Ես քո աչքերը (6) Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Խորհում եմ նորից)

Վարդան Հակոբյան

Ամեն մի անցնող
***

Խորհում եմ նորից։
Բայց ինչի՞ մասին։

Ինչի՞ մասին է մտորում հայը,
Երբ նա առաջին անգամ է նայում
Արարատներին...
Խորհում եմ նորից,
Եվ սիրտս փող է դառնում եղեգան՝
Կրակ է ժայթքում
ՈՒ ժայթքում է ծուխ...

Ծու՜խը Արցախա...