Մի օր պիտի գրես քո վերջին երգը Եվ այս աշխարհից լռիկ հեռանաս, Այնժամ կնայես անհայտի ճամփին Արդեն անտարբեր, ոչինչ չես տենչա: Ու հետո կգան օրեր բյուրավոր Եվ կբզկտեն անունդ անտեր, Քո անվան միջի հարցը կգնա, Ու թե ցորեն կա` լոկ այն կմնա: