***

Ամեն մի անցնող օրվա ձեռք սեղմում,
Մեծահոգորեն ճամփա ենք դնում
Ու չենք հասկանում,
Որ մեզ ենք այդպես մենք ճանապարհում։

Ուրեմն, թող մեզ ներեն օրերն այն,
Որոնց երկարած
Ձեռքերը չենք էլ հասցնում սեղմել
Ու հաճախ օդից կախված ենք թողնում։