Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Կապը և շաղկապը շարահյուսության մեջ

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ (ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ) ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ ԿԱՊԸ ԵՎ ՇԱՂԿԱՊԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Լեզվաբանության մեջ կապն ու շաղկապը իրավամբ գնահատվում են որպեզ շարահյուսական կամ քերականական խոսքի մասեր: Դրանց դերը միայն քերականական է. նրանք չունեն ձևաբանական ոչ մի կարգ և նույնիսկ բառաիմաստ. ճիշտ է, նրանք ևս բառերն են (բառույթներ), բառարանային միավորները, սակայն կապի ու շաղկապի արտահայտված իմաստներն նյութական չէ (քերքանական են): Սա նշանակում է որ կապն ու շաղկապը առարկայի և հատկանիշի իմաստ չունեն. նրանց դերը միմիայն քերկանական (հարաբերական) է: Հավասարության նշան դնելով կապի, շաղկապի երկրորդական (բառահարաբերական) ձևություների միջև՝ հարկ է նշել նաև մի կարևոր ներբություն. որքան էլ որ կապն ու շաղկապը քերականական ձևույթի արժեք ցուցաբերեն այնուամենայնիվ նրանք ներկայացում են որոշակի բառախմբեր (խոսքի մասեր): Ավելին. ժամանակակից հայերենում քիչ չեն դեպքերը, երբ կապն ու շաղկապն հանդես են գալիս երկփեղկված իմաստներով, ասինքն՝ խոսքիմասային երկվությամբ: Դա պայմանավորված է նրանց առաջացմամբ. չէ՞ որ երբ կապն ու շաղկապն առաջանում են նյութական խոսքի մասերի մեջ մտնող համապատասխան բառերի իմաստամթագմումից (իմաստափոխությունից քերկանական կարգերի խամրումից): Հիշենք թեկուզ կապական բառերը՝ տակ, մեջ, վրա, չափ, մոտ, նպատակով, միջոցին, առիթով, կապակցությամբ, գլխով, ընթացքով, կողմից, կից, համապատասխան, դուրս, վեր, սկսած, հաշված, վերջացրած, հեռու, հետո և այլն: Ավելորդ չէ նշել, որ սրանք մի կողմից գոյական, ածական, հարակատար դերբայ, մակաբայ են, մյուս կողմից՝ կապ: Իսկ այս տարբերակումը երևան է գալիս որոշակի նախադասության մեջ՝ այդ բառերի կատարած գործառույթների հիման վրա: Իսկ ասենք, շաղկապական բառերրը՝ երբ, որ, ինչպես, ինչպիսի (ք), որքան, ինչքան, նույնպես, նմանապես, այլ, նշանակում են և այլն, ցուցաբերում են մի կողմից՝ դերանվան, բայի, մյուս կողմից՝ շաղկապի հատկանիշներ...

Քանի որ կապերը առաջացել են գոյականներից, ածականերից, մակաբայներից ու հարակատար դերբայից, որքան (կախված բառիմաստներից ու քերքանական հատկանիշներից) կարող են խոսքում կատարել շարահյուսական զանազան պաշտոներ, ոստի կապ դառնալու ճանապարհին, կորցնելով իրենց նյութական արժեքը ու քերքանական հատկանիշներն (կարգերը), վերածում են բառահարաբերական բառերի՝ պահպանելով, իհարկե, իմաստային-քերակարական իրենց հարաբերությունները կամ վերաբերությունները: Օրինակ՝ տակ-ը մեջ-ը, մոտ-ը և այլ բառեր, ունենալով տեղային-տարածական իմաստ, կապական կիրառությամբ հանդես են բերում սոսկ տարածական-քերականական հատկություն, որ էլ հիմք է դառնում՝ կապվող բառերի հետ ձևավորելու տեղի պարագայի պաշտոն: Այսպես. Սեղանի տակ պարկած կատուն: Բաժակի մեջ ջուր չկա: Արամի մոտ կանգնածը ընկերս է: Կամ՝ կից, համապատասխան նման և այլ բառեր ածական են: Սակայն կապական կիրառության դեպքում նրանք, պարզ է, կապվող բառերի հետ ձևավորում են որոշիչ ու պարագա: Օրինակ՝ Կից շենքը արդեն ճեղքվածք է տվել: Կից կառուցված շենքը պատկանում է մինիստրությանը: Դիմումին կից ներկայաված էին համապատասխան փաստաթխթեր: Այն կից շենքը վեր է խոյացել հպարտորեն: Նման մարդիկ իրար շատ են սիրում: Արամի նման մարդիկ մեզ շատ են անհրաժեշտ: Գրիգորը աշխատում է ընկերոջ նման (ձևի պարագա): Խոսիր քո գիտելիքներին համապատասխան (հիմունքի պարագա):

