխատանքներ հանձնարարելիս ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ կետերի վրա:

ա)վերաբիրականների դերը. նրանց գործածությունը նախադասության մեջ.

բ)վերաբերականների հնչերանգը.

գ)վերաբերականների կիռարությունները, վերաբերականները որպեզ միջանկյալ բառեր և երանգավորող բառեր.

դ)վերաբերականների շաղկապական կիրառությունը.

ե) վերաբերականները որպես բառ-նախադասություններ:

Իսկ «Միջանկյալ բառեր, բառակապակցություններ և միջանկյալ նախադասություններ» թեման ուսումնասիրելիս պետք է լուրջ ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա.

ա) Ո՞ր խոսքի մասերի մեջ մտնող բառերը կարող ե գործածվել որպես միջանկյալ բառեր.

բ) վերաբերականների և միջանկյալ բառերի կապերը.

գ) միջանկյալ բառերի, բառակապակցությունների և վերաբերականների հնչերանգային նմանությունները. դ) միջանկյալ բառերի շարադասությունը և կետադրությունը՝ կապված նախադասությունները երանգավորող վերաբերականների հետ:

Բոլոր տեսակի հանձնարարությունները տալիս ուսուցիչը կարող է ընտրել համապատասխան վարժություններ՝ օգտվելով նաև այն «տեսականուց», որ ներկայացրել ենք այս կամ այն դասանյութի ուսուցման բաժնում:

Իսկ այժմ երկու խոսք ձայնարկության մասին:

Ձայնարկությունները, ինչպես հայտնի է, նման են վերաբերականներին: Երկու խոսքի մասերի մեջ մտնող բառերն էլ ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը, խոսքի մասեր են, որոնց պատկանող բառերը նախադասության անդամ չեն դառնում և այլն:

Այսուհանդերձ, նրանք տարբեր են նրանով, որ եթե վերաբերականները ցույց են տալիս խոսողի դատողական, մտածողական-գնահատող վերաբերմունքը, ապա ձայնարկությունները՝ զգացողական վերաբերմունքը (նաև կոչական և բնաձայնական բառեր են, որոնց մասին, պարզ է, աշակերտները ժամանակին գիտելիքներ են ստացել):

Ձայնարկությունները իրենց ձևավորմամբ ու կազմավորմամբ հակադրվում են վերաբերականներին. եթե վերաբերականներն անցել են պատմական երկար ճանապարհ, առաջացել են նյութական բովանդակություն ունեցող բառերի (տարբեր խոսքի մասերի) իմաստային մթագնումից, քերականական հատկանիշների կորստյան ուղիով, ապա ձայնարկությունները (մի քանի բացառությամբ) նման ճանապարհ չեն անցել: Բավական է ասել, որ ամեն մի ձայնավոր հնչյուն, ապա ձայնավոր ու բաղաձայն համապատասխան հնչյուններ, որոշակի հնչերանգ ստանալով, կարող են բառ ձևավորել, ձայնարկություն կազմավորել: Սրանց մեջ են մտնում, անշուշտ, նաև այն բառերը, որոնք բնաձայնություններ են կամ կոչական արտահայտություններ:

Կոչականներն իրենց կազմությամբ հակադրվում են ոչ միայն վերաբերականներին, այլև մյուս բոլոր խոսքի մասերին. ձայնարկությունները ամենասակավահնչյուն բառախմբերն են ներկայացնում և իրենց որոշակի, ընդգծված հնչերանգով ևս հակադրվում են բոլոր բառախմբերին (խոսքի մասերին): Ձայնարկությունները հիմնականում կազմությամբ պարզ բառեր են, իսկ բարդ կազմություններն էլ` կրկնավոր բարդություններ:

Այս հարցերը, հիրավի, աշակերտները պետք է լավ սովորած լինեն, ուստի դրանց մանրամասնությունների վրա կանգ չենք առնում: Ձայնարկություններից շատերը խոսքում դառնում են (ինչպես վերաբերականները) նաև միջանկյալ բառեր: Այս ձայնարկությունները, որոնք երանգավորում են նախադասություններ, դառնում են միջանկյալ ճիշտ այնպես, ինչպես համապատասխան վերաբերականները: Այսպես.

1. Ջա՜ն շուտով գարուն է գալու, դաշտ ու ձոր ծածկվելու է կանաչով:

2. Ա՜խ, որքան տառապանք կրեց մեր ժողովուրդը եղեռնի ահեղ օրերին:

3. Վա՜յ-վա՜յ, ի՜նչ է լինելու նրանց օրն այսուհետև:

4. Ուխա՜յ, ի՜նչ հաճելի եղանակ է այսօր:

Դժվար չէ նկատել, որ նախադասությունները երանգավոր ձայնարկությունները գերազանցապես առաջադաս են լինում և իրենց անջատական հնչերանգի շնորհիվ նախադասության անդամներից անջատվում են դադարով, գրության մեջ՝ ստորակետով:

Կան նաև այնպիսի ձայնարկություններ, որոնք ունենում են միադաս և վերջադաս շարադասություն: Դրանք, ճիշտն ասած, հաճախ գործածվում են բանավոր խոսքում, ժողովրդախոսակցական լեզվում, որից էլ թափանցում են գրավոր խոսք: Դրանք, լայն կիրառություն ունենալով գրական լեզվում, սակավադեպ են և ոճական առումով ոչ այնքան շատ կիրառելի: Օրինակ՝

1. Այս ամառ, ջա՜ն, արձակուրդս ճամբարում եմ անցկացնելու:

2. Էլ չեմ գնալու իմ չսիրած խաղահրապարակ, օ՛ֆ:

3. Այս մարդը, օ՜, հիացրել է մեզ իր քաղաքավարի վերաբերմունքով:

4. Խոստանում եմ, որ այսուհետև քեզ չեմ զայրացնի, վա՛յ:

Բոլոր դեպքերում շատ որոշակիորեն նկատելի է ձայնարկությունների շեշտված հնչերագը (դադարը), որն առկա է նրանց և նախադասության անդամների միջև:

Ահա այդ դադարը գրավոր խոսքում արտահայտվում է ստորակետով, որը հանդես է գալիս նախադաս և վերջադաս գործածված ձայնարկությունների կիռարության ժամանակ: Իսկ երբ այդ դադարը չկա, պարզ է, որ ձայնարկություններից հետո ստորակետ չի դրվում:

Այսպիսին են գերազանցապես կոչական ձայնարկույունները: Օրինակ՝

1. Ա՛յ մարդ, վերացրու այս գիրքը և տար գրադարան:

2. «Տո դե ճակատի գիր ա, էլի» (Հ. Թումանյան):

3. է՛յ ագահ մարդ, է՛յ անգոհ մարդ,

Միտքդ երկար, կյանքդ կարճ...(Հ Թումանյան):

4. Ո՜վ դու բարեկամ, ինչու՞ չես խոսում:


Կոչական ձայնարկությունները կարող են գործածվել նաև հնչերանգային դադարով նախադասության անդամներից անջատվել ստորակետով: Օրինակ՝

1. Հե՜յ, դադարեցրու աշխատանքդ և արի ինձ մոտ:

2. է՜յ, ի՞նչ ես անում այստեղ:

3. Ինչու՞ ես պղտորում ջուրը, տո՛:

4. էյ-հե՜յ, լսեցեք, իմ քաջ զինվորներ:

Այստեղ նշված ձայնարկությունները կարծես ձեռք են բերել կոչականների արժեք և կետադրվել այնպես, ինչպես սովորական կոչականները:

Նշեք և այն, որ կոչական ձայնարկությունները կարող են ձևավորել յուրահատուկ բառ-նախադասություններ: Օրինակ՝

— Ջու՜, ջու՜, ջու՜, ջու՜...

— Փի՛շտ, փի՛շտ, սատկես դու:

— Փիսի՜, փիսի՜, փիսի՜:

— Ծիպո՛, ծիպո՛, ծիպո՛, ծիպո՜...

Իսկ ինչ վերաբերվում է բնաձայնական ձայնարկություններին, ապա պետք է ասել, որ դրանք խոսքում մի յուրահատուկ բացահայտիչներ են դառնում միայնակ՝ իբրև յուրահատուկ նախադասություններ: Այսպես.

1. Մեկ էլ լսվեց մի ձայն՝ շրը՛խկ և տապալվեց կաղնին:

2. Մի անորոշ ձայն էր լսվում՝ կա՛կղա՛, կա՛կաղ՛. հասկերի մեջ կաքավն էր երգում:

3. Ձորում խոխոջում էր առվակը՝ քը՜չ-քը՜չ, քը՜չ-քը՜չ…

4. — Սը՜սս, ս՜սս, երեխանե՛ր: — Տր՛ղ,— մեղուն իջավ ծաղկի առրէջքներին: Դժվար չէ նկատել, որ այսպիսի նախադասություն գրական լեզվում քիչ են գործածվում: Նրանք սովորաբար կիրառվում են գեղարվեստական երկերում կամ բանավոր խոսքում:

Այսպիսով՝ ձայնարկություններն ուսումնասիրելիս ուսուցիչը կանգ է առնելու նաև այդ խոսքի մասի կիրառությունների վրա՝ նշելով, որ հետկապես զգացական ձայնարկությունները կարող են երանգավոր նաև նախադասություններ՝ դառնալով միջնակյալ բառեր իսկ միջանկյալ բառերն ուսումնասիրելիս անտարակույս, պետք է բերի այնպիսի նախադասություններ ևս, որտեղ իբրև միջանկյալ բառեր են գործածվում նաև ձայնարկությունները:

Բոլոր տեսակի առաջադրանքներ և հանձնարարություններ տալիս ուսուցիչը պետք է գոծադրի մեթոդական-մանկավարժական համապատասխան եղանակներ, մեթողներ հնարներ՝ առաջադիր նյութը խոր ուսուցանելու համար:




  1. Մանրամասնորեն տես Վ. Ավագյան (Եղանակավորող բառերը և նրանց ուսուցումը),1975 թ.