ԾԱՂԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


Գերեզմանափոր, զգույշ,
բահի բերանն ընկած
ծաղկի ճիչը՝
անգամ անլսելի,
ցավ է պատճառում՝
որքան էլ մարդ մեռած լինի։