բնագիր
Բասլանուփտուր էշխ բախչասին. հայվա ու նուր բունդադուր

Բասլանուփտուր էշխ բախչասին. հայվա ու նուր բունդադուր,
Ղոխուսին ալամին տութմիշ, մուշկի անբար բունդադուր,
Աչըլուփտուր բանովշալար, գուլ-սուսանբար բունդադուր,
Հալա բըհար աչըլմամիշ, թազա նոգբար բունդադուր:

Հալա դիվանա ջոշխունամ էշխ օխուա թեզ աթմա,
Գորանդա ռանգում դաղըլուր, ագնո[ւ]ն բաշուն բեզաթմա,
Յա՛ր, բելուն մարալա բենգզար, ղաթ-ղամաթուն ուզաթմա,
Քոլգասին ալամի տութմիշ, սալբ ու չինար բունդադուր:

Բաղունդա գուլմի՞ բիթուփդուր, գելուր բուլբուլլար սասին,
Ջունուն օլդում, բախա, բախա, սաբահ-աղշամ էրթասին,
Սըքլալանդում, այաղ դուրդում՝ էշիթտում յար նափասին,
Մուդախըլ օլմիշ էշխ իչինդա, հարա-խանթար բունդադուր:

Յարալանդի ղան[լ]ու սինամ, յարա ղոյդի յար մանա,
Ինջիթտի յարա բու սինամ, յարա վարդում դարմանա,
Յար մանա բեյլա սոյլադի. Իլդա բիր յոլ գոր մանա,
Գոր, գիրմիշ աշուղ ղաստինա, էշխի քափար բունդադուր:

Դեդիլար, քի յար դոնուփտուր, յալանդուր, Սա՛յաթ-Նովա,
Ջունուն օլմիշ, սազ էլինդա, չալանդուր Սա՛յաթ-Նովա,
Մաթահուն վար խարայ-դարայ. ալանդուր Սա՛յաթ-Նովա,
Գե՛լ, աչգիլան էշխ հուջրասին՝ զար խարիդար բունդադուր:


Էս իլահի Արութինի [ասած է]:

թարգմանություն
Ծաղկել է քո սիրո այգին, նուռ, սերկևիլն ա՛յստեղ է

Ծաղկել է քո սիրո այգին, նուռ, սերկևիլն ա՛յստեղ է,
Հոտն աշխարհը բռնել է, մուշկ ու համպարն ա՛յստեղ է,
Բացվել են մանուշակները, վարդ, սուսամբարն ա՛յստեղ է,
Գարունը դեռ նոր արթնացած, նորահաս բարն ա՛յստեղ է:

Ես դեռ մի ջահել խենթուկ եմ, սիրուդ նետը մի՛ արձակի,
Քեզ տեսնելուց դողդոջում եմ, էլ գլուխդ դու մի զուքի,
Մարմինդ եղնիկի պես է, մեջքդ իզուր էլ մի ձգի,
Շողքը աշխարհը ծածկել է, նոճի, չինարը ա՛յստեղ է:

Սոխակները դայլայլում են, վա՞րդ է բացվել քո պարտեզում,
Առավոտից մինչ իրիկուն՝ ծարավ տեսքիդ քեզ եմ սպասում,
Նիրհիցս իսկույն սթափվեցի« նազան յարիս շունչն եմ զգում,
Սուզվել է սիրո հնոցում, ողբ ու տանջանքն ա՛յստեղ է:

Սիրո նետով սիրտս խոցեց, կրակ դրեց վառված սրտիս,
Սաստիկ ցավից սիրտս մարեց, ե՜կ, բալասան դիր իմ վերքիս,
Սպեղանու տեղ անգութն ասաց՝ «Տարին մեկ արի իմ տեսքին»,
Տե՜ս, աշուղի միտքը գերած, անհավատ սերն ա՛յստեղ է:

Ասացին թե յարն դավել է, չի հավատում Սա՛յաթ-Նովեն,
Խելագարված« սազը ձեռքին խաղ է ասում Սա՛յաթ-Նովեն,
Թե որ ընտիր ապրանք ունես, տես՝ գնորդ է Սա՛յաթ - Նովեն
Ե՛կ, բացիր սիրուդ դարակը՝ ոսկիդ առնողն ա՛յստեղ է: