Խրատ (Սմբատ Շահազիզ)
Խրատ
Ես ձեզ ցավում եմ, դուք մի՛ հետևեք
Գիշերաշրջիկ անառակներին,
Որոնց մեռելոտ անձը կիսաբեկ
Լողում է անկյանք ախտերի ծոցին.
5
Որոնց արհեստն է նշավակ հաղթություն՝
Խլել ամոթը ողջախոհ կուսի,
Եվ որոնց կյանքի գործունեություն
Անմիտ ցնորք է, հավասար զրո՛յի։
1854 թվին
Կուսկով դաստակերտում
Կուսկով դաստակերտում