Ծառերի զարթնող շրշյունների մեջ Արեւի շռայլ բուրմունք ու խինդ կա, Ու գեղեցիկ է օրը լեռներում՝ Անհոգ աղջկա ծիծաղի նման. Դու իմ սրտի մեջ ծաղկում ես, աշխա՛րհ, Բարի լույս դառնում շուրթերիս վրա...