ԿԿՈՒՆ ՅԵՎ ԱՔԼՈՐԸ

—Չնաշխարհիկ
Իմ աքլորիկ,
Ձայնդ զիլ-զիլ,
Վոսկի ծիլ-ծիլ.
Յերգերիդ մեջ
Բյուր յելևեջ:

Կկո՛ւ քուրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն ել ե
Լավ գեղգեղում,
Ծոր ե տալիս
Ու մղմղում:
Յերգ եմ լսել
Յես շատ ու քիչ
Բայց չեմ տեսել
Քեզ պես յերգիչ:
–Իմ բնատուր
Վոսկեփետուր,

Կուզեմ
Լսեմ
Ձայնդ անսպառ,
Միշտ, անդադար:

—Պուճպուճուրիկ
Մի պուտ ջրիկ
Կկու քուրիկ,
Յերդվում եմ յես՝
Վոր լռում ես
Եսչա՜փ պուճո՜ւր,
Սպասելով՝
Իմ աչքերը
Կտրում են ջուր.

Վո՞րտեղից ե
Քեզ եդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
Ու զնգզնգան:
Դուք եդպես եք
Ամբողջ ցեղով.
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր յերգը
Շատ հաջողակ,
Չո՛ւնի, չո՛ւնի
Վոչ մի սոխակ:

—Գոհ եմ քեզնից,
Ջիվա՛ն աքլոր,
Խղճով ասենք,
Դու միալար
Լավ ես յերգում
Դրախտահավից,
Թռչունների
Լավի լավից.
Վողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես յերգիչ,
Չկա՜, չկա՜:

Եդտեղ ծիտը,
Ծիտիկ--միտիկ,
Ասավ.—Հլա
Սրա՛նց մտիկ,
Ի՜նչ լավ գիտեն
Իրար յեղել,
Ասա՝ թողի՞ն
Պակաս տեղ ել։
Ե՛, լա՛վ, հերի՛ք
Իրար գովեք,
Աշխարհ գիտե,
Թե դուք ո՛վ եք,

</pages>