«Որքան և պերճ...»
* * *
Որքան և պերճ չզարդարվես,
Բոլորն զուր է, սիրելի.
Որքան հասակդ չըծռմըռես,
Ա՛յդ շորերն քեզ չեն գալի։
5
Գեղեցկությունը չէ կարոտում
Փայլողության արտաքին.
Միայն չտեսն է պահանջում,
Որ աղջիկներն զարդարվեն։
Եվ մեզ շուտով հավանելի
10
Թե ներկա էր պարզություն,
Թե քղանցքը քո մենթանի
Չլիներ այնպես ոլորուն։
Եղի՛ր այնպես, ինչպես որ կաս։
Քո գործը չէ գրառել.
15
Ապա թե ոչ ես հանապազ
Կամիմ ա՛նձըդ պարսավեր։
1864 թվին
Ամառանոցում
Ամառանոցում