Կապիկն ու ակնոցները
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ԿԱՊԻԿՆ ՈՒ ԱԿՆՈՑՆԵՐԸ

Ծերացել եր կապիկը,
Լավ չեր տեսնում պապիկը.
Բայց հասել եր ականջին,
Թե արատ ե դա չնչին,
Պիտի դնել լոկ ակնոց:
Գնաց, ճարեց մի կապոց...
Ակնոցները, հինգ թե վեց,
Ե՛ս կողմ, ե՛ն կողմ շուռ տվեց.
Մին դնում եր նա գլխին,
Մին ել պոչի մեջտեղին,
Մին լիզում եր թքոտում,
Մին ել սրբում, հոտմտում
Հա՛ փորձում եր, հա՛ փորձում...
Ակնոցները չեն գործում,
Են պսպղուն ապակին
Լույս չի տալիս պապիկին:
—Կորչե՛ն,-— գոռաց-— ջուխտ ու կենտ...
Նա՛ յե հիմար, նա՛ յե խենթ,
Ով լսում ե շատ–շատին,
Մարդկանց հազար մի ստին:
Սրանց մասին,
Ինչ վոր ասին՝
Սո՛ւտ ե, սուտ,
Ես ապակին

Խավար աչքին
Ի՞նչ ոգուտ:

Յեվ սրտնեղած ակնոցները
Ենպես շփեց չոր քարին,
Վոր ջուր կտրած ցալտունները
Կանաչ–կարմիր կապեցին:


ԳԱՅԼՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Գայլն անտառից
Փախավ դեղը.
—Նեղն եմ, նեղը,—
Ասավ կատվին,—
Ասլա՛ն բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա.
Մի տես հլա՝
Վորսորդ ու շուն
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր՝
Պահվեմ մոտը:

— Ա՛յ ցեղակից,—
Գոչեց կատուն,—