բնագիր
Մազիր ունիս դաստառեհան, բենզար սուսանումըզա
Մազիր ունիս դաստառեհան, բենզար սուսանումըզա,
Ունքիրըտ ղալամով քաշած, գելուր գումանումըզա:
Թերթերուկըտ նըտ ու նաշտար, դեգար քամանումըզա,
Աչկիրըտ ոսկե փիալա, օթ սալմիշ ջանումըզա:
Գուլ ռոհոա խալ բասլանմիշ աստղի նըման հավասար,
Վաչուն Հընդըստան մումիդուր, ջանըս արավ ղավար-ղավար:
Դիլուն շիրին, սոզուն շիրին, ակըռքնիրըտ անգին քար,
Պռոշեմետ միղըր է կաթում, սուզմազ փընջանումըզա:
Ուզուն օլմիշ շամշ ու ղամար, վիզտ է նըման ղարղարի,
Ասիլուփտուր բուխաղլարուն, ինձ ամա չիս դարդ արի:
Ղոլուն շիմշատ, բարբաղուն՝ մում, ղունգըտ արավ ինձ սարսարի,
Գիշեր-ցերեկ էշխի մեչըն, ղոյմազ դամանումըզա:
Օնուիչուն ջունուն օլմիշամ, կանչում իմ ա՜ման, ա՜ման,
Բասլանուփտուր ղոյնուն իչի, հուտըն գուքա աննըման:
Ղոյնու իչի [.......], խալ է գըցի շամաման,
Կու բըխեցնե կաթնե ախպուր չայիր չիմանումըզա:
Թարիփ էյլա Սա՛յաթ-Նովա, գոզալըն աննման է,
Բելի հադիդադան չաքմա, մարթու հոքի կուհանե:
Նա՞ գեզիրսան ղանլու մարալ, էշխըտ ինձի կուսպանե,
Մի՛ սպանի հասրաթեմետ, գե՛լ, գիրմա ղանումըզա:
Էս Արութինի ասած է իլահի:
|
թարգմանություն
Մազեր ունես ռեհանի փունջ, նման սիրուն սուսանին
Մազեր ունես ռեհանի փունջ, նման սիրուն սուսանին,
Ունքերդ վրձնով են քաշած, նման սրտիս երազին,
Թերթևունքդ նետ ու նշտար, դիպչում են մեր աղեղին,
Աչքերդ ոսկե ըմպանակ, հոգիս գցեց բոցի մեջ:
Վարդ երեսիդ սև խալերը աստղի նման հավասար,
Պատկերդ Հնդկական մոմ է, հոգիս գցեց ձոր ու սար,
Լեզուդ քաղցր, խոսքդ քաղցր, ատամներդ անգին քար,
Շուրթերիցդ մեղր է կաթում, չի հոսում մեր թասի մեջ:
Երեսդ արև ու լուսին, վիզդ՝ նման կարապի,[1]
Կզակդ փափլիկ ու թմբլիկ, ինձ համար վիշտ չես անի,
Թևդ փղոսկր, մատներդ՝ մոմ, եղունգդ ինձ խենթ կանի,
Բաց չի թողնում մեր օձիքն, գիշեր-ցերեկ սիրո մեջ:
Նրա համար եմ խենթացած, կանչում եմ ամա՜ն - ամա՜ն,
Ծոցդ ծաղկել ու ընձյուղել, հոտն կգա աննման,
Կուրծքդ դարձել [ծաղկուն այգի], խալ է գցել շամամին,
Կաթնե աղբյուր է բխեցնում մարգագետնի սեզի մեջ:
Գովքդ ասա Սայաթ-Նովա, սիրունն աննման է,
Մեջքը ճախարակից քաշած, մարդու հոգի կհանէ,
Ու՞ր ես գնում, անգութ եղնիկ, քո սերը ինձ կսպանէ,
Մի սպանիր ինձ քո կարոտով, մի մտիր մեր արյան մեջ:
|