Ծառը չէր երգել Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երգ՝ ժամացույցի մասին)

Վարդան Հակոբյան

Իմ տխրությունը
ԵՐԳ՝ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Է. Ղ.-ին


Տեսնո՞ւմ ես, ահա, այս ժամացույցը,
Դու նրա մասին մի լավ երգ գրիր,
        Միայն թե այնպես,
Որ ժամացույցը թե հանկարծ կանգնի,
Ես քո այդ երգով ժամն իմանամ...