Ճիշտ է, բառիմաստը մեծ նշանակություն ունի կապի և կապվող բառերի ստեղծած համապատասխան պաշտոնը ձևավորելու հարցում (ժամանակ, ընթացքում, հետո և այլ կապեր կապվող բառերի հետ ձևավորում են ժամանակի պարագա, հակառակ, չնայած կապերը՝ զիջման պարագա, համապատասխան, հիմունքով, հիման վրա կապերը՝ հիմունքի պարագա և այլն), այդուհանդերձ, դա բավարար հիմունք չէ. նույն կապերը զանազան իմաստ ունեցող կապվող բառերի հետ գործածվելով՝ կարող են «դավաճանել» իրենց հիմնական բառաիմաստին՝ ցուցաբերելով զանազան քերականական հարաբերություններ, որոնց հիման վրա էլ ձևավորում են շարահյուսական տարբեր պաշտոներ: Օրինակ՝ մինչև կապը կարող է արտահայտել տարբեր հարաբերություններ: Ճիշտ է, նրա հիմնական իմաստը տարածական-տեղային է (Մենք քայլեցինք մինչև կայարան: Գնացքը սլացավ մինչև Վլադիվոստոկ), սակայն մինչև-ը կարող է արտահայտել ժամանակային, չափի-աստիճանի հարաբերություններ ևս: Օրինակ՝ Մինչև դասերն սկսելը նա աշխատում էր արհեստանոցում: Մինչև զանգը հնչելը երեխաները խաղում էին դպրոցի բակում: Մինչև ատամները զինված՝ նրանք հարձակվեցին մեր բակի վրա՝ պատճառելով ծանր վնասներ: Մինչև ծայրաստիճան բորբոքված՝ թշնամին պատեպատ էր դիփչում:

Այսպես էլ՝ առ, անկախ, զուգահեռ, զուգընթաց, համար, հետևանքով, պես, իրբև, որպես, վրա, մոտ, առիթով, ուղղությամբ, նկատմամբ, շուրջ, դուրս, հեռու, սկսած, հաշված (չհաշված) և այլ կապեր տարբեր նախադասություններում (այլևայլ կապվող բառերի հետ) կարող են ձևավորել զանազան շարահյուսական պաշտոններ:

Օրինակ՝ որպես. նա աշխատանքի է ընդունվել որպես խառատ (ստորոգելի): Մեսրոպ Մաշտոցը, որպես հայ գրերի ստեղծող, հայ առաջին ուսուցիչն է ու լեզվաբանը (բացահայտիչ): Երեխան լանջից գլորվում էր որպես արջ (ձևի պարագա): Սուրենը շրջապատում հարգվում է լոկ որպես բանասեր (սահմանափակման անուղղակի խնդիր): Որպես լավ երգիչ՝ Գոհար Գասպարյանը արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու բարձր կոչման (հիմունքի պարագա) և այլն:

Կամ՝ վրա. Սեղանի վրա են դրված իմ բոլոր գրքերը (տեղի պարագա): Այս խոսի վրա ներս մտավ վաղեմի ընկերս (ժամաակի պարագա): Շունը հաչում է անցորդի վրա (հանգաման անուղղակի խնդիր): Գրողն աշխատում է իր նոր վեպի վրա (նպատակի պարագա): Մեղրի հոտի վրա հավաքվել էին ճանճերն ու մեղուները (պատճառի պարագա) և այլն:

Ի դեպ, վրա-ն մի ժամանակ գործածվել է նաև իբրև վերաբերության, համեմատության, միասնության և այլ հարաբերություններ արտահայտող կապ, հարաբերություններ, որոնք, սակայն, այսօր գործածական չեն: Վերոհիշյալից պարզ է դառնում, որ կապերը կապվող բառերի հետ ձևավորելով որոշչի (Արտակի նման աշակերտ, Վարդանի պես բժիշկ, ինձ շատ մոտ մարդ, սեղանի վրայի գիրքը...), բաչահայտչի (Մեսրոպ Մաշտոցը)՝ որպես հայ Վերածննդի հիմնադիր, գործել է 10-րդ դարում...), ուղիղ և անուղակի խնդիրների (Ես հարգում եմ Սուրենին՝ որպես լավ բժշկի, Շունը հաչում է անցորդի վրա, Մայրը սիրվում է որդիների կողմից, Աշակերտիս միջոցով ուղարկեցի այդ ծանրոցը, ծերոնիները խոսում էին պատերազմի մասին) ու պարագաների (Հովհաննես կանգնած է ընկերոջս մոտ, Դասի ժամանակ պետք է ուշադիրր լսել ուսուցչին, Հերոսները կռվում էին առյուծի պես, Գրիգորի չափ աշխատեց նաև Սուրենը, Սողալու համար ծնվածը չի կարող թռչել, Ուշանալու պատճառով Վարդանը նկատողություն ստացավ, Գերազանց սովորելու համար Գագիկը պարգևատրվեց պատվոգրով, Չնայած հոգնածությանը՝ Պետրոսը դեռ ավյունով աշխատում էր, Շուտ վերադառնալու պայմանով թույլարտում են գնալ կինո...) պաշտոնները կատարում: Կապերը ուսումնասիրելիս մեծ ուշադրություն պիտի դարձվի նրանց շարահյուսական կիրառություններին, հոլովառության, որոնց լավ յուրացումը, անտարակույս, կհեշտացնի նաև շարահյուսական համապատասխան իրողությունների ուսուցումը: Ընդ որում, վերը նշված շարահուսական իրողությունները ուսումնասիրելիս ուսուցիչը պետք է ամեն մի պաշտոն բացատրելիս նշի, որ կապերն էլ իրենց հերթին մասնակցում են այս կամ այն շարահյուսական պաշտոնի ձևավորմանը:

Այժմ մի նրբության մասին: Արդեն նշվեց, որ կապերն առաջանում են հիմնակայում գոյականներից, ածականից և մակաբայներից: Խոսքամասային փոխանցումը, սակայն, տեղի է ունենում երկար տարիների ընթացքում: Բավական է ասել, որ ասենք, գոյականներից կապերից առաջացումը դարեր է տևում, ուստի պատահական չէ, որ այսօր էլ բազմաթիվ կապեր պահպանում են մի կողմից՝ գոյականի «բնավության գծերը», մյուս կողմից՝ ցուցաբերում են կապային հատկանիշներ և իրավամբ կոչվում կապական բառեր: Խնդիր այն է, որ այդ կապական բառերը որքան էլ «պարտական լինեն» իրենց մայր խոսքի մասին՝ գոյականին, այնուհանդերձ կապային կիռարության դեպքում զրկվում են նյութական արժեքից և շարահյուսական համապատասխան պաշտոն կատարում են միայն և միայն կապվող բառերի հետ, ասինքք՝ նյութական արժեքը «բերում են» կապարով բառերը, իսկ քերականական հարաբերությունը՝ կապերը (կապական բառերը), և երկուսով ձևավորում են տվյալ պաշտոն: Բայց քանի որ բոլոր դեպքերում կապական բառերը նյութական խոսքի մասերից են առաջացել (հատկապես՝ գոյականից), ուստի կապական բառերի թեքված ձևերը տարակուսանքներ են առաջացնում. որոշ մասնագետներ կապական բառերի այդ թեքված ձևերը դիտում են իրբև ինքնուրյուն պաշտոններ:

