***

Ծեքծեքում է աշխարհը:
Ոստոստում է Տերը:
Տերը երազներ տեսնո՞ւմ է:
Մենք կա՞նք նրա երազներում:
Փակ դուռ է: Լռություն:
Մեղա՜: Մեղա...
Գուցե շատ մոտեցա:
Չմեռնեմ:
Չմեռնե՜մ հանկարծ...