Ծառը
ԾԱՌԸ
Մեկ ծառ մեկ ձորում էր բհամ եկել։
Մեկ օր սկսեց տրտնջալ, ասել,
Թե ընչի՞ չի ինքն մեկ սարի ծերի
Դուս էկել, որ նրան ամենն էլ տեսնի։
Հենց է՛ս էր ասածն ցերեկ ու գիշեր.
Համը որ տարավ, աստված ի՞նչ աներ։
Նա կուզի աշխարքն միշտ խաղաղ մնա,
Որ չելավ ծառի մուրազն էլ տվեց նա,
Ու նրան ասեց։
«Շա՛տ բարի՝ քո տեղն՝ կասեմ՝ որ փոխեն,
Թո՛ղ սիրտդ հովանա, գանգատ ինձ պետք չեն»։
Իսկույն գետնիցը կրակ դուս էկավ,
Ձորը սար դառավ ծառը բարձրացավ.
Ջանը դինջացավ։
Աչքը սկսեց չորս կողմը քցել,
Իր բախտի վրա քեֆը քոք անիլ։
Ի՞նչ պատահեցավ. էլ ինձ չի հայտնի։
Աստված բարկացավ մեշին բիրադի,
Բոլոր քամուն՝ թունդ տվեց հրաման,
Ինչքան մեշեք կան, անեն քոքըհան։
Կատաղած քամիքն վրա թափեցին,
Սար ու ձոր իրար տվին, ջարդեցին.
Դող ընկավ մեշեն, ճուխկ ասես, տերև
Ջախըփուրթ էլան, լցվեցին մեկ խև։
Ամենն իր սև օրն սկսեց լաց ըլիլ՝
Բայց երկնքիցը քոմակ չէր հասնիլ։
Ճուխկ ու կոխք ջարդված, քոք ու տակ ցրված՝
Միտք արին ծառերն՝ սարի վրա բուսած։
«Երանի՛ նրանց՝ որ ձորի միջին
Ա՜խ՝ դուս են էկել ու էլ դարդ չունին։
Էն սա՛ռն աղբրի, էն հով շվաքի,
Էն կանաչ խոտի, ու սիրուն ծաղկի
Վրեն ու միջումն՝ չորս կողմը բռնած,
Դինջ, անմեղ՝ խնդան արևովն իրանց։
Ո՛չ քամին նրանց ձեռը կխփի,
Ո՛չ արև՝ քոքն ու տերևներն կերի։
Խոսքը դեռ կիսատ։ Էնպես թափ տվեց
Քամին՝ որ նրանց քոքըհան արեց։
Ի՛նձ վրա եմ ասում էս պարզ առակը։
Ի՞նչ հարկավոր ա մարդիս՝ թագ, պսակը,
Քանի ցած է տեղդ ու միտքդ հանդարտ,
Էնքան քեզանից հեռու փորձանք, դարդ։
Ա՜խ՝ մի՛ ցանկար, մի՛ հոգվո՛ւյս սիրելի,
Որ բարձր պատվի հասնիս բիրադի։
Պատիվն պատուհասն՝ որդի էն մեկ մոր՝
Փուչ կանեն՝ արևդ ու քո օր։