Այնպես. Սեղանի վայրից վերցրի գիրքը նախադասության վայրից բառը համարում տեղի պարագա, իսկ սեղանի բառը հատկացուցիչ: Սա ճիշտ մոտեցում չէ: Որքան էլ վրա բառը (և նրա նման շատերը) հոլովվեն, այդուհանդերձ ինքնուրույն պաշտոն չեն ձևավորում: Բավական է ասել, որ վրա, տակ, մեջ, չափ, պատճառով, գործով, ուղղությամբ և այլ բառաձևեր գոյականներից առաջանալով, «մաքուր» գոյականներ չեն, նախ՝ դրանք քերականական զանազան հարաբերություններ են արտահայտում, որն էլ հակադրում է (ինչ-որ տեղ) մաքուր նյութական գոյականների իմաստներին, երկրորդ՝ այդ հարաբերությունները, տարտամ իմաստները (ոչ մաքուր գոյականական), այդ բառերը զրկում են քերականական կարգերից (հոլով, հոգնակիություն, առում...). այս բոլորի հետևանքը լինում է այն, որ, օրինակ, գոյականից առաջացած կապական բառերը զրկվում են լրացում ունենալու հատկությունից: Եվ իսկապես, վրա, տակ, մեջ, մոտ, չափ և այլ բառեր, գործացվելով կապային կիռարությամբ, չեն ընդնում գոյականին բնորոշ լրացումներ (լեզվում գործական չեն «լավ վրա», «գեղեցիկ մեջ», «մեծ տակ», «կարճ չափ» և այլ արտահայտություններ): Հիրավի, «Ամպի տակից ջուր է գալիս» (Հ. Թ.): Բարձի վրայից գլորվեց խաղալիքը, Կամրջի վրայով անցավ մեքենան, Արամի մոտից վերադարձավ ընկերս և նման նախադասությունների նշված բառերը զուրկ են ինքնյուրույն կիռարություներից, հետևաբար և՝ շարահյուսական սեփական պաշտոնից: Դա վկայող մի լրացուցիչ փաստ ևս, ապացուցելու համար, որ կապական բառը չունի ինքնուրույհն գործածությունը (շարահյուսական պաշտոն), «փորձարկող» նախադասությունը գորխածենք առանց կապող բառի: Այսպես. Մոտ կանգնած է մեր ավագը (Ուսւցիչի մոտ կանգնաց է մեր ավագը): Տակ շարված են բեռնատար մեքենաները (Կամրջի տակ կանգնած են բեռնատար մեքենաները): Երեսից մենք տուժվեցինք (Սուրենի երեսից մենք տուժվեցինք): Չափ բարի մարդ չեմ տեսել (Հորս չափ բարի մարի մարդ չեմ տեսել)...

Վերոհիշյալից պարզ է դառնում, որ կապերը իրո՛ք շարահյուսական պաշտոն ձևավորող բառեր են: Ի դեպ, կապերը (ոչ բոլորը) ունեն նաև նախադասության անդամի պաշտոնը ճշգրտող, որոշակիանցնող հատկությունը: Օրինակ՝ ես գնացի դեպի տուն, Ես գնացի մինչև տուն, Ես գնացի տան մոտ (Ես գնացի տուն)...

Այսպիսով՝ կապերը, զուրկ լինելով նյութական բովանդակությունից, ինքնույուն կիռարությունից, շարահյուսական պաշտոնը կատարոլու հատկությունից (նախադասության անդամից բնորոշ բոլոր հատկանիշներից), նախադասության մեջ գործ են ածվում իբրև սպասարկու բառեր): Այս բոլորը պետք է հասցնել աշակերտների գիտակցությանը` կատարել տալով բազմապիսի վարժություններ` կապը հակադրելով այն խոսքի մասերին, որոնցից առաջանում է, մյուս կողմից` ընդգրծելով այն փաստը, որ կապերի քերականական հարաբերությունները որոշակի դեր են խաղում` շարահյուսական պաշտոն ձևավորելու, նախադասության անդամի պաշտոնը որոշակիացնելու հարցում: Երկու խոսք շաղկապի մասին: Հայտնի է, որ շաղկապը զուտ շարահյուսական խոսքի մաս է: Շաղկապները ևս սպասարկելու բառեր են, որոնք կապակցում են նախադասություններ և նախադասության անդամներ: Հանրահայտ փաստ է նաև, որ շաղկապները ևս առաջանում են նյութական բովանդակություն ունեցող բառերից (խոսքի մաս). վերջիններս կորցնում են իրենց նյութական արժեքը, քերականական բոլոր կարգերը` վերածվելով բառահարաբերական ձևույթների: Որ շաղկապները իրո՛ք ծագում-ձևավորում են նյութական բովանդակություն ունեցող բառերից, վկայում են նաև արդի հայերենի քերականական զանազան փաստեր…

Շաղկապները սերտ առնչություն ունեն հատկապես դերանունների հետ: Պատճառը թերևս այն է, որ դերանունները արտահայտում են անորոշ իմաստներ. նրանց ցույց տված առարկայական, հատկանշային իմաստները տարբերակված չեն, որն էլ հիմք է դարձել քերականական հարաբերություններ արտահայտելու համար: Այդ է կայում, օրինակ, հարաբերական դերանունների շաղկապական կիռարության փաստը: Հայտնի է , որ այդ դերանունների շարահյուսական շետված դերը շաղկապական է. նրանք հիմնականում կապակցում են ստորոդաս նախադասությունները գերադասներին: Այսպես. Գնացինք այնտեղ, որտեղ մեզ էին սպասում ջոկատի անդամները: Այն գիրքը, որ հանձնարարել էր ուսուցիչը, գնել եմ գրախանութից: Ժողովին ներկա էր նա, ում հրավիրել էինք Մոսկվայից: Թող ներկայանան նրանք, ովքեր ցուցակագրված են: Եղիր այնպիսի աշակերտ, ինչպիսին Սուրենն ու Գագիկն են գրիր այնպես, ինչպես ցուցում են տվել քո ավագ ընկերները: Արտակն աշխատեց այնքան, որքան անհրաժեշտ էր իրեն: Վերցրու այն, ինչը պատկանում է քեզ: Որքան էլ որ հարաբերական դերանունները կատարեն շաղկապական գործառույթ, այնուամենայնիվ նրանք, անշուշտ, չեն զրկվում իրենց խոսքամասային պատկանելիությունից, այսինքն՝ մնում են դերանուն, կատարում համապատասխան շարահյուսական պաշտոններ՝ զուգահեռաբար կատարելով նաև ստորադասական շաղկապների գործառույթ:

