Ծագումն
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 233,
տ. ― էջ 479, ծ. ― էջ 618

ԾԱԳՈՒՄՆ


Ելնում է ահա նազելի փառքով
Հոգուս խորքերից իմ նոր դիցուհին,
Պճնած կուսության ճերմակ պսակով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին։

5 Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը գետին խոնարհում,
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում։

Թռչում են երգերս նրան ընդառաջ,
10 Ցնորքներս աշխույժ պարում են իր շուրջ,
Թռչում եմ և ես իմ բախտից հարբած
Ու կյանքը թեթև թվում է անուրջ։

1908