Ծաղիկներ (Վարդան Հակոբյան)

ԾԱՂԻԿՆԵՐ


Նրա աչքով միշտ ինձ նայում,
Փայփայում եք ինձ, ծաղիկնե՛ր.
Նրա բույրով միշտ հմայում
Ու վառում եք ինձ, ծաղիկնե՛ր:
Հաճախ էլ երբ խենթ եմ լինում,
Չեմ նկատում ձեզ իմ ճամփին,
Դարձյալ դուք ինձ հետ եք մնում,
Ներում եք միշտ ինձ, ծաղիկնե՛ր...
Եվ կարիք կա՞ հարցնել՝ ինչո՞ւ.
Իմ հոգու մեջ ձեզ պես մաքուր
Մի սեր ունեմ ես, ծաղիկնե՛ր...