Այդ դերանունների և շաղկապների հարաբերությունները պետք է հստակորեն մեկնաբանվեն՝ նշելով, որ՝

ա) Եթե հարաբերական դերանունները կատարում են նախադասության անդամների գործառույթ, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

բ) Եթե հարաբերական դերանունները ունեն փոխարինման հատկություն, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

գ) Եթե հարաբերական դերանունները (առարկայացույց) կարող են հոդ ստանալ, հոլովվել, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ եերբեք:

դ) Եթե հարաբերական դերանունները (առարկայացույց) կարող են հոգնակի թվով գործածվել, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

Ընդսմին, դերանունները առնչակից են գոյականներին, ածականներին, թվականներին, մակբայներին, ինչպես նաև որոշ դերբայների (անորոշ, համակատար, հարակատար, ենթակայական), հետևաբար, առնչվելով այդ խոսքի մասերի հետ, դերանունները ցուցաբերում են ընդգծված տարբերություններ: Ուսուցիչը պետք է տարբեր բնույթի վարժությունների միջոցով բացատրի այդ ընդհանրություններն ու տարբերությունները: Այդ ներառարկայական կապերը պետք է ներկայացվեն համապատասխան խոսքի մասն ուսումնասիրելիս:

Դիցուք` շաղկապների ու համապատասխան դերանունների առնչակցությունը նպատակահարմար է բացատրել հակադրության հնարանքով` բերելով այսպիսի օրինակներ:

Վերցրու այ գիրքը, որը դրված է սեղանին:

Նա գնաց տուն, որ գիրքը բերի Ով լավ է սովորում, նա փոխադրվում է հաջորդ դասարան:

Գրիր այնպիսի գիրք, ինչպիսին դասականների երկերն են:

Նա գնաց գյուղ, որտեղ հանդիպեց իր նախկին ընկերոջը:

Որովհետև լավ էր սովորում, միշտ էլ «հինգ» էր ստանում:

Աշխատիր մինչև երեկո, եթե կարող ես դիմանալ:

Նա գնաց գյուղ, որպեսզի օգներ իր ծնողներին:

1) Առաջի խմբի նշված բառերը կարելի է փոխարինել համապատասխան նյութական իմաստ ունեցող բառերով (որ-ին՝ գիրքը, ով-ին՝ Արամը, Անահիտը...), մի հատկություն, որ չունեն 2-րդ սյունակի համապատասխան բառերը:

2) Առաջին խմբի բառերը կարող են հոլովվել (ով ումից... որը, որի, որով...), մինչդեռ երկրորդ խմբինը՝ ոչ:

3) Առաջին խմբի բառերը կարող են կամ հոդ ստանալ, կամ հոգնակի թվով կիռարվել և այլն (որ-ոնք, ով-ովքեր, ինչպիսին...), մինչդեռ 2-րդ խմբերը՝ ոչ:

4) Առաջին խմբի բառերը, ուրեմն, կատարում են նախադասության անդամի դեր (տվյալ դեպքում՝ ենթակա, տեղի պարագա), մինչ դեռ 2-րդ խմբի բառերը՝ ոչ:

Այս հարցերը ավելի խորությամբ են հետազոտվու -բացատրվում «Շաղկապ» թեման ուսումնասիրելիս: Ստորադասական շաղկապները հակադրելով հարաբերական դերանուններին՝ ուսուցիչը նշում նաև նրանց շարահյուսական գործառույթները՝ նույն պաշտոնը կատարելու փաստը: Ինչ խոսք, շարահյուսական պաշտոնը, պնդում է ուսուցիչը, չի կարող ազդել բառերի խոսքամասային պատկանելության վրա: