Ես ամենուր հսկում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ծառը չէր երգել)

Վարդան Հակոբյան

Երգ՝ ժամացույցի մասին
***

Ծառը չէր երգել։
Եվ իր ճյուղերը նա չէր երկարել
        ձեռքերի նման,
Արեւ չէր գրկել։
Պարզապես ողջը հնարել եմ ես՝
Գեղեցիկ պատրանք ստեղծելու համար։
Եվ ահա երգը՝
        Թզենու տերեւ,
Վերցրու, մերկ աշխարհ...