Քո մատները
ծաղիկների նման են եւ
դրա համար ես սիրում եմ
ծաղիկները։
Քո աչքերը
ծաղիկների նման են եւ
դրա համար ես սիրում եմ
ծաղիկները։
Շշուկներդ
ծաղիկների նման են եւ
դրա համար ես սիրում եմ
ծաղիկները։
Ես գնում եմ
մեր դաշտերը, խրվում-մեռնում
ծաղիկներում՝
իբրեւ քո տաք գգվանքներում։
Իսկ քեզ, պարզկա,
ծաղկե աղջիկ, թվում էր միշտ,
թե երբեք էլ դու չես թողնի
համբուրեմ քեզ։
Ես սիրում եմ
ծաղիկները՝ որպես թե քո
աղջկական թուլությունը
անմատչելի։