* * *


Կանչում են ինձ ձայներ,
Ձայներ սրնգանուշ.
Պարզվում են ինձ ձեռներ,
Ձեռներ ձյունաքնքուշ,
Կանչում են ինձ հեռուն,
Հեռուն անհայտ ու նոր,
Փաղաքշորեն գերում,
Տիրում-ասում օրոր…

Հեռացի՛ր, Մահ,և թո՛ղ,
Մի՛ հմայիր, անհաղթ,
Նվագներով դյութող,
Երջանկությամբ անախտ: