Ճանապարհները... ձգվում են նրանք
Հարթություններով
Ու չեն մտածում` քերծվելով անցնել
Եզրով անդնդի,
Զառիվարներով,
Թփերին կառչած ծերպից-ծերպ թռչել
ՈՒ հասնել գագաթ,
Ձեզ նման, ձեզ պես...
Բայց դրա համար դուք մի տխրեցեք,
Քարոտ ձորերում նեղվող կածաններ,
Ձեզնով են կապվում լեռները իրար...